00:54 07.05.2019
Այսօր երեկոյան Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում տեղի կունենա լեգենդար Met Gala կոստյումների ինստիտուտի ամենամյա պարահանդեսը: Պարահանդեսի այս տարվա թեմատիկան կոչվում է «Քեմփ՝ նորաձևության մասին գրառումներ»: Համաձայն Օքսֆորդի բառարանի՝ քեմփը պերճաշքության և թատերական էսթետիկայի համակցությունն է: SHANTNEWS.am-ը վերհիշում է նշանավոր պարահանդեսի նախորդ տարիների հիշարժան թեմատիկաներն ու երեկոյի աստղերի յուրահատուկ զգեստները: 1974 – «Հոլիվուդի ռոմանտիկ ու փայլուն […]
21:16 06.05.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն, փակ է լինելու երթևեկության համար: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: «Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:52 06.05.2019
Մեգան Մարքլն ու Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին որդի են ունեցել: Այս մասին նրանք հայտնել են իրենց Instagram-ի պաշտոնական էջում: View this post on Instagram We are pleased to announce that Their Royal Highnesses The Duke and Duchess of Sussex welcomed their firstborn child in the early morning on May 6th, 2019. Their Royal […]
14:00 06.05.2019
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից Արազ Ալիզադեն, որ նախագահի թեկնածու էր նախորդ տարի անցկացված ընտրությունների ժամանակ, բողոքել է իրենց երկրում սեքս-տուրիզմի, մերսման սրահների ու նմանատիպ այլ բարքերի համար։ «Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը։ Մենք չենք կարողանա խոչընդոտել դրան։ Փողերով գալիս են մեզ մոտ ու գայթակղում մեր աղջիկներին։ Պետք է լուրջ պայքար մղել դրա դեմ»,- ասել է պատգամավորը։ Նա […]
22:00 05.05.2019
Մինչև 15 տարեկան երեխաների թվաքանակը Ճապոնիայում հասել է նվազագույն մակարդակի՝ հաշված 1950 թվականից, երբ սկսվել է այդպիսի հետազոտությունների իրականացումը։ Այս մասին, վիճակագրական ծառայությանը հղումով, հայտնում է ճապոնական մամուլը։ Ճապոնիայում այդ տարիքային խմբի անձանց քանակը հաշվվել է մոտ 15,33 միլիոն: Այս տարվա ցուցանիշը 180 հազարով ավելի պակաս է, քան 2018 թվականի համեմատությամբ։ Այս տարիքային խումբը, այսպիսով, […]
21:45 05.05.2019
«Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալուց հետո բրիտանական Queen (թարգմ․՝ «Թագուհի») խմբի անդամների միացյալ կարողությունը գերազանցել է երկրի թագուհու՝ Էլիզաբեթ 2-րդի ֆինանսական կարողությանը։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը, որն առաջիկայում հրապարակելու է ամենահարուստ բրիտանացիների ցուցակը։ Խմբի անդամներից այժմ կենդանի են երեքը։ Խմբի մասին պատմող ֆիլմի դուրս գալուց ու նրանց հոնորարների տրամադրումից հետո […]
21:00 05.05.2019
Ամերիկացի դերասանուհի, մոդել Շարլիզ Թերոնը մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված լուրերը իր գործընկերուհի Անջելինա Ջոլիի հետ ունեցած երկարամյա թշնամանքի մասին, գրում է Daily Mail-ը: Թերոնը հերքում է, որ իր և Ջոլիի միջև թշնամանք կա: Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը հայտնվել է այմ անհիմն հայտարարություններից հետո, թե ինքը գաղտնի կերպով հանդիպում է դերասանուհու ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ: Թերոնը հավաստիացնում […]
16:35 05.05.2019
Սևամորթ կանայք առաջին անգամ հաղթել են ԱՄՆ-ում՝ միանգամից երեք գլխավոր գեղեցկության մրցույթներում, հայտնում է CNN հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ խոսքը «Միսս ԱՄՆ», «Դեռատի միսս ԱՄՆ» և «Միսս Ամերիկա» տիտղոսների մասին է: Ընդգծվում է, որ դա ԱՄՆ-ում նմանատիպ մրցույթների անցկացման պատմության մեջ զգալի իրադարձություն է: Երբ այս մրցույթները սկսել էին անցկացվել 1920-ական թվականներին, սևամորթ կանայք ընդհանրապես […]
