TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պենտագոնում կարծում են, որ Կիևին արևմտյան օգնության դադարեցումը կհանգեցնի Ռուսաստանի հաղթանակի

12:23 20.07.2024

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Կիևին օգնության դադարեցումը կնշանակի, որ Ռուսաստանը կհաղթի հակամարտությունում։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը։ «Ես պարզապես կասեմ, որ եթե մենք միասին դադարենք աջակցել Ուկրաինային, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհաղթի», – ասել է նա Ասպեն ինստիտուտի անվտանգության ամենամյա ֆորումում: Բրաունը պատասխանել է […]

̰
Սպիտակ տունը կարծում է, որ Հնդկաստանը չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ

12:07 20.07.2024

ԱՄՆ վարչակազմը տեղյակ է, որ Հնդկաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Վաշինգտոնը ցանկանում է շարունակել այս թեմայի քննարկումը Նյու Դելիի հետ։ Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների առումով մենք անհավանական հնարավորություններ ենք տեսնում տեխնոլոգիայի, տնտեսության, կառավարման և աշխարհաքաղաքականության ոլորտներում, և մենք ցանկանում ենք […]

̰
Իրանն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն. ԱՄՆ

11:49 20.07.2024

Իրանը արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենք ստեղծելուն, Կոլորադոյում Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսել ենք, որ Իրանը իսկապես առաջընթաց է գրանցում տրոհվող նյութերի մշակման հարցում, որը կարող է օգտագործվել որպես միջուկային զենքի վառելիք», -ասել է Բլինքենը։ Միաժամանակ Բլինքենը մեղադրում […]

̰
Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում 30 տարի ղեկավարելու առիթով

11:42 20.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու 30-ամյակի կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Բելառուսի ողջ նորագույն պատմությունը անքակտելիորեն կապված է Ձեր անվան հետ, որը նշանավորվել է ժամանակակից պետական ​​ինստիտուտների կառուցմամբ և սոցիալական և տնտեսական ոլորտներում զգալի հաջողություններով։ Բելառուս ընտրողները վեց անգամ անընդմեջ վստահել են ձեզ ամենաբարձր պետական […]

̰
Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ անձամբ հանդիպելու պլանների մասին

11:20 20.07.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և պայմանավորվել անձնական հանդիպման մասին՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։ «Մենք պայմանավորվել ենք նախագահ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե կոնկրետ ինչ քայլեր կարող են խաղաղությունը դարձնել արդար և իսկապես տեւական»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։ Նա նաև շնորհավորել է […]

̰
Բայդենը ցանկանում է շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար

11:15 20.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ հաջորդ շաբաթ կվերսկսի իր նախընտրական քարոզարշավը։ Կորոնավիրուսային վարակի պատճառով Բայդենը մնում է Դելավերի իր տանը և չեղարկել է մի շարք միջոցառումներ։ «Ես անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ վերադառնալու նախընտրական ընտրապայքարին՝ բացահայտելու Դոնալդ Թրամփի օրակարգի սպառնալիքները, ցույց տալով իմ կատարած աշխատանքը և Ամերիկայի համար իմ տեսլականը», – ասել է […]

̰
Մահացել է ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Շեյլա Լին

11:00 20.07.2024

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Շեյլա Լին մահացել է 74 տարեկան հասակում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։ «Մահացել է Տեխասից դեմոկրատ կոնգրեսական Շեյլա Ջեքսոն Լին, ով տասնամյակներ շարունակ խիզախորեն խոսում էր սևամորթ ամերիկացիների օգտին: Նա 74 տարեկան էր»,- հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հունիսին նա հայտնել է, որ իր մոտ […]

̰
Թրամփը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

10:10 20.07.2024

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Նախագահ Զելենսկին և ես այսօր շատ լավ հեռախոսազրույց ունեցանք»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Այնուհետև նա հավելել է․ «Որպես Միացյալ Նահանգների ձեր հաջորդ նախագահ՝ ես կբերեմ համաշխարհային խաղաղություն և վերջ կտամ պատերազմին, որը խլել է այդքան շատ կյանքեր […]

̰
3+3 ձևաչափով հանդիպումը կկայանա Թուրքիայում

22:27 19.07.2024

3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը նախապատրաստվում է ու կկայանա արդեն մոտ ժամանակներում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Որտեղ է այն կայանալու ու ինչ մակարդակով: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հաստատել է դեսպանը, հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայում, իսկ ձևաչափը լինելու է նույնը, ինչ նախորդ հանդիպմանը, որը կայացավ հոկտեմբերին […]

̰
Ուկրաինան կարող է արագ կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները․ Բլինքեն

