12:12 03.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատում ընտրողներին դիմեց խնդրանքով` երբեք չհավատալ այնպիսի լուրի, որ իրենք ինչ-որ կոռուպցիոների հետ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան են պայմանավորվել, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգնել է կամ առաջ չի գնալու և այլն: Փաշինյանը նաև անդրադարձավ երեկ իր թույլ տված սխալին, իր իսկ գնահատմամբ՝ «լեզվի սայթաքմանը», երբ դոլարի փոխարեն դրամ […]
12:08 03.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ քրեական գործերը պետք է լինեն հիմնավորված, ու դրա համար անհրաժեշտ է, որ անցնեն օրենքով սահմանված կարգով: Նա հայտնեց, որ քննչական մարմիններն այսօր ծանրաբեռնված են անհավատալի, անհնարինության չափով, քննիչներ կան, ովքեր վարույթում ունեն 20-30, նույնիսկ ավելի քրգործեր: «Մի կողմից` հանրությունը մեր առաջ […]
11:58 03.12.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է […]
11:55 03.12.2018
«Ես չեմ կարծում, որ մեր պատասխանները որևէ կերպ կարող են ձայն ավելացնել հանրապետականներին, որովհետև մարդը, որը չի ուզում ընտրել «Իմ քայլը» դաշինքը, ազնիվ մարդկանց մեծամասնությունը չի ընտրի Հանրապետականին, Հանրապետականը չի կարող լինել «Իմ քայլ»-ին այլընտրանք, այդ ձայները կգնան մյուս ուժերին»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը: «Որոշ քաղաքական ուժեր շարժվում […]
11:51 03.12.2018
Նախընտրական պայքարի արդյունքների տեսանկյունից նոր քաղաքական ուժերի շանսերը շատ փոքր են, բայց պետք է հասկանալ, որ նրանց մի մասն ընտրությունների է գնում ոչ թե խորհրդարան անցնելու, այլ կայանալու համար։ Այս կարծիքն այսօր հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով`մի մասը փորձում է կրեատիվ քարոզչությամբ կայանալ որպես քաղաքական ուժ։ Դրանցից մեկը «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է։ Մյուս նոր […]
11:50 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ այն ընդհատվել էր նոյեմբերի 28-ին: Մինչ դատական նիստը սկսվելը Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, թե ինքնաբացարկի հիմքեր չկան: Ըստ այդ որոշման՝ […]
11:42 03.12.2018
«Իմ քայլը» դաշինքը ներկա պահին վարում է ընդդիմադիր, իշխանությունը վերցնելու քաղաքականություն ու նմանաբովանդակ քարոզչություն։ Պատճառն այն է, որ դաշինքի անդամները դեռ իրենց լիարժեք իշխանություն չեն զգում։ Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նրա խոսքով` դեռ մայիսին և՛ Հանրապետականը, և՛ Փաշինյանի թիմն ունեին միայն կես իշխանություն։ Սակայն «Իմ քայլը» դաշինքը, […]
11:33 03.12.2018
Քաղաքական ուժերի մի մասն այս պահին իրականացնում է բակից բակ քարոզչություն անելու շարժում։ Սակայն այդ մոդելն իրեն սպառել է, քանի որ բակում այդ քարոզչությունը հասնում է միայն տարեցներին ու մյուսներին, ովքեր տանն են մնում։ Այս տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Մյուս կողմից, ըստ սոցիոլոգի, գաղափարական պայքար չկա, ծրագրերի պայքար չկա, որովհետև բոլորի […]
11:28 03.12.2018
Նախընտրական քարոզարշավն այս պահի դրությամբ գնում է «սև-սպիտակ» հունով։ Սա արվում է պինգ-պոնգով։ Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նա, սակայն, չգիտի՝ դա արվում է դիտավորյա՞լ, թե՞ ոչ։ Այս երկկողմ լինելուց, ըստ Քոչարյանի, շահում է Հանրապետական կուսակցությունը։ Թե ինչու է «Իմ քայլը» դաշինքը գնում դրան, պարզ չէ, քանի որ երբ Հանրապետականին անընդհատ հիշատակում են, նրա […]
