TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՍ-ը ծրագրում էր գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում. Times

08:32 14.05.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ծրագրում էր գաղտնի բազաներ ստեղծել Թուրքիայում և Իսրայելի հարևան այլ երկրներում՝ հրեական պետության հետ կապված թիրախների դեմ հարվածները համակարգելու համար, պնդում է Times թերթը՝ վկայակոչելով Գազայի հատվածում իբր առգրավված փաստաթղթերը։ «ՀԱՄԱՍ»-ը նախատեսում էր գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում և ահաբեկչական բջիջներ այլուր՝ հարևան երկրներում իսրայելական թիրախների դեմ հարձակումները համակարգելու համար»,- գրում է հրատարակությունը։ […]

̰
Բլինքենը Կիև է ժամանել չհայտարարված այցով

08:19 14.05.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ «Բլինքենը Կիև է ժամանել երեքշաբթի չհայտարարված դիվանագիտական ​​առաքելությամբ։ Բլինքենը կընդգծի Բայդենի վարչակազմի հավատարմությունը Ուկրաինայի պաշտպանությանն ու երկարաժամկետ անվտանգությանը»,- հայտնում է Associated Press-ը։ Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, Բլինքենը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ […]

̰
Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […]

̰
Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

21:00 13.05.2024

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։ Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: «Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու […]

̰
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

15:36 13.05.2024

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։

̰
Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արգենտինայի դեսպանին

15:29 13.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ արձանագրել, […]

̰
Շվեյցարիան այլևս հարմար չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

15:19 13.05.2024

Շվեյցարիան այլևս պիտանի չէ բանակցություններ վարելու, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը, որը տեղի կունենա հունիսի կեսերին Շվեյցարիայում, «միտված է Ռուսաստանին վերջնագիր ձևակերպելուն»։ Նա հավելել է, որ այն կենտրոնացած է Վլադիմիր Զելենսկու բանաձևի վրա, բայց միևնույն ժամանակ անտեսում է գոյություն ունեցող այլ նախաձեռնությունները, […]

̰
ՇՄ նախարարը միջազգային գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը

14:16 13.05.2024

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին: Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը: Հիշեցնենք, որ նախարար […]

̰
Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին

14:08 13.05.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել այն դիվանագետներին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը համարում են ոչ լեգիտիմ և հակասահմանադրական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցին, թե տասնյակ դիվանագետներ պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա դելիմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է, ինչպե՞ս է ԱԳ նախարարը գնահատում այս դիրքորոշումն ու հնարավո՞ր […]

̰
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

13:37 13.05.2024

2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության […]

̰
Դրական եզրակացություն է ստացել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն միտված նախագիծը

12:34 13.05.2024

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինակ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է առաջին ընթերցումից հետո առկա առաջարկները: Հաշվեքննիչ պալատում ծառայությունը ներդրվում է որպես պետական ծառայության նոր տեսակ, սահմանվում են վերջինիս անցման […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին

12:27 13.05.2024

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հայտնել […]

̰
Իսրայելը վերածվել է սպառնալիքի թե՛ պաղեստինցիների և թե՛ իսրայելցիների համար. Թուրքիայի ԱԳՆ

11:52 13.05.2024

Թուրքիայի արտգործնախարարությունը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին: Գերատեսչությունն Իսրայելին մեղադրել է ծայրահեղականության և ցեղասպան քաղաքականություն վարելու մեջ: «Նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան) միջազգային հանրության կողմից Իսրայելի մեկուսացման ուղղությամբ վճռական քայլեր է անում: Սա էլ իրական պատճառն է այն բանի, որ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ անհարգալից կերպով և անհիմն պնդումներով թիրախավորում […]

̰
Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համատեղ ասուլիսը

11:27 13.05.2024

Տեղի է ունեցել Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

̰
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ աջակցել է «ռուսական» օրենքի նախագծին

11:13 13.05.2024

Իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Ինչպես նիստի սկզբում նշել է հանձնաժողովի նախագահ Անրի Օհանաշվիլին, պատգամավորներն այսօր՝ երրորդ ընթերցման շրջանակներում, օրենքի նախագծում հնարավորություն են ունեցել միայն խմբագրական դիտողություններ անել։ Հանձնաժողովի նիստին ներկա պատգամավորները օրինագծի վերաբերյալ հարցեր, դիտողություններ, կարծիքներ չունեին և սատարել են նախագծին։ Նիստն […]

̰
Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը. ՄԻՊ

11:08 13.05.2024

Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 13-ին Երևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով: Արձանագրված միջադեպերի […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը ժամանել է ՀՀ ԱԳՆ

10:56 13.05.2024

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

̰
Բելգորոդում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

10:49 13.05.2024

Բելգորոդում բնակելի բազմահարկ շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին մայիսի 13-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։ «Փրկարարները Բելգորոդում փլատակներից դուրս են բերել 15-րդ զոհի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վերջին տվյալներով տուժել է 31 խաղաղ բնակիչ։ Ավելի վաղ՝ մայիսի 13-ին, «Известия»-ի թղթակիցը հայտնել էր, որ գիշերը Բելգորոդում փլուզված տան փլատակների մաքրումը շարունակվել […]

̰
Վրաստանի վարչապետն ու ՆԳՆ-ն խոստանում են ճնշումներ կիրառել. ի՞նչ է կատարվում Թբիլիսիում

