10:41 09.02.2021
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ փետրվարի 10-ին՝ ժամը 14.00-ից մինչև 18.00‚ փակ է լինելու երթևեկության համար։ ?Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ ?Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի […]
09:53 09.02.2021
Փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժություններն ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում որպես խոչընդոտ՝ տարածաշրջանում իրենց հնարավորությունների համար։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցրչ Ջոն Քիրբին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Ռազմածովային ուժերի հնարավորությունների կատարելագործումը սպասելի էր: Չեմ կարծում, որ այս զորավարժությունները կխոչընդոտեն նավարկության ազատությունը պաշտպանելու և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին և գործընկերներին […]
09:45 09.02.2021
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին բացատրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի կարևորությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Այս զրույցի ընթացքում Բայդենը հասկացրել է, որ իրեն և վարչակազմին վերաբերող մտահոգությունները կապված են Ռուսաստանի կառավարության գործողությունների հետ», – ասել է Պսակին։ Ճեպազրույցում Պսակիին հարցրել են, թե ինչո՞ւ է ամերիկացի առաջնորդն ավելի […]
08:17 09.02.2021
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին բացահայտել է ԱՄՆ նախագահ Ձո Բայդենի դիրքորոշումը իրանական միջուկային գործարքի վերաբերյալ, hայտնում է ՏԱՍՍ-ը: «Ընդհանուր առմամբ, նրա դիրքորոշումը մնացել է նույնը: Եթե Իրանը «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով» իր պարտավորությունները լիարժեք կատարի, ԱՄՆ-ը կանի նույնը, և ապա դա կօգտագործեն որպես հարթակ՝ ավելի լայն և ամուր համաձայնագրի համար», – ասել է Պսակին: […]
22:35 08.02.2021
Գերմանիան, Շվեդիան և Լեհաստանը որոշել են վտարել ռուս դիվանագետներին՝ ի պատասխան Մոսկվայի համանման քայլի: Գերմանիայի ԱԳՆ-ի շրջանառվող զեկույցում ասվում է, որ չարտոնված հանրահավաքում գերմանացի դիվանագետի ներկայության պատճառով նրան վտարելու Մոսկվայի որոշումը «ոչ մի կերպ արդարացված չէ»: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն նույնպես անընդունելի է համարել շվեդ դիվանագետին վտարելու որոշումը, քանի որ նա «միայն կատարում […]
22:04 08.02.2021
Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է […]
21:03 08.02.2021
Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարթակի դերը համագործակցային օրակարգն առաջ մղելու և խորացնելու գործում: Զրույցի ընթացքում նախարար Արա Այվազյանը և Ֆիլիպ Ռիքերը վերահաստատեցին փոխադարձ […]
20:40 08.02.2021
Թուրքիան և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համար առաջին քայլերն են անում: 10 տարվա տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղևորատար ինքնաթիռը փետրվարի 7-ին Թուրքիա է մեկնել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա: Նշենք, […]
19:55 08.02.2021
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Այս մասին մեկնաբանությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը․ «Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը […]
19:40 08.02.2021
Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանն անդրադարձ կանենք ճանապարհային քարտեզն ամփոփելիս: Այս մասին ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Երեկ խմբակցությունը վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես են որոշել հանրային պահանջը: Մակունցի խոսքերով՝ խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական ընդդիմության […]
19:10 08.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Oրակարգում ներառված հարցերը վերաբերել են հետպատերազմյան իրողություններին՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ: Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար […]
19:05 08.02.2021
ԱԺ խորհրդի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշանակվեց խորհրդարանի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար: «Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման 21-րդ հավելվածում՝ (Հայաստան-Իրաք բարեկամական խումբ) «Կնյազ Հասանով «Իմ քայլը» խմբակցություն» բառերից հետո հանել «Ռուստամ Բաքոյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը, […]
18:45 08.02.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» […]
15:58 08.02.2021
YouTube-ն արգելափակել է բլոգեր Ալեքսեյ Նավալնիի տեսանյութը, որում նա զանգահարում է իրեն ենթադրյալ «թունավորողին»: Տեսանյութն ունեցել է ավելի քան 27,6 միլիոն դիտում: Սոցիալական ցանցը հղում է կատարում հեղինակային իրավունքի խախտմանը: «Այս տեսանյութը պարունակում է ViacomCBS օգտատիրոջը պատկանող նյութեր: Նա հեղինակային իրավունքի պահպանման նպատակներով արգելափակել է դրա ցուցադրումը ձեր երկրում»,- նշված է YouTube-ի տեսանյութի էջում:
15:56 08.02.2021
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը լուսանկար է հրապարակել։ Կառուցվելու է երկու առանձին կամուրջ երկու ուղղություններով՝ իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ […]
15:52 08.02.2021
Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չի տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ համաձայնության գալով արտահերթ […]
