TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+31.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Այնպես կանեմ, որ երեխաներս չմասնակցեն նման մրցույթների. Գալկինը՝ մանկական «Ձայնը» նախագծի մասին

18:59 27.04.2019

Հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը ռուսական մանկական «Ձայնը» հեռուստանախագծի շուրջ ծավալված սկանդալին է  անդրադարձել: Եզրափակիչը դիտելուց հետո հաղորդավարը Instagram-ում իր կարծիքն է հայտնել: «Ես հիացած եմ, թե ինչպես էր երգում Երժան Մաքսիմը: Անհավանական ձայն  ունի, ես պարզապես զարմացած եմ: Ես գիտեմ, որ հիմա շատ նյարդային մթնոլորտ է ձևավորվել, բայց ես այնպես կանեմ, որ իմ երեխաները չմասնակցեն նման […]

̰
Մանկական «Ձայնը» նախագծում երգչուհի Ալսուի դստեր հաղթանակը քննադատության է արժանացել

18:54 27.04.2019

Համացանցում քննարկում են երգչուհի Ալսուի դստեր՝ Միկել Աբրահամովայի հաղթանակը ռուսական երաժշտական «Ձայն. երեխաներ» հեռուստանախագծում: Մարդիկ կարծում են, որ երեխայի հաղթանակը գնված էր և կեղծ: «Ափսոսում եմ մյուս երեխաների համար: Հերթական անգամ հաղթեց փողը»,- գրել է օգտատերերից մեկը, իսկ մյուսը, համաձայնելով, պատասխանել է. «Խայտառակություն: Մանկական երաժշտական նախագծում դեռևս երբեք այսքան որոշիչ չեն եղել փողերը»: Օգտատերերից շատերը […]

̰
Մեգան Մարքլի առանձնատանը շտապօգնության մեքենա է մոտեցել

17:07 27.04.2019

Բրիտանական թագավորական ընտանիքին պատկանող առանձնատանը շտապօգնության մեքենա է մոտեցել: Լոնդոնյան աղմուկից հեռու գտնվող այդ առանձնատանն  այժմ բնակվում են Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգան Մարքլը: Այս մասին փոխանցում է Express-ը: Դեռևս նոր մանրամասներ չեն հաղորդում: Հիշեցնենք, որ Մեգան Մարքլը հղի է և սպասում է իր առաջնեկին, լրատվամիջոցները հայտնում են, որ հավանաբար դքսուհուն պատրաստվում են ծննդատուն […]

̰
Բաքվում ընթացող Formula-1-ի ընթացքում դիտահորը շարքից հանել է բոլիդներից մեկը

14:06 27.04.2019

Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվում է Formula-1 առաջնության փուլերից մեկը, որը մի քանի միջադեպի պատճառ է դարձել։ Մրցույթն անցկացվում է հենց Բաքվի փողոցներում, ինչի պատճառով դրանք տևական ժամանակ փակվում են՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին։ Բայց քանի որ դրանք սովորական քաղաքային փողոցներ են, խնդիրներ են առաջացնում նաև արագընթաց մեքենաների համար։ Այսպես, հենց երեկ մրցուղու վրա եղած դիտահորերից մեկի կափարիչը […]

̰
Թեյլոր Սվիֆթը նոր տեսահոլովակ է ներկայացրել

17:56 26.04.2019

Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է ME! երգի տեսահոլովակը: Այն միանգամից համացանցային հիթ է դարձել և 8 ժամում հավաքել 26 մլն դիտում: Տեսահոլովակի ռեժիսորը Դեյվ Մեյերսն է, որ ավելի վաղ նկարահանել է նաև Քենդրիկ Լամարի, Բրիթնի Սփիրսի և այլ հայտնիների տեսահոլովակները: ME! սինգլը համարվում է առաջին երգը երկու տարի առաջ երգչուհու Reputation ալբոմից հետո: Հայտնի է, որ […]

̰
Աննա Հակոբյանն այսուհետ կրելու է միայն հայ դիզայներների արտադրանքը

16:46 26.04.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ: Խանութի հիմնադիրներն են չորս հայ դիզայներներ՝ Արևիկ Սիմոնյանը՝ «Kivera Naynomis» բրենդով, Արամ Նիկոլյանը՝ «Nikolyan» բրենդով, Ֆաինա Հարությունյանը՝ «FAINA» բրենդով և Միկա Դանիելյանը՝ […]