11:08 03.12.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան, եթե նրան կանչեն: Այս մասին Սաակաշվիլին ասել է տեսակապի միջոցով՝ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ: Հիշեցնենք, որ «Ուժը միասնության մեջ է» քաղաքական բլոկը, որում միավորվել են 11 ընդդիմադիր քաղաքական ուժեր, շարունակում է բողոքի ակցիաները Վրաստանի մայրաքաղաքում, և պահանջում է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները […]
10:00 03.12.2018
Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
09:00 03.12.2018
Պյոտր Պորոշենկոն կրկին ասել է, որ իրեն չի հաջողվում հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահը դժգոհել է, որ ռուսական կողմը հրաժարվում է հեռախոսազրույցից: Պորոշենկոյի հերթական դժգոհությանն արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը: «Պորոշենկոն անընդհատ դժգոհում է, որ չի կարող կապվել Պուտինի հետ: Բայց ինչո՞ւ է ուզում խոսել: Որպեսզի սեփական սադրա՞նքը քննարկի, […]
08:20 03.12.2018
ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, սովորական քաղաքական ուժ չէ, այն 20 տարի եղել է իշխող ուժ, և մենք բոլորս տեսել ենք դրա բոլոր արդյունքներն ու հետևանքները։ Այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն նաև մի կուսակցություն է, որի անդամները տիրապետում են ահռելի ֆինանսական ու լրատվական ռեսուրսների։ Նրանց անդամները […]
01:20 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն այսօր հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ Մարտի 1-ի համար ո՞վ է մեղավոր, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են մեղավոր Մարտի 1-ի համար։ Առաջնայինը իրենք են մեղավոր։ Հասարակության մի հատվածին հանում են, տանում են իշխանության դեմ, որպեսզի իշխանությունը գնան բռնազավթեն, կրակոցներ են […]
00:38 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունների արդյունքները վերջին 10 տարիների ընթացքում, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Եղել են թերություններ, բայց ասել, որ կեղծվել են, լեգիտիմ չեն եղել, կատարյալ ապաքաղաքական դիրքորոշում է»։ Արամ Աբրահամյանի ճշգրտող հարցին՝ այնուամենայնիվ, կեղծվե՞լ են, […]
23:59 02.12.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ ժամը 22:30-ին, «Շանթ»-ի ուղիղ եթերում պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ նախօրոք չե՞ք ծանոթացել՝ ում հետ եք բանավիճելու, Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է․ «Հպանցիկ եմ ծանոթացել, այստեղ հարցը ոչ թե բանավիճողի անձն էր, այլ էն գիտակցումը, որ ես չպետք է նպաստեմ քարոզարշավի անլրջացմանը»։ Որպես քաղաքական գործիչ շփվելու […]
23:28 02.12.2018
Չինացի աշխարհահռչակ դերասան Ջեկի Չանը բացահայտել է իր կյանքի սկանդալային փաստերը։ Այս մասին հայտնի է դարձել «Never Grow Up» հուշագրությունից, փոխանցում է Daily mail-ը։ «Ես լավ հայր կամ ամուսին չեմ եղել, սակայն կատարում էի պարտականություններս որդուս և կնոջս նկատմամբ»,- անկեղծացել է 64-ամյա Ջեկի Չանը։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ հաճախ էր դավաճանում առաջին կնոջը […]
22:31 02.12.2018
Համազգային թատրոնի նորընտիր գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր դերասաններ գտնելու մասին իր հայտարարությանը․ «Հետևանքը միշտ էլ պատճառ է ունենում: Նոյեմբերի 29-ին Համազգային թատրոնի դերասանների հրավիրած մամուլի ասուլիսից հետո լրագրողը դիմեց ինձ հետևյալ հարցով. «Համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն»: Խնդրեց տալ […]
21:25 02.12.2018
