TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի և Գեղարքունիքի ևս մոտ 40 բնակավայր կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում

20:25 10.02.2021

Նախատեսվում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել  պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայրերը:  Ազգային ժողովում այս մասին է  հայտնել   աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Հարցը կարգավորվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքով, որտեղ այս պահին ներառված է մոտ 40 համայնք: Կառավարության վաղվա նիստում կներկայացվի ցանկում փոփոխությունների նախագիծ, որի […]

̰
Բնակարանային գողություն Նոր Նորքում․ ժամեր անց բացահայտել են հանցագործությունը

15:59 10.02.2021

Փետրվարի 3-ին Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկում գողություն էին արել: Հարմարեցված գործիքով կամ բանալիով բացել էին բնակարանի դուռը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակել հեռուստացույց, խմիչք, ժամացույց և կենցաղային իրեր: Գողության մասին տանտերերը տեղեկացել էին իրավապահներից: Ոստիկաններն էին պարզել կատարվածը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց` իրավապահների աչալուրջ ու հետևողական աշխատանքի շնորհիվ: […]

̰
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

15:57 10.02.2021

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին: Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 8-ին «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին ներկայացրին Երևան քաղաքի անչափահաս մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով չորացված, մանրացված զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր

15:09 10.02.2021

Փետրվարի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին: Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման: Դեսպան Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանի հավատարմագրումը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների համագործակցության ընդլայնման ու խորացման […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. Ռուդենկո

14:37 10.02.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Նրանք լուրջ ներդրում են ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում: «Այդ սկզբունքներից շատերն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, […]

̰
Աբխազիան ցանկանում է հավասարազոր պայմաններով մասնակցել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև երկաթուղային հաղորդակցության նախագծին

14:21 10.02.2021

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումա հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասարազոր պայմաններով մասնակցելու Աբխազիայի միջով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Այդ մասին Sputnik Абхазия-ին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Աստամուր Լոգուան: «Նախաձեռնության հեղինակը մեր հանձնաժողովն է: Մենք հետևում ենք տարածաշրջանի զարգացումներին և հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում, […]

̰
Վրաստանի խորհրդարանում քաղաքական նոր խնդիր է ծագել

13:43 10.02.2021

Վրաստանում մեկ այլ քաղաքական խնդիր է հասունանում և որոշումը մեծապես կախված է խորհրդարանական տեղերից հրաժարված ընդդիմությունից: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջարկել է 2024 թվականին խորհրդարանական ընտրություններում մուտքի արգելքը իջեցնել 0-3%-ի: Սակայն դա պահանջում է սահմանադրական փոփոխություններ և դահլիճում առնվազն 113 պատգամավորի ներկայություն: 150 խորհրդարանական տեղերից իշխող «Վրացական երազանքն» ունի 90, իսկ ընդդիմությունը (եվրոպացի սոցիալիստներն ու […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը կայազորների զինվորական դատախազությունների հետ քննարկել է պատերազմին և դրա հետևանքներին հանգեցրած հանգամանքներին վերաբերող քրգործերով քննությունների ընթացքը

13:14 10.02.2021

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի և կայազորի զինվորական դատախազությունների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Քննարկվել են 2020-ի ընթացքում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի արդյունքները, 2021-ի գործունեության առաջնահերթությունները: Մանրամասն անդրադարձ է կատարվել կայազորների դատախազների դատավարական հսկողության և ղեկավարման ներքո գտնվող քրեական վարույթների ընթացքին, դրանց վրա պատերազմի և […]

̰
Թմրանյութերն ուղարկում են փոստով, մետաղի ջարդոնը՝ տեղափոխում անվադողերի մեջ․ մաքսանենգության մի քանի ճանապարհների մասին

12:30 10.02.2021

«ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն անցյալ տարվա ընթացքում գրանցել է բացահայտումների աննախադեպ աճ, թեև կորոնավիրուսի համավարակով ու երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ նվազել են ներմուծումները,- այսօր կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը։ Նա նշել է, որ անցյալ տարվա ընթացում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

12:16 10.02.2021

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն հայտնել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և գոհունակությամբ նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։ […]

̰
Փորձագետները խորհուրդ են տալիս շտապ թարմացնել Google Chrome-ը

11:08 10.02.2021

Google Chrome-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որն արդեն օգտագործում են ցանցահենները։ «Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ թարմացնել այդ բրաուզերը մինչև 88.0.4324.150 տարբերակը, որը փակում է այդ խոցելիությունը, հայտնում է «Կասպերսկի» ընկերությունը։ CVE-2021-21148 կրիտիկական խոցելիությունը կա Google Chrome-ի բոլոր տարբերակներում, որոնք նախատեսված են անհատական համակարգիչների բոլոր հիմնական օպերացիոն համակարգերի համար՝ Windows, MacOS և […]

̰ ̰
Զախարովան արևմտյան երկրներին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իրենց իսկ նկատմամբ

08:41 10.02.2021

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է արևմտյան երկրներում լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերին: Հիշել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների  ու հետապնդումների 20 դեպք, հայտնում է News.ru-ն: «Ե՞րբ են նրանք վերջապես պատժամիջոցներ կիրառելու իրենց նկատմամբ»,-հարցրադրում է արել Զախարովան Facebook-ի իր էջում։ Նա հիշեցրել է դեղին բաճկոնների բողոքի ցույցը ցրելու ժամանակ ֆրանսիական ոստիկանության կողմից «Sputnik» գործակալության լրագրողին […]

̰
ԱՄՆ Սենատը սահմանադրական է ճանաչել Թրամփի իմպիչմենտը

08:17 10.02.2021

ԱՄՆ Սենատը ճանաչել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացի սահմանադրականությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները: Պետության նախկին ղեկավարը մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, որոնք հունվարի 6-ին հանգեցրել են Կապիտոլիումի վրա գրոհին: Քվեարկության արդյունքներով՝ 56 սենատորներ համաձայնել են, որ իմպիչմենտի ընթացակարգը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին, 44 օրենսդիր դեմ […]

̰
Խորհրդարանը հաստատել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում

23:15 09.02.2021

ԱԺ-ում այսօր քննարկել են Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Քննարկումը 4 ժամ է տևել:  Մինչ այդ հարցին անդրադառնալը ընդդիմությունը դժգոհել է, թե օրակարգում ընդգրկված չեն հետպատերազմյան իրավիճակին վերաբերող հարցեր: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Չեխիայում կարող է արգելվել հյուրանոցների և ռեստորանների աշխատանքը

22:13 09.02.2021

Չեխիայի Հանրապետության կառավարությունն օրենք է ընդունել, որի համաձայն՝ իշխանությունը կարող է մեկ տարով արգելել հյուրանոցների, ռեստորանների և այլ հասարակական վայրերի աշխատանքը, եթե  դրանք կրկնակի խախտեն համավարակով պայմանավորված սահմանափակումները, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը: Հունվարի վերջից Չեխիայի հյուրանոցներում թույլատրվում է միայն գործուղված անձանց կեցությունը, իսկ ռեստորաններում՝ վաճառել սնունդ առաքման համար: Ոստիկանությունը պարբերաբար խախտումներ է արձանագրում: Չեխիայում որոշվել […]

̰
Մեկ օրում Հայաստանից 37 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

20:38 09.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է […]

̰
Վերացնե՞լ, թե՞ չվերացնել Յուրի Խաչատուրովի  խափանման միջոց գրավը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

18:30 09.02.2021

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության այսօրվա նիստի սկզբում դատավոր  Աննա Դանիբեկյանը  հրապարակել է  դեռ 2019 թվականին ստացված մի միջնորդություն, որով  այս քրեական գործով անցնող վկա Բաբկեն Մկրտչյանը միջնորդել էր փոխել իր դատավարական կարգավիճակը  և իրեն  ներգրավել որպես  տուժող, քանի որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ ներքին զորքերի ծառայող  Մկրտչյանը  մարմնական վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով […]

̰
Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

18:12 09.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման: Վարչապետը գոհունակությամբ է հիշել 2019թ. Չինաստան կատարած իր այցը և ՉԺՀ նախագահի ու վարչապետի հետ տպավորիչ հանդիպումները, որոնց արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջող […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը

15:58 09.02.2021

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը: Նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է: «Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունենալու Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող նախասրահում՝ ժամը 15:50-16:50-ն»,- ասել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

̰
«Պահանջում ենք բացարձակ ժողովրդավարություն» խորագրով ասուլիս՝ Ազատության հրապարակում

15:47 09.02.2021

Ազատության հրապարակում «Հայրենիք ու պատիվ», «Հայք», «Պահպանողական» և «Հայաստանի եվրոպական» կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել «Պահանջում ենք բացարձակ ժողովրդավարություն» խորագրով ասուլիսով: Ըստ ելույթ ունեցողների՝ անհրաժեշտ են խորհրդարանական նոր ընտրություններ: Բանախոսները քննադատելով իշխանությանն ու ընդդիմադիր կուսակցություններին, կոչ են արել չտարանջատել ժողովրդին՝ պնդելով, որ նոր վարչապետին ընտրելու է միմիայն միասնական ժողովուրդը: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկայացրել է […]

̰
Դեռևս չի մեկնարկել վիրավորների աջակցության ծրագիրը, որով նախատեսված է 500-հազարական դրամի չափով միանվագ օժանդակություն ցուցաբերել վիրավորում ստացած անձանց

15:27 09.02.2021

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ դեռևս չի մեկնարկել վիրավորների աջակցության ծրագիրը, որով նախատեսված է 500-հազարական դրամի չափով միանվագ օժանդակություն ցուցաբերել վիրավորում ստացած անձանց: Դիմումների ընդունման վերաբերյալ հավելյալ կհայտարարենք: Այս մասին տեղեկացրին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։

̰
ԱԻՆ ներկայացուցիչները հանդիպել են միջազգային փորձագետների հետ

15:09 09.02.2021

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի և Հումանիտար ականազերծման ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների հանդիպումը ԱԻՆ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, Արկադի Բալյանը, Փրկարար ծառայության և Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում կառավարության, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի, […]

̰
Մեր առաջիկա խնդիրը տնտեսության վերականգնումն է և դրան զուգահեռ զարգացման օրակարգ ձևավորելը. վարչապետ

15:06 09.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: «Մինչ բուն քննարկմանն անցնելը ուզում […]

̰
Դատարանը դռնփակ նիստում քննում է Արթուր Ավագյանի վերաբերյալ միջնորդությունը

14:57 09.02.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, անցել է դռնփակ նիստի։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արթուր Ավագյանի վերաբերյալ և խնդրել, որ այն քննվի դռնփակ նիստի ընթացքում։

̰
Վկային որպես տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

14:25 09.02.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Նիստի սկզբից դատավորը հայտնեց, որ դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 4-ին դատարան է ստացվել գործով վկա Բաբկեն Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանի դիումը Մկրտչյանին տուժող ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Պաշտպանը […]

̰
Air Arabia-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա չվերթները

13:31 09.02.2021

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից տեղեկացնում են, որ Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ: «Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

̰
Հասմիկ Խաչունցը վայր է դրել ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարի իր լիազորությունները

13:28 09.02.2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները: Այս մասին Երևանի ավագանու նիստի սկզբում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է Արմեն Գալջյանը:

̰
Նուարդ Վարդանյանը նոր պաշտոն ստացավ

13:23 09.02.2021

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ընտրվեց Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Արսեն Կարապետյանը։ Վերջինս, սակայն, վայր է դրել մանդատը:

̰
«Լուսավոր Հայաստանը» դարձյալ վիճարկում է ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերի առաջնահերթության հարցը

12:55 09.02.2021

ԱԺ-ն սկսել է հերթական լիագումար նիստերի աշխատանքները: Արդեն երկրորդ նիստն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վիճարկում է օրակարգում ընդգրկված նախագծերի առաջնահերթության հարցը: Խմբակցության անդամները հայտարարել են, որ հետպատերազմյան Հայաստանում կան շատ ավելի կարևոր հարցեր, քան ներառված 16 նախագծերն են: Իշխանությունը պնդել է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել ԱԺ բնականոն աշխատանքը, որի օրակարգային հարցերից են Վճռաբեկ […]

̰
BACK_TO_TOP