10:41 13.05.2024

«Գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերի շարունակմանն ու ակտիվացմանը զուգահեռ՝ իշխանությունը սպառնում է, որ եթե հավաքը բռնի դառնա, ՆԳՆ-ն «կդիմի» Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի կիրառման, այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Այս հոդվածը վերաբերում է «ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտ գրավելուն», այն արգելափակելուն և առանձին դեպքերում նախատեսում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով։ Իրավապաշտպաններն այս հոդվածն […]

̰
Տղամարդու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ, դանակներ

10:36 13.05.2024

Մայիսի 12-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս մի քաղաքացու գոտկատեղին զենքի նմանվող իր են նկատել։ Պարեկները, ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով, հիշյալ քաղաքացուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։ Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ […]

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:34 13.05.2024

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

̰
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով

23:46 12.05.2024

Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր շրջանի անցկացումը։ Այս մասին հայատարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը: «Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ […]

̰
Կատալոնիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

23:21 12.05.2024

Կատալոնիայի ինքնավար համայնքում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ տեղական ժամանակով ժամը 09:00-ին բացված ընտրատեղամասերը պետք է բաց մնային մինչև 20:00-ն: Սակայն գնացքի վթարի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառիկ դեպքերում թույլ է տվել որոշ ընտրատեղամասերում երկարաձգել քվեարկությունը։ Ժամը 18:00-ի դրությամբ մասնակցությունը հասել է գրեթե 46%-ի: Սպասվում է, որ ընտրությունների նախնական […]

̰
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարին է փոխանցել Իսրայելի բանտերում խոշտանգումների վերաբերյալ փաթեթը

22:55 12.05.2024

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Քաթարի մայրաքաղաքում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել մի փաթեթ, որը պարունակում է տեղեկություններ Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին։ Այս մասին ասվում է պաղեստինյան արմատական ​​շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Շարժման առաջնորդը թուրքական հետախուզության ղեկավարին է հանձնել […]

̰
ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին կփոխարինի Անդրեյ Բելոուսովը

22:39 12.05.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Սերգեյ Շոյգուն, առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Դաշնության խորհրդի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Նախորդ կառավարությունում Բելոուսովն աշխատել է որպես առաջին փոխվարչապետ։ 65-ամյա Բելոուսովը տարբեր ժամանակներում զբաղեցրել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ տնտեսական հարցերով օգնականի, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի, ՌԴ […]

̰
Բելգորոդում շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

20:59 12.05.2024

Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ «Բելգորոդում փրկարարները փլատակներից դուրս են բերել յոթերորդ զոհին»,- հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը Telegram ալիքում։ Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ տուժածների ցուցակը կհրապարակվի միայն փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ Նրա խոսքով՝ տան մուտքերի մոտ հերթապահություն են իրականացնում ինքնապաշտպանական ուժերը, իսկ կամավորները […]

̰
Եգիպտոսը միանում է  ՄԱԿ-ի դատարան ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին՝ ընդդեմ Իսրայելի

20:47 12.05.2024

Եգիպտոսը որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի իր էջում։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը հայտարարում է իր մտադրության մասին պաշտոնապես մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գործին», – ասվում է հայտարարության մեջ: Եգիպտոսը նաև մեղադրում է Իսրայելին […]

̰
Ուկրաինայում հայտարարել են, որ Բելգորոդում բնակելի շենքի պայթյունը կարող է սադրանք լինել

19:08 12.05.2024

Ռուսաստանի այն մեղադրանքները, թե Ուկրաինայի պաշտպանության ուժերը Բելգորոդում շենք են գնդակոծել, չեն համապատասխանում իրականությանը. Դա կարող է լինել ռմբակոծություն կամ կենցաղային պայթյուն, որը ՌԴ քարոզչությունն օգտագործում է իր շահերից ելնելով։ Այս տեսակետը Telegram-ում հնչեցրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։ «Բելգորոդի շենքը կարծես պայթեցվել է, տեսախցիկների տեսագրությունում չեն […]

̰
Բելգորոդում շենքի փլատակներից երկու մարդու դի են դուրս բերել

18:36 12.05.2024

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդում շենքի փլատակներից երկու զոհ է դուրս բերվել։ Նա հավելել է, որ  որոշ մարդիկ շարունակում են մնալ Բելգորոդում վնասված շենքի փլատակներում, փրկարարներն անում են ամեն ինչ նրանց կյանքը փրկելու համար, հայտնել է նա Telegram-ի իր ալիքում։ «Տեղեկություններ կան, որ մարդիկ կարող են մնալ փլատակների տակ։ Փրկարարներն ամեն ինչ անում […]

̰
Մեծ Բրիտանիան զորքեր չի ուղարկի Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար

18:29 12.05.2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ օգտագործել իր զորքերը Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը՝ մեկնաբանելով պաղեստինյան անկլավի ափերի մոտ լողացող հարթակի կառուցումը։ «Թագավորական նավատորմի RFA Cardigan Bay նավը կգործի որպես մի տեսակ նյութատեխնիկական հանգույց՝ նավամատույցի մոտ: Այնուամենայնիվ, վարչապետ Ռիշի Սունակը, ես և մյուս նախարարները կարծում էինք, […]

̰
BACK_TO_TOP