TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

14:30 17.05.2024

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության […]

̰
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը

13:55 17.05.2024

Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 17-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով նախագծով ամրագրվում է, որ Կորպորատիվ կառավարման […]

̰
Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

13:42 17.05.2024

Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը աջակցում են միմյանց ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում և դիմադրում են արտաքին միջամտությանը, ուրբաթ ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Լյու Բինը։ «Երկու կողմերն աջակցում են միմյանց ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերը պաշտպանելու գործում, ինչպես նաև հակազդում են արտաքին ուժերի միջամտությանը իրենց ներքին գործերին»,- ասել է Լյու […]

̰
Երբ մարդն իրեն քննադատաբար է վերաբերվում, ապա հավանաբար նա կհասնի հաջողության․ Պուտին

13:31 17.05.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ դեռ պետք է աշխատի իր վրա, և մարդու քննադատական ​​վերաբերմունքն ինքն իր հանդեպ օգնում է հասնել հաջողության։ Այս մասին նա հայտարարել է Հարբինի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը։ Հարց տալով Ռուսաստանի ղեկավարին՝ ուսանողներից մեկը խոստովանել է, որ Պուտինը օրինակ է իր համար, և «նախագահի համառությունն ու […]

̰
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել

13:08 17.05.2024

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը: Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական եւ ճշգրիտ ներկայացումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական […]

̰
Զելենսկին դժգոհել է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի պարտությունը

12:55 17.05.2024

Արևմտյան երկրները բավարար օգնություն չեն ցուցաբերում Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում «Ռուսաստանի պարտությունը» հակամարտությունում։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է РБК-Ուկրաինան։ «Ես կարծում եմ, որ գործընկերները վախենում են՝ Ռուսաստանի Դաշնությունը կպարտվի»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Արևմուտքը կարծում է, որ նման զարգացումը կհանգեցնի […]

̰
Առաջարկվում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը

12:44 17.05.2024

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի […]

̰
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին

11:30 17.05.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։ «ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ ունեցած խորը համագործակցությունը։ Նախարարի տեղակալը, առանձնացնելով ավիացիայի ոլորտին տրամադրված աջակցությունը, կարևորել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման հարցում փորձի փոխանակումը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները հետաքրքրվել են […]

̰
Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ

11:23 17.05.2024

Մայիսի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերության կոմիտեի պատվիրակության և Արաբական արդյունաբերական կազմակերպության (ԱԱԿ) միջև անցկացվել է գործարար համաժողով։ «Համաժողովի ընթացքում հայաստանյան և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների միջև տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հայկական և եգիպտական ռազմաարդյունաբերական ընկերությունների միջև գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Կահիրե են ժամանել մոտ մեկ տասնյակ հայաստանյան ռազմաարդյունաբերական […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Մարկ Գրինի հետ

11:03 17.05.2024

Մայիսի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Մարկ Գրինի հետ (հանրապետական, Թենեսսի)։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներուժի տեսլականը»,-հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:

̰
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

10:58 17.05.2024

Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։

̰
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

23:14 16.05.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և միևնույն ժամանակ աջակցել Ռուսաստանին՝ հագեցնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրը։ «Չինաստանը սպառնում է ոչ միայն ուկրաինական, այլև եվրոպական անվտանգությանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը:  

̰
Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […]

̰
Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

22:31 16.05.2024

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է սերտ կապեր պահպանել նրա հետ՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կայուն հարաբերություններ զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ «Ես պատրաստ եմ շարունակել սերտ շփումները նախագահ Պուտինի հետ, համատեղ որոշել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ուղղությունը, առաջնորդել Չինաստան-Ռուսաստան […]

̰
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

22:05 16.05.2024

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։

̰
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում

16:00 16.05.2024

Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թ.-ից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23,000,000 եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր […]

̰
Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

15:48 16.05.2024

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է […]

̰
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ

14:07 16.05.2024

Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը մայիսի 15-ին այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ: Այն բնակեցված է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով՝ եզդիներով: Գյուղի բնակիչներն առանձնացրել են խմելու […]

̰
Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

13:35 16.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։ Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս հին […]

̰
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին

13:25 16.05.2024

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը պնդում է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են նրա անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ Այս մասին նախարարը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, սա երևակայություն չէ, սա իրականություն է», – պատասխանել է նա այն հարցին, […]

̰
Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար. վարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

12:39 16.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի […]

̰
Փաշինյանը կարևորում է Ադրբեջանի հետ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանի վերարտադրումը՝ իրավական հիմք ունեցող քարտեզներով

12:30 16.05.2024

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանը որդեգրել է սկզբունք, որ պետք է վերարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ սահմանազատման գործընթացի հիմքը Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են, որոնք 1979 թվականին հերթապահության գործընթաց են […]

̰
Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը

11:55 16.05.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստում։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստում ընդունած արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս Ադրբեջանի Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը-Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

11:14 16.05.2024

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները: Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների […]

̰
Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին․ բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Փաշինյան

09:25 16.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»։

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են

23:17 15.05.2024

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները ներկայումս փակուղում են։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Այսօր ես խոսեցի իմ ամերիկացի և քաթարցի գործընկերների (Էնթոնի Բլինքեն և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանի), ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ։ Գազայում հրադադարի հաստատման հարցում իրավիճակը փակուղային է։ Միացյալ Նահանգները պետք է […]

̰
Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ալեքս Սոբելի հետ

21:39 15.05.2024

Մայիսի 15-ին դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր, լեյբորիստ Ալեքս Սոբելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը փոխադարձ շահերի առաջ մղման և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանման գործում: Այս համատեքստում դեսպանը կարևորել է փետրվարին բրիտանացի խորհրդարանականների այցը Հայաստան և անցյալ տարի հայկական խորհրդարանական պատվիրակության այցը […]

̰
Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

20:28 15.05.2024

Մայիսի 14-ին Վաշինգտոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի արդյունաբերության և անվտանգության գործակալության արտահանման վերահսկողության հարցերով տեղակալ Մեթյու Աքսելրոդի հետ։ «Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման, […]

̰
Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […]

̰
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […]

̰
BACK_TO_TOP