16:38 01.12.2018
Հայաստանի համապատասխան կառույցները առաջիկայում կավարկեն Ռուսաստանից «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռների գնման պայմանագրի պատրաստումը։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական մամուլին այսօր տված ասուլիսի ընթացքում։ Տոնոյանը նշել է, որ ավարտվում են 100 մլն դոլար ծավալով ռազմական վարկի մասին պայմանագրի կնքման աշխատանքները, ինչից լրագրողը բխեցրել է, որ վարկը վերցվում է հենց […]
16:28 01.12.2018
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Մենուա Հարությունյանը Կապանից ուղիղ եթերի ընթացքում առաջարկով դիմել է կապանցիներին: Նա նախ՝ շեշտել է, որ Սյունիքի ամենավեհ հերոսներից մեկի՝ Դավիթ Բեկի արձանի մոտ է, ապա նշել. «Ես էլ ինձ հետ ձի բերեցի, որ ես էլ Դավիթ Բեկի նման ձիով շրջեմ քաղաքում: Կարծում եմ` մենք պետք է Դավիթ Բեկից […]
16:20 01.12.2018
«Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացիներին գրել իրենց ցուցակի մեջ, ապա դնել իրենց «ջեբը» ու ասել՝ 100 ընտրող ունեմ, 1000 ընտրող ունեմ: Դուք չեք կարող ընտրող ունենալ, որովհետև ՀՀ քաղաքացին ինքնիշխան է, և որևէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն դարձնել քաղաքական առևտրի առարկա»,- Քաջարանում՝ ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: […]
16:08 01.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանում է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդը, որն այսօր մասնակցել է «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությանը: «Պարոն Թրուշարդի ոտքը Հայաստան խերով է, կհիշեք՝ բոլոր ազգային ինժեներական լաբորատորիաները ԱՄՆ զարգացման գործակալության և «Նեյշնլ ինսթրումենթս»-ի աջակցությամբ են ստեղծվել: Դրանք այօր փայլում են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար՝ […]
16:04 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքով ուղևորվել է Քաջարան, որտեղ հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Այս ընթացքում մարդկանց հետաքրքրում է, թե ինչ կոնկրետ արդյունքներ է բերում կոռուպցիայի դեմ պայքարը: Ուզում եմ հայտնել մի քանի օրվա նորություն: Մանվել Գրիգորյանի քրեական գործի […]
15:58 01.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն իր կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Մելանյան և ես միանում ենք սգացող ազգին, որպեսզի սգանք նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի համար, որը մահացել է անցած գիշեր»,- ասված է գրության մեջ: Նա ընդգծել […]
15:49 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հետ ուղևորվել է Քաջարան, որտեղ հանդիպել է քաղաքացիների հետ և ելույթ ունեցել. «Հայաստանում 1999թ. ընտրությունները հանած՝ դեռ տեղի չեն ունեցել ընտրություններ, որ ժողովրդի կամքը հստակ արտահայտվի: Մենք ասում ենք, որ ՀՀ -ում մեր անելիքն […]
15:26 01.12.2018
Սեպտեմբերից սկսեցինք լրջորեն քննարկել խորհրդարանական ընտրություններում մասնակցության հարցը: Այս մասին ասել է ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի ընթացքում: «Նախ՝ տեսնում էինք, որ իշխանություններին հակակշռող քաղաքական ուժեր, գաղափարներ, ծրագրեր գոյություն չունեն, և կարծես թե բոլորն իշխանությունների կողմից վարվող տեղեկատվական ազդեցության տակ են ընկել: Բացի այդ, տեսնում էինք, որ պետության […]
15:14 01.12.2018
Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի […]
15:04 01.12.2018
Խորհրդային Միության վաղ տարիներին տարածքների վերաձևումները, Նախիջևանի ու Ղարաբաղի տարածքներն առանց հիմքերի Ադրբեջանին կցելու քաղաքականությունը բերել է նրան, որ այժմ պատերազմներ են հետխորհրդային տարածքում։ Սակայն դրանք, ի վերջո, պետք է լուծել, իսկ պատերազմով այդ հակամարտություններին լուծում չկա։ Երևանում «Լազարևյան ակումբի» նիստի ժամանակ հատկապես ռուսաստանցի բանախոսներին ուղղված իր խոսքում ասաց հայ պաշտոնաթող գեներալ, հայկական բանակի նախկին […]
14:32 01.12.2018
«Այսօր իշխանությունը 100 տոկոսով պատկանում է ժողովրդին, միայն դուք եք որոշելու դեկտեմբերի 9-ի ապագա ընտրությունների ճակատագիրը: Ես այս ծառի տակ մի քանի անգամ ելույթ եմ ունեցել նախկինում և եղել է հետևյալը, որ ես փորձել եմ Ձեզ ապացուցել, որ ձեր մի ձայնը ամենավճռորոշն է: Մեր կառավարություն երբեք ձեր մի քվեն չի կեղծի որևէ նպատակով»,- Մեղրիում՝ ընտրողների հետ […]
14:27 01.12.2018