15:08 04.05.2019
«Երբ Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը ոչ միայն տաղանդավոր քաղաքական գործիչ է ու լրագրող, այլև գերազանց երգիչ»։ Այս խոսքերով Հայաստանում Չեխիայի դեսպանատան էջում բնութագրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին, ով չեխական պատվիրակությանն ուղեկցելիս նրանց համար երգել է Գեղարդի վանքում։ Դեսպանատան էջում դրվել է նաև Աբրահամյանի կատարման տեսագրությունը։ https://www.facebook.com/zucrjerevan/videos/312441176091069/
13:11 04.05.2019
Գեղեցկության բրիտանական ինդուստրիայում սպա կենտրոնների ծառայությունը փորձարկող հաստիք է բացվել, հայտնում է The Sun-ը: Ապագա աշխատողի պարտականությունն է անձամբ փորձարկել և գնահատել Բրիտանիայի լավագույն սրահների ծառայությունները, սնունդը, սպասարկումը: Աշխատանքը տևելու է 4 օր` հուլիսին և օգոստոսին: Կամավորին կտրվի VIP անցաթուղթ: Ընկերության հաշվին յուրաքանչյուր սպա կենտրոնում կամավորին կտրվի անվճար ճաշ, 2 բաժակ շամպայն և անսահմանափակ թեյ […]
08:15 04.05.2019
Մայիս ամիսը հարուստ է սերիալային պրեմիերաներով: Այս ամսվա ընթացքում մեզ սպասում են միանգամից մի քանի արդեն սիրված սերիալների հերթական սեզոնների պրեմիերաներ, ինչպես նաև նոր սերիալներ, որոնք դեռ կհասցնենք գնահատել: SHANTNEWS.am-ը ներկայացնում է այս ամսվա լավագույն ու սպասված սերիալային պրեմիերաները: «Չեռնոբիլ» (Chernobyl) Պրեմիերան կլինի մայիսի 6-ին: HBO ալիքի նոր մինի սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ի […]
16:50 03.05.2019
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին երկրորդ երեխային է սպասում: Երեկ դերասանուհին ժամանել էր Chanel J12-ի փարիզյան երեկույթին և լուսանկարիչները հասցրել են ֆիքսել դերասանուհի փոփոխված կազմվածքը: Կիրա Նայթլիին երեկույթին ուղեկցում էր ամուսինը՝ Ջեյմս Ռայթոնը: Դերասանուհուց տեսանյութ է հրապարակել է Gala ամսագրի խմբագիր Ալեքսանդր Մարասը: Կիրան տեսանյութում պարզապես փայլում է: View this post on Instagram Keira […]
12:02 03.05.2019
«Միսս Ուրուգվայ-2006» մրցույթի հաղթող Ֆաթիմի Դավիլային մահացած են հայտնաբերել Մեքսիկայի հյուրանոցներից մեկում: 31-ամյա մոդելի մարմինը հայտնաբերվել է լոգասենյակում: Նշվում է, որ Ֆաթիմին Մեքսիկա էր ժամանել ապրիլի 23-ին և նորաձևության ընկերություններից մեկում պետք է հարցազրույց անցներ: «Միսս Ուրուգվայ-2006» մրցույթում հաղթելուց հետո նա աշխատում էր որպես մոդել: Ոստիկանությունը չի բացառում ինքնասպանության վարկածը: Նշվում է նաև, որ վերջին […]
00:54 03.05.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը միապետին անձնական մեծ ծառայություններ մատուցելու համար աննախադեպ որոշում է կայացրել և անձամբ իր հարսնացուին՝ Քեյթ Միդլթոնին, պարգևատրել է Վիկտորիանական դարաշրջանի շքանշանով, գրում է Joinfo.ua-ն: Նշվում է, որ թագուհին Միդլթոնին պարգևը հանձնել է իր և արքայազն Ուիլյամի ամուսնության 8-ամյակի կապակցությամբ, իսկ շքանշանը հիմնադրվել է մոտ մեկ դար առաջ: Վիկտորիանական դարաշրջանի շքանշանը […]
00:40 03.05.2019
Սասեքսի դուքսն ու դքսուհին Instagram-ում դադարել են հետևել արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի էջին: Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի էջին հետևում է 5.5 մլն մարդ, իսկ նրանք հետևում են ընդամենը 16 էջի: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Սասեքսի դքսի ու դքսուհու էջը հետևում էր 3 էջի, բայց օրերս նրանք դադարել են հետևել թագավորական ընտանիքի մյուս […]
23:48 02.05.2019
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր՝ Շարլոտայի նկարները համեմատել են արքայադուստր Դիանայի դեռահաս տարիների նկարների հետ: Համացանցում քննարկումների մասնակիցներից շատերը կարծիք են հայտնել, որ Շարլոտան չափազանց նման է իր հանգուցյալ տատին` արքայադստեր Դիանային: Համացանցում տեղադրվել են Դիանայի` 1965 թվականի լուսանկարները, որոնցում նա ճիշտ նույն տարիքում է, ինչ Շարլոտան: Ոմանք փոքրիկ արքայադստերը նմանեցրել են նաև «Հարրի Փոթերի» […]
19:51 02.05.2019
Այսօր հայտնի է դարձել, որ հայտնի բրիտանացի դերասան Ջուդ Լոուն ամուսնացել է իր 32-ամյա ընկերուհու՝ Ֆիլիպպա Քոենի հետ: Զույգն արդեն 4 տարի է, ինչ հայտարարել է իրենց հարաբերությունների մասին: Ամուսնական համեստ արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում: Ժամը 12.00-ին զույգը Range Rover-ով ժամանել է Վեսթմինսթերի The Old Marylebone Town Hall քաղաքապետարան և գրանցել ամուսնությունը: Ուշադրություն չգրավելու […]
19:39 02.05.2019
Ճապոնական Ակասի քաղաքի Hipopo Papa սրճարանը դարձել է տեղի ամենահայտնի վայրերից մեկը: Սրճարանը հայտնի է ոչ թե իր խոհանոցի բազմազանությամբ ու համեղ ուտեստներով, այլ կանանց զուգարանով: Այն այնքան գրավիչ է, որ այստեղ երազում են նաև տղամարդիկ հայտնվել, և երբ այցելուները քիչ են, աշխատակիցները թույլատրում են տղամարդկանց մի պահ տեսնել այս կախարդական սենյակը: Զուգարանի պատերը թափանցիկ […]
19:11 02.05.2019
Plus-size մոդել Էշլի Գրեմի երկրպագուները քննարկում են Billboard Music Awards մրցանակաբաշխության ընթացքում նրա կրած արծաթագույն զգեստն ու գեղեցկուհու կերպարը: Մոդելն իր լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում: Այնտեղ նա արծաթագույն, փայլուն ու խորը լանջաբացվածքով զգեստ է կրում: Մոդելը հանդես է եկել համեմատաբար զուսպ դիմահարդարմամբ ու բավարարվել է միայն գեղեցիկ ականջօղերով: Երկրպագուները նրա մասին հիմնականում դրական […]
18:57 02.05.2019
Բրիտանացի երգչուհի Ադելը ամուսնալուծության մասին լուրից հետո առաջին անգամ խախտել է լռությունը: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Ադելը գործարար Սայմոն Կոնեկկիի հետ ամուսնացել էր 2016-ին, իսկ մինչ այդ 5 տարի զույգը միասին է եղել: Զույգը 5-ամյա որդի ունի՝ Անջելոն: Ամուսնալուծությունից հետո Ադելի մոտ հումորի զգացումն է արթնացել, և երգչուհին Instagram-ում կոլաժ է հրապարակել, որտեղ […]
18:20 02.05.2019
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Billboard Music Awards 2019 երաժշտական մրցանակաբաշխությունը: Հաղթողների ցուցակը հրապարակել են մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասի MGM Grand Garden-ի մեծ դահլիճում: «Լավագույն երգչուհի» է ճանաչվել Արիանա Գրանդեն, իսկ «Լավագույն երգիչ»՝ Դրեյքը: Երկու մրցանակի է արժանացել ռեպեր Քարդի Բին «Լավագույն արտիստ» և «Լավագույն կին ռեպ կատարող» անվանակարգերում: […]
17:23 02.05.2019
«Եվրատեսիլ» երգի մրցույթից օրեր առաջ կազմակերպիչներն ի մի են բերել համացանցում մասնակիցների երգերի ժողովրդականության արդյունքները: Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանի երգի տեսահոլովակն ամենաշատ դիտվածների ցանկում երկրորդն է: Walking Out երգի տեսահոլովակը YouTube-ում դիտվել է 4.6 մլն անգամ։ Իսկ առաջին հորիզոնականում Նիդեռլանդների ներկայացուցչի Arcade երգն է՝ 6.3 մլն դիտումով: Երրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցչի She Got Me երգն […]
