20:17 11.06.2025
2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 958,8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նկատմամբ այն աճել է 1,6 տոկոսով: Բուսաբուծության ոլորտում արձանագրվել է 455,6 մլրդ դրամ, որն աճել է 0,9 տոկոսով, իսկ անասնաբուծության ոլորտում՝ շուրջ 503,2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2,2 տոկոսով: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ […]
13:48 11.06.2025
Հունիսի 11-ին շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Շրջակա միջավայրի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը: Հաստատված բյուջեն 9.8 մլրդ դրամ է եղել, իսկ ճշգրտվածը՝ 11.1 մլրդ դրամ: Կատարողականն առանց դրամաշնորհների շուրջ 91 տոկոս է կազմել, իսկ դրամաշնորհներով՝ 83 տոկոս: Նախարարության ապարատի եւ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի […]
13:43 11.06.2025
Օրենքի նախագիծը հիմնականում վերաբերում է հսկիչ նշանների համակարգի կամ նույնականացման միջոցներով հետագծելիության համակարգի բարելավմանն ու կատարելագործմանը. այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 11-ի նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ քննարկմանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությունների առաջին […]
13:39 11.06.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամները հունիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին: Բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց […]
13:28 11.06.2025
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությանը միտված շարունակական բարեփոխումները և դրանցով պայմանավորված՝ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կոմիտեն հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն կառույցի թափուր հաստիքային միավորները՝ քաղաքացիական ծառայության (այդ թվում՝ իրավաբան մասնագետներ) և տեխնիկական սպասարկման ապահովման: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, […]
13:19 11.06.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։ 2025 […]
13:15 11.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորություն անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ողջունելով Արփինե Սարգսյանին՝ Բեռնար Քվանտենը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց ամրապնդման ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Անվտանգության և Ներքին գործերի նախարարը վերահաստատել է […]
12:42 11.06.2025
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պարոն Ալեն Բերսեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը […]
11:54 11.06.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Ողջունելով զրուցակցին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը: […]
11:27 11.06.2025
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում։ Ֆեյսբուքի իր էջում մարզպետը գրել է. «Հանձնարարեցի իմ որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։ Հանձնարարեցի նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես […]
11:01 11.06.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Հունիսի 11-ին համատեղ նիստ են անցկացրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է հաշվետու տարում ոլորտային կառույցներին հատկացված ֆինանսական ցուցանիշներն ու կատարողականները: ՀՀ էկոնոմիկայի […]
10:27 11.06.2025
Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված […]
10:11 11.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին։ «Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիեւն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության […]
21:48 10.06.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:26 10.06.2025
Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր պարբերականը ծավալուն վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ավիացիայի ուժերի հարաբերակցության մասին: Ամսագիրը կանխատեսում է, որ Պակիստանից գրեթե 5 միլիարդ դոլարի կործանիչներ գնելու Բաքվի պայմանագրին Երևանը շուտով կպատասխանի Ֆրանսիայից ու Հնդկաստանից ռազմական ինքնաթիռներ գնելով: Պակիստանի հետ գործարքը պաշտոնապես հաստատվե՞ց: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մոտ մեկ ամիս առաջ […]
21:16 10.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Միացյալ Թագավորությանը շարունակական հաջողություններ, բարօրություն և բարգավաճում։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ […]
21:13 10.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, հանրային գործիչ Հարություն Մկրտչյանին։ Զրույցը ծավալվել է Հայաստանի ներքաղաքական ու ներքին խնդիրների շուրջ։ Վարչապետն այսօր բաց տեքստով գրել է Կաթողիկոսական նոր ընտրությունների մասին։ Արդյո՞ք եկեղեցի-իշխանություն այս հակասությունն արդեն դարձել է հակամարտություն, պատերազմ։ Պետությո՞ւնն է դուրս եկել եկեղեցու դեմ, թե եկեղեցին պետության։ Ո՞վ է այս հակամարտության մեջ մեղավորը։ «Եկեղեցին ի՞նչ գործ […]
20:49 10.06.2025
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Խաչատուրին ողջունելուց հետո նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, շրջայց կատարել եկեղեցում, ապա այցելել Սուբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Պարսամյան կրթահամալիր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է դպրոցում, շփվել երեխաների հետ, ապա […]
19:55 10.06.2025
Հունիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիցցայում հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների […]
19:14 10.06.2025
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է Ավստրիայում տեղի ունեցած հրաձգության զոհերի կապակցությամբ: «Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- նշվում է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից […]
19:02 10.06.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի` հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 254 միլիոն 244 հազար դրամ»:
12:23 10.06.2025
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […]
11:10 10.06.2025
Հունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […]
10:38 10.06.2025
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […]
10:27 10.06.2025
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […]
10:18 10.06.2025
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:
21:26 09.06.2025
Լոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […]
21:14 09.06.2025
Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […]
21:08 09.06.2025
Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […]
21:00 09.06.2025
Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […]