TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վեդիում Փաշինյանը խոսել է ոռոգման ջրի խնդրից

14:04 03.12.2018

«Ամեն տարի մեռ լեռնաշխարհում գոյանում է 7 մլրդ խմ ջրային պաշար: Մեզ մաքսիմում պետք է 1 մլրդ խմ ոռոգման ջուր, անգամ, եթե 24 ժամ  ոռոգման ջուր լինի, բայց  մենք գնում, Սևանից ենք ջուր ուզում: Առաջիկա տարիներին պետք է փոքր ջրամբարներ կառուցենք»,- խոսելով նախընտրական ծրագրերից՝ Վեդիում ասել է «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Ամբողջ աշխարհի […]

̰
Մեր դաշինքը ոչ մի հարամ ձենի անհրաժեշտություն չունի. Նիկոլ Փաշինյան

13:59 03.12.2018

Մեզ  պետք չի, որ որևէ մեկը կասկածի տակ դնի մեր կառավարության օրինականությունը: Այս մասին Վեդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարությունը, մեր դաշինքը ոչ մի հարամ ձենի անհրաժեշտություն չունի: Ոչ մեկը թող չփորձի որևէ  ապօրինություն թույլ տալ, որևէ քաղաքացու իրավունքը սահմանափակի, առավել ևս, եթե մեկին պիտի ասեն՝  գնա,  քվեարկի […]

̰
Հեղափոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել իշխանության բռնի զավթում. Մենուա Հարությունյան

13:55 03.12.2018

«Հեղափոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել իշխանության բռնի զավթում»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը: Նրա խոսքերով՝ ցանկացած երկրում, այդ թվում՝ ամենալավ ապրող երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում, եթե դու անընդհատ վատ ապրող ժողովրդին ասում ես՝ լավ չեք ապրել, որովհետև թալանել են, այդ մարդիկ ինչ-որ մի […]

̰
7 տարվա մեջ ՀՀՇ-ն այնպես է երկիրը քանդել, որ 20 տարի ա փորձում ենք դզել. Մենուա Հարությունյան

13:29 03.12.2018

«Այսօրվա վիճակը գալիս է ՀՀՇ-ից. 7 տարվա մեջ իրենք այնպես են երկիրը քանդել, որ 20 տարի ա մենք փորձում ենք դզել, էլի չենք կարողացել ամբողջությամբ դզել»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը: Դիտարկմանը, թե այսինքն`20 տարի դզո՞ւմ էիք և դուք ովքե՞ր, Մենուա Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանից սկսած: […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է «Լազարևյան ակումբի» ներկայացուցիչներին

13:20 03.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և նորաստեղծ «Լազարևյան ակումբի» մի խումբ անդամների, որոնք Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար: Նրա […]

̰
Ի՞նչ ընթացակարգ ունի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

13:20 03.12.2018

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացրել է, թե ինչ ընթացակարգ ունի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը: «Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ ներկայացնում եմ ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը. Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն […]

̰
Գինեսի ռեկորդների գրքում Սևաստոպոլը ներկայացվել է որպես ռուսական քաղաք

13:13 03.12.2018

Գինեսի ռեկորդների գրքում Սևաստոպոլը ներկայացվել է որպես ռուսական քաղաք: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագրում և այս մասին հայտնել է հենց  Guinness World Records հրատարակչությունը: Գրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Ալեքսանդր Բենեդիկտովը Սևաստոպոլում իրերի հավասարակշռման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա թարմացրել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ մեկ մեխի վրա պահելով ևս […]

̰
Մեր գյուղատնտեսությունում կա հիմնական պրոբլեմ՝ այն չափից ավելի կախված է եղանակային պայմաններից. Փաշինյան

13:10 03.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Վեդիում: «Հայաստանից  գյուղմթերքի արտահանումն աճել է 30 մլն դոլարով: Սա նաև վեդեցիների շնորհքն է: Մյուս տարի այս ծավալը պետք է մեծանա: Մեր գյուղատնտեսությունում կա հիմնական պրոբլեմ՝ այն չափից ավելի կախված է  եղանակային պայմաններից: Մենք 21-րդ դարում ենք գտնվում, և 21- րդ […]

̰
Եթե բացենք ՀՀԿ-ի առաջին քսանյակը, շատ քիչ ոչ օդիոզ դեմքեր կգտնենք. Ռուբեն Ռուբինյան

13:04 03.12.2018

«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե քանի որ ինքը մանկուց միշտ հետաքրքրվել է քաղաքականությամբ, միշտ փորձել է պատկերացնել, թե ինչ կաներ ինքն այս կամ այն ուժի փոխարեն: Ասաց, թե երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, մտածում էր, որ ՀՀԿ-ն որոշակի դասեր կքաղի, օրինակ՝ բոլոր օդիոզ դեմքերին կմղի երկրորդ պլան: «Համեմատաբար, ինչքանով որ […]

̰
Փաշինյանի վարկանիշը վերջին 2 ամսվա ընթացքում սրընթաց անկում է ապրում. Արմեն Աշոտյան

13:04 03.12.2018

Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է նախընտրական քարոզչության եռման աստիճանը: Ֆեյսբուքյան լայվն այսպես սկսեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը: «Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ իր վարկանիշը վերջին 2 ամսվա ընթացքում սրընթաց անկում է  ապրում: Այս պահի դրությամբ այն կազմում է մոտ 70-72 տոկոս: […]

̰
Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում. Շարմազանովը պատասխանել է Փաշինյանին

13:00 03.12.2018

Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն […]

̰
Երկրագնդի վրա չկա այդպիսի ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու որևէ լծակ ունենա. Փաշինյան

12:58 03.12.2018

ՀՀ զինված ուժերը, ինչպես նախկինում, այսօր էլ վստահորեն պահպանում ու պաշտպանում են մեր սահմաններն ու անվտանգությունը: Այս մասին Արարատում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Նրանք, ովքեր եղել են սահմանին և առաջնագծում, տեղյակ են այդ դիրքային նրբություններից, գիտեն, որ դիրքերը սեզոնային և որոշակի այլ փոփոխության են ենթարկվում, կարող են արձանագրել, […]

̰
Փաշինյանը կմեկնի Պետերբուրգ, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարց չի լինի

12:33 03.12.2018

«Վարչապետն, ինչպես որ պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ, կմեկնի, բայց դա այլ միջոցառում է՝ ԵԱՏՄ-ի հետ կապված: Նախնական պայմանավորվածությունն այն էր, որ հաշվի առնելով, որ բոլորն այնտեղ են լինելու, նաև այդ հարցը կքննարկվի, սակայն ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկվել է, և կա առաջարկ, որ այդ հարցի քննարկումը տեղափոխվի և ընթացքում աշխատանքային քննարկումների միջով անցնի»,- այսպես […]

̰
Արարատ Միրզոյանը բացատրություն պահանջե՞ց Լուկաշենկոյից, թե՞ ոչ

12:27 03.12.2018

Վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ բացատրություններ եմ պահանջելու Նազարբաևից, Լուկաշենկոյից, Բակո Սահակյանից տարբեր պատճառներով: Հարցին՝ որպես դիվանագետ ինչպե՞ս եք դա գնահատում, «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, թե համարժեք: «Նախ՝ եկեք Բակո Սահակյանին Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ մի շարքում չնշենք, որովհետև Բակո Սահակյանը եղբայրական Արցախի նախագահն է, այսինքն՝ լրիվ այլ կոնտեքստներ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 5-ին Միլանում կհանդիպի Էլմար Մամեդյարովի հետ

12:20 03.12.2018

ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի թվիթերյան էջից:   On Dec5, by mediation of #OSCE MG Co-Chairs meeting btw FMs of #Armenia and #Azerbaijan will take place in […]

̰
Եթե մենք «սպիտակ» ենք և ուզում ենք լավ բան, իսկ իրենք՝ վատ բան, ստացվում է՝ նրանք «սև» են. Ռուբինյան

12:16 03.12.2018

Կան «սևեր», կան հակահեղափոխականներ, կան դավաճաններ՝ դա արդյոք չի հիշեցնո՞ւմ «վհուկների որս». «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանի հարցին՝ «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց այսպես. «Հայաստանում մինչ այս կար ավտորիտար կառավարում, կար նախագահ, որը փոխեց Սահմանադրություն՝ վարչապետ դառնալու համար, կար ուժ, որն ընտրակաշառք էր բաժանում և շարունակաբար մնում էր իշխանության: Հետո տեղի ունեցավ […]

̰
Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարական է տվել

12:14 03.12.2018

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել են Վարդենիսի համայնքապետարանից: «Այսօր առավոտյան Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»,- տեղեկացրել է քաղաքապետարանի լրատվականի պատասխանատուն։ Ըստ կայքի տեղեկությունների՝ Հարությունյանը արտագաղթել է Փարիզ։ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է, նա Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։

̰
Առաջիկա 5 տարիներին ԶՈՒ կարիքների համար ծախսելու ենք հավելյալ 2․5 մլրդ դոլար. Փաշինյան

12:12 03.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատում ընտրողներին դիմեց խնդրանքով` երբեք չհավատալ այնպիսի լուրի, որ իրենք ինչ-որ կոռուպցիոների հետ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան են պայմանավորվել, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգնել է կամ առաջ չի գնալու և այլն: Փաշինյանը նաև անդրադարձավ երեկ իր թույլ տված սխալին, իր իսկ գնահատմամբ՝ «լեզվի սայթաքմանը», երբ դոլարի փոխարեն դրամ […]

̰
Հարց է ծագում` կաշառքներն ավելի վերև հոսե՞լ են, թե՞ ոչ. Փաշինյանը` Արամ Հարությունյանին մեղսագրվող դեպքի մասին

12:08 03.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ քրեական գործերը պետք է լինեն հիմնավորված, ու դրա համար անհրաժեշտ է, որ անցնեն օրենքով սահմանված կարգով: Նա հայտնեց, որ քննչական մարմիններն այսօր ծանրաբեռնված են անհավատալի, անհնարինության չափով, քննիչներ կան, ովքեր վարույթում ունեն 20-30, նույնիսկ ավելի քրգործեր: «Մի կողմից` հանրությունը մեր առաջ […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանի բակում Գասպարին պառկել է գետնին

12:07 03.12.2018

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանի մուտքի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, կրկին պառկել է: Հայտնի չէ, սակայն, թե նա ինչի՞ դեմ է բողոքում կամ ի պաշտպանություն ո՞ւմ է պառկել:

̰
Արա Բաբլոյանը ստացել է Արամ Հարությունյանին կալանավորելու հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը

11:58 03.12.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է […]

̰
Ես չեմ կարծում՝ մեր պատասխանները կարող են ՀՀԿ-ի ձայնն ավելացնել. Ռուբեն Ռուբինյան

11:55 03.12.2018

«Ես չեմ կարծում, որ  մեր պատասխանները որևէ կերպ կարող են ձայն ավելացնել հանրապետականներին, որովհետև մարդը, որը չի ուզում ընտրել «Իմ քայլը» դաշինքը, ազնիվ մարդկանց մեծամասնությունը չի ընտրի Հանրապետականին, Հանրապետականը չի կարող լինել «Իմ քայլ»-ին այլընտրանք, այդ ձայները կգնան մյուս ուժերին»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը: «Որոշ քաղաքական ուժեր շարժվում […]

̰
Հանրապետականը կանցնի, բայց երկրորդ տեղի ամենամեծ շանսերն ունի ԲՀԿ-ն. քաղտեխնոլոգ