̰
Հրապարակվել է «Գահերի խաղին» նվիրված For the Throne ալբոմը

16:40 26.04.2019

Թողարկվել է «Գահերի խաղը» սերիալից ոգեշնչված For the Throne ալբոմը, որում տեղ են գտել A$AP Rocky-ի, The Weeknd-ի, The National-ի և այլ հայտնի երգիչների երգերը: Ալբոմը ներառում է 14 երգ և այն հասանելի է բոլոր երաժշտական պորտալներում: Հիշեցնենք, որ սերիալի երկրորդ էպիզոդից հետո համացանցում հրապարակվեց Jenny of Oldstones վերնագրով երգը՝ Florence + The Machine-ի կատարմամբ: […]

̰
Ջորջ ու Ամալ Քլունիները ելույթ են ունեցել Կոլումբիայի համալսարանում

16:25 26.04.2019

Երեկ Ամալ Քլունին և Ջորջ Քլունին Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ են այցելել: Ամուսինները ֆակուլտետում ներկայացրել են TrialWatch կոչվող նոր նախագիծը: Ծրագրի նպատակն է իրավաբաններ ուղարկել աշխարհի այն դատարաններ, որտեղ բարձր է կոռուպցիան և չի իրականացվում արդար դատաքննություն: Իրավաբաններն այդ երկրներում մոնիթորինգներ պետք է անցկացնեն: Ամալ Քլունին հանդիպմանը եկել է իր մշտական էլեգանտ […]

̰
Instagram-ում ժամանակ անցկացնող կապիկի տեսանյութը ցնցել է համացանցը

12:46 26.04.2019

Twitter-ի օգտատերերը զարմացել են այն տեսանյութից, որտեղ կապիկը հետաքրքրությամբ սմարթֆոնով թերթում է Instagram-ի հրապարակումները: Մեկնաբանությունների մեջ օգտատերերը նշել են, որ զարմացած են մարդու և կապիկի նմանությունից, ինչը էվոլյուցիայի ևս մեկ ապացույց է: Տեսանյութը հրապարակվել էր Reddit-ում, սակայն մեծ տարածում է գտել նաև Twitter-ում, այն ունի մեկ միլիոնից ավելի դիտում` կապիկը թերթում է նկարները, տեսանյութեր է […]

̰
«Գահերի խաղի» էպիզոդը հրապարակած կայքերը ՌԴ-ում արգելափակվել են

19:06 25.04.2019

130-ից ավելի կայքեր, որոնք ՌԴ-ում հրապարակել էին «Գահերի խաղը» հեռուստասերիալի ցանցահենների կողմից տարածված էպիզոդը, արգելափակվել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ռոսկոմնադզորի» լրատվական կենտրոնին: «Ներկա պահին ցանցահենների կողմից հրապարակված կայքերում հրապարակված 138 կայքեր արգելափակվել են: Սպասվում է, որ կարգելափակվի ևս 26 կայք»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Մադոննան ներկայացել է նոր տեսահոլովակով

17:11 25.04.2019

Վերջին 4 տարվա ընթացքում Մադոննան առաջին անգամ ներկայացել է նոր տեսահոլովակով: Տեսահոլովակը նկարահանվել է Medellin երգի հիման վրա և մի քանի օրում հավաքել է 2,4 մլն դիտում: Այս սինգլը կլինի նաև երգչուհու նոր՝ Madame X ալբոմում: Ալբոմը նախատեսված է թողարկել այս տարվա հունիսի 14-ին: Ձայներիզում ընդգրկված կլինի 15 երգ: Տեսահոլովակում Մադոննան ներկայանում է որպես կոլումբացի […]

̰
Գարիկ Մարտիրոսյանի կինն Instagram-ում կարդացել է Շիրազի՝ Ցեղասպանությանը նվիրված հայտնի բանաստեղծություններից մեկը

18:41 24.04.2019

Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր միկրոբլոգում  կարդացել է Հովհաննես Շիրազի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի ստեղծագործություններից մեկը: «Ամեն ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը: XX դարի առաջին ցեղասպանության զոհերը հայերն էին, նրանց բնաջնջում էին Օսմանյան կայսրությունում միայն էթնիկական պատկանելության համար: Իմ ազգը նույնպես ցեղասպանություն […]