17:06 02.05.2019
«Գահերի խաղից» հայտնի դերասանուհի Սոֆի Թերները և երաժիշտ Ջո Ջոնասը երեկ ամուսնացել են Լաս Վեգասում: Նշվում է, որ մինչ այդ զույգը մասնակցել է Billboard Music Awards 2019 մրցանակաբաշխությանը, որից 2 ժամ անց զույգն արդեն փոխանակել է մատանիներ: View this post on Instagram […]
16:50 02.05.2019
Դերասան Ջեյմի Դորնանը, որը հայտնի է դարձել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից, պատմել է ալկոհոլիզիմի դեմ պայքարի մասին: Դերասանը պատմել է, որ ալկոհոլը դարձել է միակ օգնականը դեպրեսիան հաղթահարելու համար, իսկ դեպրեսիայի մեջ հայտնվել է հարազատներին կորցնելուց հետո: Այս մասին գրում է Daily Mail-ը: Դեռևս 16 տարեկանում Դորնանը կորցրել է մորը, որը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից: […]
21:34 01.05.2019
Ավստրալիայի տափաստաններում ռենջերները հայտնեբերել են երեք աչք ունեցող 40 սմ երկարությամբ 3 ամսական տարօրինակ պիթոն տեսակի օձ։ Ինչպես նշվում է, սողունը մուտացիայի հետևանքով ծնվել է երեք աչքով։ Ընդ որում՝ օձի երեք աչքն էլ «աշխատող» են եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սողունին հայտնաբերել են մի քանի շաբաթ առաջ Հյուսիսային տարածք նահանգում։ Նրան կնքել են […]
18:20 01.05.2019
Լոս Անջելեսում բնակվող բլոգեր Գեբբի Հանան երբեք չի եղել աղմկոտ վայրերի, անապատում անցկացվող միջոցառումների երկրպագու: «Շատերը գնում են Coachella փառատոնին, որպեսզի այնտեղ «Ինստագրամի» համար լուսանկարներ հրապարակեն: Ես էլ մտածեցի` կկարողանա՞մ անել նման լուսանկարներ` ոչ մի տեղ չգնալով»,- ասել է աղջիկը: Գեբբին տեսանյութ է նկարահանել իր ընկերուհու տանը, ապա իր հետևորդներին պատմել, որ դա փառատոնի անցկացման […]
16:43 01.05.2019
Բուքմեյքերներն ակտիվ քննարկում են, թե ինչ անուն կունենա արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի երեխան: Քննարկվող անունների ցանկում ֆավորիտների մեջ է հայտնվել աղջկա իտալական անուն: Շատերը կարծում են, որ եթե Մեգան Մարքլի առաջնեկն աղջիկ լինի, ապա նրան կտան Ալլեգրա անունը: Կան կարծիքներ, որ արքայադուստր Դիանան միշտ ցանկացել է աղջիկ ունենալ և նրան տալ վերոնշյալ անունը: 2004-ին […]
23:57 27.04.2019
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց նրան հիմնականում ներկայացնում են վատ լույսի ներքո: Նրան նույնիսկ քննադատում են ամուսնու վարած քաղաքականության ու ԱՄՆ-ում առաջին տիկնոջ «պաշտոնը» թուլացնելու համար: Սակայն այս ամենով հանդերձ Մելանյա Թրամփը կարծես գտել է բացասական մթնոլորտը անտեսելու բանաձևը ու նրան միշտ տեսնում ենք շլացուցիչ տեսքով, բրենդային շքեղ […]
23:49 27.04.2019
Օրերս Բելառուսի 64-ամյա ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով եղել է Չինաստանում: Աշխատանքային այցին մենակ չի եղել, այլ 14-ամյա որդու ուղեկցությամբ: Բոլորին զարմացրել է Լուկաշենկոյի որդու՝ Նիկոլայի տեսքը։ Այժմ համացանցում ակտիվ քննարկում են Լուկաշենկոյի որդուն: Համացանցի օգտատերերը նշում են, որ Նիկոլայը շատ է փոխվել: Տղան փոխել է սանրվածքը և ավելի ոճային տեսք ունի, արդեն հասցրել է […]
19:30 27.04.2019
«Տարվա լավագույն դերասան» ճանաչված օսկարակիր Ռամի Մալեկը Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմում կմարմնավորի չարագործի: Մալեկի մասնակցությամբ Բոնդի մասին պատմող ֆիլմը կլինի թվով 25-րդը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020-ի ապրիլին: «Ես կանեմ ամեն ինչ, որ պարոն Բոնդը 25-րդ ֆիլմում իրեն լավ չզգա: Շուտով կհանդիպենք»,- ասել է Ռամի Մալեկը: Անունը դեռևս հայտնի չէ, իսկ հայտնի գործակալին […]