11:51 03.12.2018

Նախընտրական պայքարի արդյունքների տեսանկյունից նոր քաղաքական ուժերի շանսերը շատ փոքր են, բայց պետք է հասկանալ, որ նրանց մի մասն ընտրությունների է գնում ոչ թե խորհրդարան անցնելու, այլ կայանալու համար։ Այս կարծիքն այսօր հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով`մի մասը փորձում է կրեատիվ քարոզչությամբ կայանալ որպես քաղաքական ուժ։ Դրանցից մեկը «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է։ Մյուս նոր […]

̰
Դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը

11:50 03.12.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ այն ընդհատվել էր նոյեմբերի 28-ին: Մինչ դատական նիստը սկսվելը Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, թե ինքնաբացարկի հիմքեր չկան: Ըստ այդ  որոշման՝ […]

̰
Իշխանությունը հիմա անտեր է. ոչ մեկը չի վերցնում պատասխանատվություն. Ազատ Արշակյան

11:42 03.12.2018

«Իմ քայլը» դաշինքը ներկա պահին վարում է ընդդիմադիր, իշխանությունը վերցնելու քաղաքականություն ու նմանաբովանդակ քարոզչություն։ Պատճառն այն է, որ դաշինքի անդամները դեռ իրենց լիարժեք իշխանություն չեն զգում։ Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նրա խոսքով` դեռ մայիսին և՛ Հանրապետականը, և՛ Փաշինյանի թիմն ունեին միայն կես իշխանություն։ Սակայն «Իմ քայլը» դաշինքը, […]

̰
Փողոցային դեմոկրատիան իրեն սպառել է. Ադիբեկյան

11:33 03.12.2018

Քաղաքական ուժերի մի մասն այս պահին իրականացնում է բակից բակ քարոզչություն անելու շարժում։ Սակայն այդ մոդելն իրեն սպառել է, քանի որ բակում այդ քարոզչությունը հասնում է միայն տարեցներին ու մյուսներին, ովքեր տանն են մնում։ Այս տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Մյուս կողմից, ըստ սոցիոլոգի, գաղափարական պայքար չկա, ծրագրերի պայքար չկա, որովհետև բոլորի […]

̰
Քարոզարշավը «սև-սպիտակ» հունով է ընթանում. Կարեն Քոչարյան

11:28 03.12.2018

Նախընտրական քարոզարշավն այս պահի դրությամբ գնում է «սև-սպիտակ» հունով։ Սա արվում է պինգ-պոնգով։ Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նա, սակայն, չգիտի՝ դա արվում է դիտավորյա՞լ, թե՞ ոչ։ Այս երկկողմ լինելուց, ըստ Քոչարյանի, շահում է Հանրապետական կուսակցությունը։ Թե ինչու է «Իմ քայլը» դաշինքը գնում դրան, պարզ չէ, քանի որ երբ Հանրապետականին անընդհատ հիշատակում են, նրա […]

̰
Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան

11:08 03.12.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան, եթե նրան կանչեն: Այս մասին Սաակաշվիլին ասել է տեսակապի միջոցով՝ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ:  Հիշեցնենք, որ «Ուժը միասնության մեջ է» քաղաքական բլոկը, որում միավորվել են 11 ընդդիմադիր քաղաքական ուժեր, շարունակում է բողոքի ակցիաները Վրաստանի մայրաքաղաքում, և պահանջում է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի նիստին

10:00 03.12.2018

Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

̰
Պուտինը Պորոշենկոյի հետ խոսելու թեմա չունի. ռուս պատգամավորը՝ չկայացած հեռախոսազրույցի մասին

09:00 03.12.2018

Պյոտր Պորոշենկոն կրկին ասել է, որ իրեն չի հաջողվում հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահը դժգոհել է, որ ռուսական կողմը հրաժարվում է հեռախոսազրույցից: Պորոշենկոյի հերթական դժգոհությանն արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը: «Պորոշենկոն անընդհատ դժգոհում է, որ չի կարող կապվել Պուտինի հետ:  Բայց ինչո՞ւ է ուզում խոսել: Որպեսզի սեփական  սադրա՞նքը  քննարկի, […]

̰
BACK_TO_TOP