̰
Քեյթ Միդլթոնի որդին մեկ տարեկան է. հրապարակվել են արքայազնի նոր լուսանկարները

15:15 23.04.2019

Այսօր Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի փոքրիկ որդու՝ Լուիի մեկամյակն է: Այս կապակցությամբ Քենսինգթոնյան պալատը երեկ ներկայացրել է երեխայի երեք նոր լուսանկարները: Լուսանկարներն արել է Քեյթ Միդլթոնը: Հայտնի է, որ Քեյթը հետաքրքրվում է լուսանկարչությամբ և հաճախ է տեսախցիկը գործի գցում և լուսանկարում իր երեխաներին: «Քեմբրիջի դուքսը և դքսուհին ուրախությամբ ներկայացնում են արքայազն Լուիի երեք լուսանկարները, […]

̰
Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվել է

12:38 22.04.2019

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվել է Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում անելով Ուսպենսկայայի հերթական համերգային ծրագրի կազմակերպիչներին: Համերգը տեղի էր ունենալու Բառնաուլ քաղաքում: Երգչուհին հոսպիտալացվել էր մինչև այնտեղ մեկնելը: Ուսպենսկայայի առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Աղբյուրը միայն նշել է, որ Բառնաուլում նախատեսված համերգը կտեղափոխվի մեկ օր:

̰
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կարող են տեղափոխվել Աֆրիկա

18:05 21.04.2019

Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հնարավոր է՝ տեղափոխվեն Աֆրիկա, գրում է The Sunday Times-ը: Նրանք կարող են սկսել զբաղվել միջազգային աշխատանքով, ինչը նրանց հնարավորություն կտա ժամանակավորապես լքել Մեծ Բրիտանիան: Մեգանը և նրա ամուսինն այնտեղ կզբաղվեն բարեգործությամբ և իրենց երկրի առաջխաղացմամբ: Եթե նրանց ծրագրերը հաստատվեն, ապա Աֆրիկա տեղափոխվելու որոշումը կլինի 2020 թվականից ոչ […]

̰
Քիմ Քարդաշյանը որոշել է իրավաբան դառնալ

13:00 20.04.2019

Քիմ Քարդաշյանը ստանում է կրթություն, որպեսզի դառնա իրավաբան, իսկ այդ ամենին հասարակությունը ոչ միանշանակ արձագանք է տալիս, գրում է Forbes-ը: Այս որոշումը մեծ քննարկումների տեղիք է տվել համացանցում: Ոմանց Քարդաշյանի օրինակը ոգեշնչել է, իսկ որոշ օգտատերեր նրան խորհուրդ են տվել «մնալ իր տեղում»: Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը համաձայն չէ իր հասցեին հնչող քննադատությունների հետ: […]

̰
Ծնվել է Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը

12:15 20.04.2019

Հայտնի ֆրանսիացի դերասան Վենսան Կասելը երրորդ անգամ հայր է դարձել: Դերասանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ «ծնվել է ամազոնուհին»:   View this post on Instagram   Amazonie est née ❤️ A post shared by Vincent Cassel (@vincentcassel) on Apr 19, 2019 at 8:55am PDT Հայտնի է, որ Կասելի 22-ամյա կինը՝ Թինա […]

̰
Jaguar I-Pace բրիտանական էլեկտրամոբիլը ճանաչվել է լավագույնը

00:56 20.04.2019

World Car Awards մրցանակաբաշխության կայքը 2019 թվականի հաղթողների անուններն արդեն հրապարակել է: Նյու Յորքի ավտոմոբիլային սալոնում «Տարվա ավտոմոբիլ» կոչմանն արժանացել է Jaguar I-Pace բրիտանական էլեկտրամոբիլը: Այս ավտոմոբիլը հաղթել է միանգամից 3 անվանակարգում: Բացի «Տարվա ավտոմոբիլ» ճանաչվելուց, այն  հաղթել է նաև «2019 թվականի էկոլոգիապես ամենամաքուր ավտոմեքենա» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում: Ի դեպ այս մրցանակաբաշխության պատմության մեջ […]

̰
Կոնչիտա Վուրստը ոճային փոփոխություն է արել

11:10 19.04.2019

Եվրատեսիլ երգի մրցույթից հայտնի Կոնչիտա Վուրստը փոխել է իր ոճը: Եթե նախկինում երգիչը հանրությանը ներկայանում էր շքեղ կանացի զգեստներով, երկար վարսերով ու կանացի վառ շպարով, ապա վերջին տեսահոլովակի ու դրան հաջորդող պրոմո հյուրախաղերի շրջանակում երգիչը կտրուկ կերպարանափոխվել է: 30-ամյա երգիչը կտրել է մազերը և արծաթագույն ներկել: Երգիչը  2017 թ. տված հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ […]