21:43 19.07.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կկարողանա արագորեն կատարել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու պայմանները։ «ՆԱՏՕ-ին միանալու ժամանակացույցը կախված է տարբեր պահանջների կատարումից, սակայն ես վստահ եմ, որ այն, ինչ մենք մշակել ենք, կօգնի Ուկրաինային արագ հասնել դրան», – ասել է Բլինքենը՝ մեկնաբանելով դաշինքին Կիևի անդամակցության հնարավոր ժամկետները: Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը նաև հաստատել […]

̰
Զելենսկին ցանկանում է ՆԱՏՕ-ին ներքաշել հակամարտության մեջ․ Սիյարտո

21:34 19.07.2024

Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ՆԱՏՕ-ին ներքաշել կոնֆլիկտի մեջ, և Ռուսաստանի հետ բախմանը առնվազն  դաշինքի մեկ երկրի մասնակցությունը կնշանակի համաշխարհային պատերազմ, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն լիբանանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։ Հունգարական լրատվամիջոցները նախարարին խնդրել են մեկնաբանել Զելենսկու այն հայտարարությունը, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «դավաճանել է […]

̰
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը

21:05 19.07.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը, որը պահանջում է դադարեցնել բնակեցման գործունեությունը պաղեստինյան տարածքներում։ «Հրեա ժողովուրդը իր սեփական հողի նվաճողը չէ։ Մեր հայրենիքի տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականությունը կասկածից վեր է»,- գրել է նա X-ում: Ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանը խորհրդատվական եզրակացություն էր հրապարակել՝ պաղեստինյան տարածքներում Իսրայելի ներկայությունն անօրինական ճանաչելով։ Դատարանը գտնում […]

̰
Պաղեստինը կոչ է անում բոլոր երկրներին վերանայել հարաբերությունները Իսրայելի հետ

20:47 19.07.2024

Միջազգային հարաբերությունների գծով Պաղեստինի հատուկ ներկայացուցիչ Ռիադ ալ-Մալիքին լրագրողներին ասել է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իսրայելի հետ՝ հաշվի առնելով Պաղեստինի տարածքների օկուպացման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը։ Նա նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանը կատարել է իր իրավական ու բարոյական պարտավորությունները՝ անօրինական ճանաչելով Իսրայելի ներկայությունը «օկուպացված պաղեստինյան տարածքներում»։ […]

̰
Բլինքենը պատասխանել է հարցին, թե արդյոք Թրամփի օրոք ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային

20:17 19.07.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Ասպենի ինստիտուտի անվտանգության ամենամյա ֆորումում, խոստովանել է, որ ԱՄՆ-ն ապագայում կարող է հրաժարվել Ուկրաինային օգնություն տրամադրելուց։ «Իհարկե, յուրաքանչյուր վարչակազմ ունի իր քաղաքականությունը սահմանելու հնարավորություն, մենք չենք կարող երաշխավորել ապագան», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Վաշինգտոնը հիմա Դոնալդ Թրամփին կանխելու համար՝ […]

̰
2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի․ Շոլցը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումների մասին

17:29 19.07.2024

Ինձ համար կարևոր էր Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ զրույցը: Այս մասին խոսել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անդրադառնալով Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներին։ «Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն գործուն և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց […]

̰
«Ուկրաինան կարող է ավարտել պատերազմի թեժ փուլը մինչև տարեվերջ». Զելենսկին հարցազրույց է տվել BBC-ն

15:42 19.07.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան երկրների աջակցությամբ Ուկրաինան կարող է «փորձել ավարտին հասցնել պատերազմի թեժ փուլը մինչև այս տարվա վերջ»։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ «Կարծում եմ, որ եթե մենք համահունչ գործենք և հետևենք Խաղաղության գագաթնաժողովի ձևաչափին, կարող ենք վերջ տալ պատերազմի թեժ փուլին։ […]

̰
Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

15:23 19.07.2024

Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, ինչը պայմանավորված է երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ներկա մակարդակից։ «Որպես Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը […]

̰
Այժմ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսություն գործնականում չկա․ Պեսկով

15:03 19.07.2024

Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայիս վարչակազմերի միջև երկխոսություն գործնականում չկա, կան միայն իրավիճակային շփումներ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գործնականում երկխոսություն չկա»,-հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։ Միաժամանակ նա նշել է, որ կան «իրավիճակային հաղորդակցություններ, որոնք դժվար թե երկխոսություն անվանվեն»։  