«Հույս ունենք, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի ռազմական արդյունաբերության համալիրը դարձնել ՀՀ տնտեսության լոկոմոտիվը: ՀՀ և Արցախի անվտանգությունը մեզ համար լինելու է առաջնահերթություն: Այսօր ՀՀ- ում կան ձեռնարկություններ, որ կարող են կատարել ՀՀ զինված ուժերի պատվերը»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ Եղեգնաձորում կայացած հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր Հայաստանի […]
21:00 02.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:
20:11 02.12.2018
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկը։ «Այսօր ժամը 22:30-ին Շանթի ուղիղ եթերում կպատասխանեմ Արամ Աբրահամյանի հարցերին»,-գրել է Ռուբեն Ռուբինյանը։ https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/2116966461658803 Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում […]
20:08 02.12.2018
Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը: Այս մասին Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում: Արենիում այս հյուրանոցի բացումն անելու է տնտեսական հեղափոխություն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների […]
19:34 02.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այս մասին այսօր Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելն իմաստ չունի։Պայմանավորվածությունը հետևյալն է՝ կշարունակենք […]
18:24 02.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ այսօր եղել է Եղեգնաձորում։ «Երբ դարձա վարչապետ, քաղաքական ուժերն ինձ գործարք էին առաջարկում՝ աշխատել իրենց հետ, բայց մենք որոշեցինք, որ այդ խորհրդարանը պետք է լուծարվի: Մեր խնդիրն այն է, որ մեր քաղաքացին ունենա այնքան գումար, որ վճարի ջրի, հոսանքի, գազի, տրանսպորտի սակագինը: Մեր տաքսու վարորդները հնարավորություն […]
18:14 02.12.2018
Մենուա Հարությունյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկած բանավեճի ձևաչափը։ «Նիկոլական Ռուբենը հրաժարվելով «Շանթ» հեռուստաընկերության եթերում ինձ հետ դեմ առ դեմ բանավիճելու ձևաչափից ընտրության առջև կանգնեցրեց ինձ և «Շանթ» հեռուստաընկերությանը և ահա «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությունը հեռակա բանավեճի ձևաչափ է առաջարկել, որը ես ընդունում եմ … Շնորհակալություն «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը…»,-գրել է Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում։ Ինչպես ավելի վաղ […]
17:29 02.12.2018
«Այսօր ՀՀ քաղաքացին վայելում է իր իշխանությունը: ՀՀ քաղաքացին իր հայրենիքում այլևս երբեք բանվորի կարգավիճակում չի զգալու: Ես հույս ունեմ, որ դուք նկատել եք, որ Հայաստանում «նայեզդներ» և «ճռռիկներ» անողներն իրենք իրենց կարգի են հրավիրել, հակառակ դեպքում՝ մենք իրենց կարգի կհրավիրենք: ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը»,- ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար […]
16:54 02.12.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ ուղևորվել է Վայք, հանդիպել տեղի բնակիչների հետ: «Ինչքան ավելի ինքնավստահ լինի քաղաքացին, այնքան ավելի լավ մեզ համար: Մենք խնդիրների լուծման մի բանաձև ենք տեսնում, և այդ բանաձևի անունն աշխատանք է: Մենք առաջիկային լրջագույն փոփոխությունների ենք ենթարկելու հարկային բիզնեսը, մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսն ազատվելու […]
16:40 02.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է բանավեճից՝ որպես պատճառ ներկայացնելով Մենուա Հարությունյանի երեկվա գրառումը և ձիով նկարը: Դրան հաջորդել է […]
15:45 02.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է բանավեճից՝ որպես պատճառ ներկայացնելով Մենուա Հարությունյանի երեկվա գրառումը և ձիով նկարը: Գրառմանը հաջորդեց Մենուա […]