10:02 23.07.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորել է Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահկնային․ «Թանկագին ընկեր և գործընկեր Մարգուս Ցահկնա, շնորհավորում եմ ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Բարձր գնահատելով արդեն իսկ հաստատված ամուր կապերը՝ անհամբերությամբ եմ սպասում համատեղ ջանքերի, ՀՀ և Էստոնիայի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ նախաձեռնությունների և ԵՄ հետ փոխգործակցության շարունակությանը»։
22:37 22.07.2024
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայքարից։ Նա կոչ է արել դեմոկրատներին նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին: Ի՞նչ նշանակություն ունի այս փոփոխությունը մեզ համար, ինչիպիսի՞ն են Հարիսի մոտեցումները Հայաստանի կարևորագույն հարցերում, ովքե՞ր կարող են մրցել Քամալա Հարիսի թիմում փոխնախագահի թեկնածու լինելու համար ու նրանցից ո՞վ է մեզ […]
21:57 22.07.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ ներկայիս ղեկավարության օրոք Ռուսաստանը հանդիսանում է Եվրոպայի անվտանգության հիմնական սպառնալիքը։ «Մենք ցանկանում ենք այլ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց տխուր ճշմարտությունն այն է, որ Պուտինի Ռուսաստանը ներկայումս ամենամեծ անվտանգության սպառնալիքն է մեզ համար», – գրել է Բերբոքը X-ում:
21:50 22.07.2024
Մոսկվան, գնահատելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի այցը Չինաստան, առաջնորդվում է Պեկինի հետ իր ռազմավարական գործընկերությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեզ համար գլխավորը Չինաստանի հետ մեր հարաբերություններն են, մենք ելնում ենք մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ֆոնից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ռազմավարական գործընկերության ընդհանուր մթնոլորտից, ելնում ենք այն մթնոլորտից, որը […]
21:18 22.07.2024
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են բանակցություններ սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում։ «Նախարարները երկու պատմական որոշում կայացրին Հայաստանի հետ հարաբերությունների համար, նրանք հավանություն տվեցին վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանը և ընդունեցին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն […]
21:00 22.07.2024
Հյուսիսատլանտյան դաշինքը կատարում է իր գործառույթները որպես առճակատման դաշինք և շարունակում է շրջափակել Ռուսաստանը ռազմական ենթակառուցվածքներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունները, թե Արեւմուտքը պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության։ «Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է առաջ մղել իր ռազմական ենթակառուցվածքը դեպի մեր սահմանները, շարունակում է մեզ շրջապատել […]
20:49 22.07.2024
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից։ Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։ «Մենք աշխատելու ենք նրանց հետ, ում ընտրի ամերիկացի ժողովուրդը»,- ասել է նա՝ հավելելով, որ «երկրների միջև հատուկ հարաբերությունները» գործում են տասնամյակներ շարունակ։ Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական մրցապայքարից […]
20:28 22.07.2024
Կրեմլը կարծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային, բայց գնալով «ծանրաբեռնելու» է Եվրոպային: Դա չի ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ԱՄՆ-ն այս կամ այն կերպ կշարունակի այդ օգնությունը, դա ակնհայտ է, բայց նրանք օգնություն կտրամադրեն Ուկրաինային՝ փորձելով, իհարկե, ավելի շատ ֆինանսական բեռ դնել իրենց […]
19:22 22.07.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ ուղերձով կդիմի ԱՄՆ կոնգրեսին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Սա Նեթանյահուի առաջին այցն է ԱՄՆ 2022 թ. վերջում ռեկորդային՝ վեցերորդ ժամկետով վարչապետ ընտրվելուց հետո։ Այցից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կմնա ԱՄՆ-ի «անփոխարինելի և ուժեղ» դաշնակիցը Մերձավոր Արևելքում՝ անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքներով ով կփոխարինի […]
15:05 22.07.2024
Վաշինգտոնը պետք է հրաժարվի Իրանի ուղղությամբ իր ագրեսիվ քաղաքականությունից՝ երկկողմ հարաբերություններում որակական փոփոխությունների համար, ուստի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն այնքան էլ կարևոր չեն Թեհրանի համար։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ «Մեզ համար նշանակություն չունի, թե որ կառավարությունը կգա իշխանության։ ԱՄՆ-ը թշնամական քաղաքականություն է վարում Իրանի դեմ։ Միայն ամերիկյան […]
14:48 22.07.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն մեկնելուց առաջ ասել է, որ մտադիր է քննարկել Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ցանկանում է շնորհակալություն հայտնել նրան Իսրայելին երկար տարիներ ցուցաբերած աջակցության համար։ «Ես նախատեսում եմ տեսնել նախագահ Բայդենին, ում ճանաչում եմ ավելի քան քառասուն տարի: Դա առիթ կլինի նրան շնորհակալություն հայտնելու այն […]
14:08 22.07.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ մեկնելուց առաջ ասել է, որ մտադիր է աշխատել ԱՄՆ-ի երկկուսակցական աջակցությունն ուժեղացնելու ուղղությամբ: «Այսօր առավոտյան ես մեկնում եմ մի շատ կարևոր ուղևորություն Միացյալ Նահանգներ: Այն ժամանակ, երբ Իսրայելը կռվում է յոթ ճակատներում, և երբ Վաշինգտոնում քաղաքական մեծ անորոշություն է, ես չորրորդ անգամ կներկայանամ Կոնգրեսի երկու պալատների առջև՝ որպես վարչապետ: Ես […]
13:07 22.07.2024
ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է […]
13:03 22.07.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ հարգում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ դուրս գալ ընտրապայքարից և կոչ է արել Եվրոպային ամրապնդել սեփական անվտանգությունը՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից։ «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի որոշմանը», – ասել է Բերբոքը լրագրողներին Բրյուսելում՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Այնուհետև նա հավելել […]