̰
«Հայերի հետ կատակել  պետք չէ». Թիմատին չի կարողացել մերժել հայ տղային

23:09 18.04.2019

Ռուսաստանցի հայտնի ռեփեր Թիմատին, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, լուսանկար է հրապարակել, որում նա փոքրիկ հայ տղայի հետ է: «Ատրճանակը ծանր էր, երկաթյա ու փորագրված:  Փակաղակն աշխատում էր: Տղայի` միասին լուսանկարվելու առաջարկը մերժելու տարբերակ չկար»,- այսպիսի գրառում է արել լուսանկարի տակ Թիմատին: Լուսանկարի տակ արված մեկնաբանություններում օգտատերերն աջակցել են խաղալիք ատրճանակով հայ տղային: Ոմանք […]

̰
Օ՜, ոչ, ես հաստատ չեմ լինի նրանց պես սեքսուալ. Քենդալ Ջեները՝ քույրերի մասին

23:56 17.04.2019

Քարդաշյան հայտնի ընտանիքի անդամ, 23-ամյա մոդել Քենդալ Ջեները The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է, որ իր քույրերն իրենից լավն են. «Իմ քույրերն ինձնից զիլ են՝ նրանք գեղեցիկ կուրծք ունեն, իսկ ես ոչ: Երբ ես փոքր էի, ես միշտ նայում էի իմ քույրերին և մտածում ՝ «Օ՜, ոչ, ես հաստատ չեմ լինի նրանց պես սեքսուալ»: Այդպես […]

̰
Դրախտային թռչնակ. Ռիհաննայի նոր վառ ֆոտոշարքը Harper’s Bazaar-ի համար

23:37 17.04.2019

31-ամյա երգչուհի Ռիհաննան սիրում է  գրավիչ ու հիշվող կերպարներով հանդես գալ: Այս անգամ երգչուհին հայտնվել է Harper’s Bazaar ամսագրի շապիկին ծիածանի բոլոր գույների հետ միասին: Նա ամսագրի մայիսյան համարի գլխավոր աստղն է դարձել: «Կուտյուրը նորաձևության աշխարհում հերոսություն է, և նման մոդելավորած զգեստները պետք է հագնեն միայն վառ անհատականությունները: Մայիսյան համարի աստղը՝ Ռիհանան, դասվում է նման […]

̰
Որքա՞ն արժի Քարդաշյանների Instagram-ի գովազդային մեկ հրապարակումը

19:17 17.04.2019

Քրիս Ջենները CBS This Morning-ին տված հարցազրույցում պատասխանել  է շատ քննարկված ու չարչրկված հարցին, թե որքան արժե իր դստրերի` Instagram-ում գովազդային մեկ հրապարակումը: Այս հարցին Ջենները հստակ թիվ նշել չի ցանկացել, բայց մոտավոր պատասխանն էլ է հանրությանը զարմացրել. «Գիտեք, հաստատ վեցանիշ թվի հետ գործ ունենք»,- ասել է Քրիս Ջենները: Քարդաշյան-Ջեններ քույրերը վեցանիշ գումար են վաստակում […]

̰
Թրամփին չեն թույլատրի մասնակցել ամենամյա Met Gala շքեղ երեկույթին

15:34 17.04.2019

Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա մուտք գործել Մետրոպոլիտեն թանգարանում ամեն տարի կազմակերպվող Met Gala երեկույթին: Նշենք, որ այդ երեկույթը համարվում է ամենահայտնի ու յուրահատուկ միջոցառումներից մեկը, որին ներկա են լինում գրեթե բոլոր հայտնի ու նորաձև աստղերը: Այս մասին հայտնում է Independent պարբերականը: Այն հարցին, […]

̰
Մեգան Մարքլի սննդային քմահաճույքների պատճառով թագավորական ընտանիքի օդաչուն հեռացել է