̰
Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

14:46 19.07.2024

Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս մասին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել է SNN գործակալությանը տված հարցազրույցում: «Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից», – նշել է նա։ Խոսելով «3+3» ձևաչափով հարթակի մասին՝ նա նշել է, որ հաջորդ […]

̰
Պեսկովն ասել է, որ Թրամփի նախագահության ժամանակ երկխոսություն է եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև

14:24 19.07.2024

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանն ուղեկցվել է էական հակասություններով ու լարվածությամբ, սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսություն է եղել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Պարոն Թրամփի օրոք շատ լարվածություն կար, շատ հակասություններ եղան, բայց, համենային դեպս, կար երկխոսություն։ Սա նրան բարենպաստորեն տարբերում է մյուսներից»,- ասել է […]

̰
Ո՞վ կարող է փոխարինել Բայդենին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի դերում

13:26 19.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հուլիսի 18-ի գիշերը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 81-ամյա ամերիկացի առաջնորդը պատվաստվել է COVID-19-ի դեմ, և նրա մոտ վերին շնչուղիների միայն մեղմ ախտանշաններ են նկատվում։ Ինքը՝ Բայդենը, ասել է, որ իրեն լավ է զգում։ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահը մտադիր է վերադառնալ իր տուն՝ […]

̰
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ

22:51 18.07.2024

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման […]

̰
Ռուսաստանը չի ուզում հայ-ադրբեջանական կարգավորում. Արեգ Քոչինյան

22:30 18.07.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին: Անդրադարձ է եղել հարցին, թե ինչու այսօր Լոնդոնում չի կայացել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, և ինչ փաստարկներ ու պատճառներ են նշել կողմերը: Քոչինյանը անդրադարձել է նաև օրերս Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի արած հայտարարությանը, «ծանր փոխզիջումների» թեմային, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցերին […]

̰
Հայաստանի և Չեխիայի վարչապետները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

22:20 18.07.2024

Կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետը չեխական կողմին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա […]

̰
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունները և դատապարտել մահափորձը

21:45 18.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում։ «Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ամերիկացի ժողովրդին և դրական ազդեցություն կունենան թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա», – […]

̰
Օրբանն ասել է, որ Ուկրաինայում կարգավորման համար երկար ճանապարհ կա անցնելու

21:22 18.07.2024

Ուկրաինական հակամարտությունը լուծելու համար երկար ճանապարհ կա անցնելու, քանի որ շատ արևմտյան երկրներ ցանկանում են շարունակել ռազմական գործողությունները՝ Ռուսաստանին հաղթելու համար: Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։ «Առջևում դեռ երկար ճանապարհ կա»,- ասել է նա՝ պատասխանելով ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների մասին լրագրողների հարցին։ Նրա խոսքով՝ […]

̰
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

21:11 18.07.2024

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Դոնալդ Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Sky News-ին տված հարցազրույցում նախարարը նաեւ ասել է, որ լավ հարաբերություններ ունի Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, ով Թրամփի թիմում հավակնում է փոխնախագահի պաշտոնին։ «Ես հանդիպում եմ հանրապետականների և դեմոկրատների, Թրամփի շրջապատի շատ անդամների հետ, և մենք […]

̰
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցներն իրեն պաշտպանելու համար

20:39 18.07.2024

Ռուսաստանը լրացուցիչ սպառնալիք է տեսնում Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի կենտրոնացված ներկայության ապահովման մեջ և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը, որով ուժի մեջ է մտել երկրի ծովային անվտանգության ռազմավարության վերաբերյալ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ […]

̰
Չինաստանը կբարելավի իր ազգային անվտանգության համակարգը

20:30 18.07.2024

Չինաստանը ծրագրում է բարելավել իր ազգային անվտանգության համակարգը՝ երկրի երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար։ Այս մասին ասված է Չինաստանի Կոմկուսի 20-րդ գումարման Կենտկոմի 3-րդ պլենումի արդյունքներով ընդունված կոմյունիկեում։ «Անհրաժեշտ է ամբողջությամբ իրականացնել ազգային անվտանգության ընդհանուր հայեցակարգը, կատարելագործել ազգային անվտանգության պահպանման համակարգը և մեխանիզմները, հասնել բարձրորակ տնտեսական զարգացման և անվտանգության բարձր մակարդակի դրական փոխազդեցության և արդյունավետորեն ապահովել […]

̰
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները

20:21 18.07.2024

Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի տարածաշրջանում առկա հակամարտությունների ներուժը: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հուլիսի կեսերին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժությունների մասին հարցին։ Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս զորավարժություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ։ «Սա չափազանց ցավալի է և տագնապալի, հատկապես […]

̰
BACK_TO_TOP