12:55 22.07.2024
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հուլիսի 23-26-ը կայցելի Չինաստան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով հուլիսի 23-26-ը Չինաստան կայցելի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան»,- ասել է նա։
11:49 22.07.2024
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է. «Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան […]
10:57 22.07.2024
Նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 20-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին նշանակալի իրադարձության կապակցությամբ, բարի երթ մաղթել, նաև նշել, որ դեպի մեծ կյանք ճանապարհորդության ընթացքում նրանք բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների կարող են հանդիպել, որոնց պետք է պատրաստ […]
10:21 22.07.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին, այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ այս տարվա փետրվարին Հունաստան կատարած աշխատանքային այցին, և երկու ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ ՀՀ դեսպանն ներկայացրել է […]
10:04 22.07.2024
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
23:39 21.07.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական իշխանությունների համար առաջնայինը հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելն է, այլ ոչ թե ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները։ Այսպես է «SHOT Telegram» ալիքի հետ զրույցում նա մեկնաբանել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին։ Պեսկովը հիշեցրել է, որ, ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ […]
22:55 21.07.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի օրը մեկնաբանել է իր նախկին դեմոկրատ մրցակից, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ դուրս գալ ընտրապայքարից՝ կրկին անվանելով նրան «ամենավատ նախագահը»։ «Նախագահ Բայդենը պատմության մեջ կմնա որպես «մեր երկրի պատմության ամենավատ նախագահը», – ասել է Թրամփը CNN-ին Բայդենի հայտարարությունից րոպեներ անց։ Բայդենը կիրակի ավելի վաղ հայտարարել էր, որ […]
17:24 21.07.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտությունը լուծելու պատրաստակամության մասին հայտարարել է դեռևս երդմնակալությունից առաջ։ Այս մասին նա ասել է Միչիգանում ելույթ ունենալիս, որը հեռարձակել է The Sunday Times-ը։ «Նույնիսկ նախքան օվալաձև գրասենյակը զբաղեցնելը, նախագահական ընտրություններում մեր հաղթանակից անմիջապես հետո, ես կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմը։ Ես միակն եմ, ով կարող […]
12:54 21.07.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի առավոտյան կմեկնի Միացյալ Նահանգներ, իսկ հուլիսի 23-ին նախատեսված է հանդիպում նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի կեսօրին կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ուստի վարչապետը վաղն առավոտյան կմեկնի ԱՄՆ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:55 20.07.2024
Այս շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումն էր: Բայց դրա տապալման մեջ Երևանն ու Բաքուն իրար մեղադրեցին: Գործնականում ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում: Այս և այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:27 20.07.2024
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է 80-90 տոկոսով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, ապա արտաքին գործերի նախարարի կողմից ինձ տրամադրված տեղեկատվության համաձայն, տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,- ասել է Ալիևը Շուշի քաղաքում տեղի ունեցած միջազգային մեդիա ֆորումի ժամանակ։ Հայաստանը, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, «ստիպված […]
20:18 20.07.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «երկերեսանի» է անվանել Եվրոպայի մոտեցումը, որը մի կողմից Բաքվին խնդրում է ավելացնել գազի մատակարարումները, իսկ մյուս կողմից՝ հրաժարվում է ֆինանսավորել դրա համար անհրաժեշտ միջոցները։ «Այսօր Եվրոպան մեր բնական գազի խիստ կարիքն ունի: Մի կողմից Եվրոպան մեզ խնդրում է մեծացնել արդյունահանումը և գազը Եվրոպա տեղափոխել, քանի որ դրա կարիքը մեծ է, մյուս […]
17:18 20.07.2024
Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովային առևտրի օպերացիոն գրասենյակը (UKMTO) հաղորդել է Կարմիր ծովում նավի վրա երկու անօդաչու թռչող սարքի հարձակումների մասին: «Նավապետը հայտնել է երկու հարձակման մասին. նախ՝ նավի մոտ պայթել է անօդաչու թռչող սարք՝ պատճառելով աննշան վնաս, ապա, վերգետնյա անօդաչու թռչող սարքը նույնպես պայթել է նավի մոտ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ […]
16:47 20.07.2024
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի շրջանակներում կցանկանար հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան, ում խոսքերը փոխանցում է Lenta.ru-ն։ Այսպես է Չեպան մեկնաբանել Թրամփի հետ բանակցելու Զելենսկիի պլանները։ Չեպայի խոսքով՝ այս հանդիպումը կկայանա։ Նա կարծում է, որ Թրամփն առաջին հերթին կձգտի հանդիպմանը, […]
16:38 20.07.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինային Գերմանիայի աջակցությունն իր երկրի համար պատմական պատասխանատվության հարց է անվանել։ Նրա ելույթը ուղիղ եթերում հեռարձակել է գերմանական Phoenix հեռուստաալիքը։ Ըստ կանցլերի՝ 2024 թվականին Գերմանիան «չի կարող տոնել հուլիսի 20-ը»՝ առանց հիշելու «Ուկրաինայի խիզախ քաղաքացիներին, ովքեր ավելի քան երկու տարի դիմադրում են հանցավոր ռուսական ագրեսիվ պատերազմին»։ «Միայն սեփական պատմության հանդեպ պատասխանատվության […]
14:54 20.07.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփին անվանել է Միացյալ Նահանգների նախագահ։ Զելենսկին բանակցություններից հետո գրառում է հրապարակել Telegram-ի իր ալիքում. «Մենք պայմանավորվեցինք նախագահ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե կոնկրետ ինչ քայլերը կարող են աշխարհն արդար և իսկապես կայուն դարձնել», – գրել է նա։