17:31 16.04.2019

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը փնտրում է նոր օդաչու, քանի որ նախկին օդաչուն հրաժարական է ներկայացրել: Radar Online-ի տվյալներով` օդաչուն չի դիմացել Սասեքսի հղի դքսուհի Մեգան Մարքլի քմահաճույքներին: Արքայազն Հարրին անընդհատ հրամայում էր ուղղաթիռի օդաչուին գնալ Մեգան Մարքլի համար արտասովոր խորտիկներ բերելու: Օդաչուն բողոքել է, որ իրեն օգտագործում են որպես «սննդի շուրջօրյա առաքման ծառայության աշխատողի»: «Նրա […]

̰
Ալլա Պուգաչովան իր կարիերայի ընթացքում վաստակել է 100 մլն դոլար. Forbes

18:45 15.04.2019

Իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում ԽՍՀՄ արտիստ, ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան վաստակել է 100 միլիոն դոլար, հաղորդում է Forbes-ը: Նշվում է, որ երգչուհին իր կարողության մեծ մասը ներդրել է անշարժ գույքի մեջ: Պուգաչովան բնակարաններ ունի Մոսկվայի տարբեր հատվածներում, իսկ Մոսկվայի Օդենցովո թաղամասում երգչուհին ունի սեփական դղյակ: Ալլա Պուգաչովան Մերձմոսկվայում ունի 1000 քմ մակերեսով ամառանոց: Միայն […]

̰
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնալուծվեցին

21:19 14.04.2019

Դատարանը պաշտոնապես դադարեցրեց հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելիա Ջոլիի ամուսնությունը։ Այս մասին հայտնում է The Blast պորտալը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։ 2005 թվականին նրանց միջև սկսված հարաբերությունները փաստացի ավարտել են 2016 թվականին։ Ապահարզանի գործընթացը շարունակվում է այդ ժամանակվանց։ 2018 թվականի ամռանը Ջոլին մեղադրեց Փիթին ալկոհոլի չարաշահման մեջ։ Նա մտադիր էր երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալության […]

̰
Քլոյե Քարդաշյանը մարմինն ընդգծող շքեղ զգեստով գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել

19:43 12.04.2019

Ռեալիթի շոուի աստղ, 34-ամյա Քլոյե Քարդաշյանը լուսանկարվել է մարմինն ընդգծող սև զգեստով. լուսանկարները Քլոյեն հրապարակել է իր Instagram-ի էջում: Սև զգեստը, որը կրում է Քլոյե Քարդաշյանը, իրեն պատկանող Good American հագուստի բրենդի է: Սև բանդաժային զգեստը ունի երկար թևքեր, կրծքի և իրանի հատվածում թափանցիկ ներդիրներ: Քլոյեն գայթակղիչ դիրքերով է լուսանկարվել, որպեսզի ընդգծի կիսամերկ կուրծքը, զգեստի […]

̰
Բասկետբոլիստը խաղի ընթացքում անսպասելիորեն ընկել է Ջոն Լեջենդի և նրա կնոջ վրա

19:11 12.04.2019

«Ֆիլադելֆիա Սեցենթի Սիկսերս» և «Մայամի Հիթ» բասկետբոլային թիմերի հանդիպումը մինչ այսօր քննարկում են համացանցում: Բանն այն է, որ խաղի ժամանակ բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը հանկարծակի ընկնում է առաջին շարքում նստած երգիչ Ջոն Լեջենդի և նրա կնոջ՝ Քրիսի Թեյգենի վրա: Լուսանկարիչները հասցրել են ֆիքսել բասկետբոլիստի ընկնելու կադրը: Օգտատերերը կատակով գրել են, որ այնպիսի կադր է ստացվել, որ […]

̰
Ալեգրովան համերգին հրաժարվել է կատարել «Императрица» երգը. հանդիսատեսը դժգոհ է մնացել

19:05 12.04.2019

Համացանցում քննարկումներ ու թեժ բանավեճ է սկսվել երգչուհի Իրինա Ալեգրովայի երկրպագուների և համերգից դժգոհ հեռացած մարդկանց միջև: Կրասնոդարում կայացած համերգին Ալեգրովան հրաժարվել է երգել իր հայտնի հիթերից մեկը՝ «Императрица» երգը: Հանդիսատեսի մեծ մասին այդ ամենը հիասթափեցրել է, քանի որ շատերը համերգին եկել էին հենց այդ երգը կենդանի կատարմամբ վայելելու: Համերգին նաև արգելվել է լուսա և […]

̰
BACK_TO_TOP