14:14 09.06.2025
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […]
13:17 09.06.2025
Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։
12:16 09.06.2025
Նախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […]
10:42 09.06.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […]
21:06 08.06.2025
Հունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։
17:58 08.06.2025
ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […]
15:57 08.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։
11:39 08.06.2025
Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։
20:59 07.06.2025
«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
19:46 07.06.2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]
16:15 07.06.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»:
13:46 07.06.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […]
11:46 07.06.2025
Երևանում կայացել է hայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը, ինչն ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
11:19 07.06.2025
Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու […]
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […]
21:23 06.06.2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […]
20:35 06.06.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ «Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Փաշինյանը: Congratulations to the Republic of Azerbaijan and the people of Azerbaijan on the occasion of Kurban Bayram. Wishing peace and prosperity to our countries and peoples. […]
20:19 06.06.2025
Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում վերջինս անդրադարձել է Երևանի ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ «Աջափնյակ» մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը, որն ամրագրված է դեռևս խորհրդային […]
15:58 06.06.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես […]
15:55 06.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։ Ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման […]
15:32 06.06.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-6-ը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՄԱԿ-ի «GP2025- Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմի» աշխատանքներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ներքին և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը Գլոբալ պլատֆորմի նախարարական կլոր սեղան-քննարկումների ժամանակ անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման խնդիրներին՝ ընդգծելով […]
15:20 06.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման […]
14:25 06.06.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելությանը, որը Հայաստանում է՝ քննարկելու Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Նշենք, որ Ասիական զարգացման բանկը 236 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի շինարարությունը։ Այն ունենալու է մոտ 27կմ երկարություն՝ ներառյալ մի քանի թունելներ ու կամուրջներ։ […]
14:09 06.06.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու […]
13:58 06.06.2025
Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։ Համաժողովի շրջանակներում զուգահեռաբար տեղի են ունենում մի քանի պանելային քննարկումներ, որոնց մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը և Վարդան Կոստանյանը։ Սիմոնյանը մասնավորապես մասնակցում էր «Համագործակցության նոր հնարավորություններ երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում» խորագրով կլոր սեղան քննարկմանը, որի ժամանակ […]
13:54 06.06.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր […]
13:49 06.06.2025
Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Վարչապետի աշխատակազմին 2024 թվականի […]