15:04 08.02.2021
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում հայ ռազմագերիների և այնտեղ պահվող այլ անձանց ազատելուն, հայտնում է Инфотека 24-ը։ Ավելի վաղ Բուչեխը նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նմանատիպ խնդրանքով: Հիշեցնենք, որ Թոմաշ Լեխ Բուչեխը նախաձեռնել […]
12:42 08.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել մարդասիրական բեռների տարանցումն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրա և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական երկրորդ շարասյունը՝ բաղկացած 20 ռազմական ԿամԱԶ ավտոմեքենաներից և 5 ուղեկցող մեքենաներից, Քարվաճառի շրջան է տեղափոխել ավելի քան 150 տոննա շինանյութ։ Շարասյունն անցել […]
12:30 08.02.2021
ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ: Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ծրագրեր, մասնագիտական վերապատրաստումներ, ծնողների մասնագիտական իրազեկում, ինչպես նաև հասարակության մեջ երեխաների ինտեգրման […]
00:01 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
22:55 07.02.2021
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցը մահացել է փետրվարի 6-ին, կյանքի 101-րդ տարում: Այդ մասին հայտնել է Սթենֆորդի համալսարանին կից Գուվերի ինստիտուտը: «Բոլոր ժամանակների ամենահետևողական քաղաքական գործիչներից մեկը, որն աշխատել է երեք ամերիկացի նախագահների հետ, Ջորջ Շուլցը մահացել է փետրվարի 6-ին ՝ 100 տարեկան հասակում։ Նա կհիշվի որպես մեր պատմության ամենաազդեցիկ պետքարտուղարը», – ասված Է ինստիտուտի […]
21:23 07.02.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Թեհրանը վերադառնա միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բանակցություններին: Այս մասին նա ասել է CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Լրագրողները հարցրել են ամերիկացի առաջնորդին, արդյո՞ք նա կձեռնարկի առաջին քայլը և կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Թեհրանը վերադառնա բանակցություններին: «Ոչ», – ասել […]
20:14 07.02.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել. «ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։ Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝ […]
18:11 07.02.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության օրվա առթիվ և պահանջել ճանաչել Կոսովոն, հայտնում է Московский Комсомолец-ը: Մասնավորապես, իր շնորհավորանքներում Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները կայուն են մնում Եվրոպային ինտեգրման գործընթացում Սերբիային աջակցելու հարցում և կաջակցեն այլ դժվարին քայլերի, ներառյալ բարեփոխումների իրականացմանը և Կոսովոյի հետ համապարփակ կարգավորման համաձայնագրի ձեռքբերմանը: Ամերիկացի նախագահը հիշեցրել է […]
17:02 07.02.2021
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը նշել է խոչընդոտը, որը խանգարում է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին հայտնում է Говорит Москва-ն: «Խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտը ճապոնական կողմի դիրքորոշումն է, որը կապում է երկու տարբեր խնդիրներ՝ հյուսիսային տարածքներ և խաղաղ պայմանագրի առկայություն / բացակայություն», – ասել է Նովիկովը: Նա […]
15:29 07.02.2021
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Թեհրանը կվերադառնա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) իրականացմանը, եթե ԱՄՆ-ը վերացնի պատժամիջոցները: Այս մասին նա գրել է իր Twitter- ում: Ըստ Խամենեիի՝ Իրանը հավատարիմ է ՀՀԳԾ-ով տանձնած պարտավորություններին, ի տարբերություն ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների, որոնք խախտել են իրենց պարտավորությունները: «Եթե նրանք ցանկանում են Իրանի վերադարձը, ԱՄՆ-ն […]
13:33 07.02.2021
Իրանն արձագանքել է Իսրայելի ներկայացուցչի հայտարարություններին՝ շեշտելով, որ ջախջախիչ պատասխան կտա «օկուպացիոն» ռեժիմի կողմից եկող ցանկացած սպառնալիքի, հաղորդում է Mehr- ը: ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախտ Ռավանչին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում գրել է. «Վերջին շրջանում Իսրայելի ռեժիմը ոչ միայն ակտիվացրել է իր սադրիչ և թշնամական հայտարարությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, այլև ակտիվորեն […]
10:31 07.02.2021
Երկրորդ օրն անընդմեջ Մյանմայի ամենամեծ քաղաքի՝ Յանգոնի բնակիչները բողոքում են հեղաշրջում իրականացրած երկրի զինված ուժերի դեմ: Ըստ AP- ի՝ բողոքողների թիվը 2000 է: Ուսանողներն ու արհմիությունների ներկայացուցիչները եկել են Յանգոնի համալսարանի խաչմերուկ: Նրանք վանկարկում են. «Ոչ զինվորական բռնապետությանը» և «Կեցցե մայր Սուն»: Ոստիկանությունը ջրցան մեքենաներով փակել է ցուցարարների ճանապարհը: Հիշեցնենք, որ Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ի […]
22:52 06.02.2021
Վրաստանի նախկին նախագահ 7 Օդեսայի նահանգապետ Միխeիլ Սաակաշվիլին Ուկրաինային կոչ է արել պատրաստվել Մարիուպոլի և Խերսոնի կորստին, որոնք, իր կարծիքով, կգրավի Ռուսաստանը: Այս մասին նա հայտարարել է «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն ։ Այս կերպ քաղաքական գործիչը մեկնաբանել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ փակել հանրապետության խոշորագույն հեռուստատեսային ալիքները: Պաշտոնական առիթ է համարվել […]