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր հրապարակված հրամանագրերից մեկով՝ Դավիթ Սերոբյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Հրամանագրի համաձայն՝ նախագահը նշանակումը կատարել է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Դավիթ Սերոբյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի […]
14:24 01.12.2018
SHANTNEWS.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի թվային պատկերը: Այսօր ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Այն բաղկացած է 56 էջից: Համեմատության համար նշենք՝ ՀՀԿ նախընտրական ծրագիրը 11 էջանոց է: «Իմ քայլի» ծրագրում ամենից շատ մեջբերվող բառը «Հայաստանն» է, իսկ ամենից շատ հիշատակվող բառակապակցությունը՝ «Հայաստանի Հանրապետություն», այնուհետ՝ […]
14:21 01.12.2018
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հավանություն է տվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նոյեմբերի 23-ի առաջարկությանը և իր հրամանագրով Գարիկ Ավագյանին նշանակել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով։ Այս դատարանը, հիշեցնենք, նոր է ստեղծվում Հայաստանում։ Դատարանի առաջին նախագահի թեկնածու առաջադրելու համար նոյեմբերի 22-ին ընտրութուն էր կազմակերպել, որտեղ էլ երկու փուլով ընտրվել է հենց Գարիկ Ավագյանը։
14:10 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքով ուղևորվել է Մեղրի, որտեղ հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում տնտեսական տրանսֆորմացիայի գործընթաց: Մեր տնտեսական նախկին աճերը կառուցված էին հետևյալի վրա՝ հանքարդյունաբերություն. ընդերքը քանդում և արտահանում էին, երկրորդը՝ խաղադրույքներ, երրորդը՝ […]
14:07 01.12.2018
Վրաստանի խորհրդարանը երրորդ ու վերջին ընթերցմամբ ընդունեց մարիխուանայի օգտագործումն օրինականացնող օրենքը։ Սակայն օրինագծի հիմնական կարգավորումները վերաբերում են թմրանյութը օգտագործելու սահմանափակումներին, որովհետև դրա կիրառման թույլտվությունը մինչ այդ երաշխավորվել էր Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Հիմնական միտքն այն է, որ մարիխուանա կարելի է օգտագործել «անձնական» տարածքում, առանց հանրայնացնելու, առանց գովազդելու և այլն։ Այս կետերի բոլոր հնարավոր խախտումների համար նախատեսված […]
13:56 01.12.2018
«Հայաստանի Հանրապետությունը խեղճի և չզարգացածի պիտակը պետք է ջարդուփշուր անի: Հայաստանը պետք է լինի աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Հայաստանի քաղաքացին պետք է լինի աշխարհի ամենաբարեկեցիկ, երջանիկ քաղաքացիներից մեկը: Հեղափոխության իմաստներից մեկը այն է, որ մենք մեր տունը ծաղկեցնելու հնարավորություն ենք սսացել, մենք բաց չենք թողնելու այդ հնարավորությունը»,- հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող […]
13:55 01.12.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի երկու հիմնական առանձնահատկություն: Առանձնահատկություններից մեկն, ըստ նրա, այն է, որ եթե մյուս հակամարտություններում երկու կողմ կա, այստեղ՝ երեք, քանի որ ԼՂ-ն իրեն որպես կողմ է առաջարկել: Նրա խոսքով` պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղի է ստեղծում: «Նրանք պահանջում են «օկուպացված» տարածքների վերադարձը` հինգից մինչև յոթ շրջանի: Բաքուն […]
13:50 01.12.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ այն հայտարարությանը ու ընդդիմացել այն խոսքերին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան այցելելու թույլտվություն տալը չի խախտում Արցախյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության նորմերը։ «Եթե հետևենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությանը, ապա Բակո Սահակյանը մեկնել էր Բայկալ լիճ հանգստանալու, ոչ թե Մոսկվա»,– նշվում է հաղորդագրության մեջ։ […]
13:48 01.12.2018
«Սիրելի՛ ֆեյսբուքցիներ, ողջունում ձեզ իմ փոքր հայրենիքից՝ Լոռու մարզից, գտնվում եմ այս պահին հռչակավոր Սանահին կամրջի վրա, որը միջնադարյան ճարտարապետության գլուգործոցներից մեկն է՝ հետևի ֆոնին երբեմնի արդյունաբերական հսկա Ալավերդու պղնձաձուլական կոմբինատն է: Գործարանը չի աշխատում և չի աշխատում նոր իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ և ապաշնորհ քաղաքականության պատճառով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀԿ կուսակցության խոսնակ, ԱԺ […]
13:47 01.12.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին և ընտրողներին կոչ անելով հավատալ իրենց ձայնի կարևորությանը: «Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։ Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի […]
13:36 01.12.2018
Ի՞նչ ճանապարհ է անցել մեր երկիրը վերջին երկու տասնամյակներում, ո՞ր փուլում ենք մենք այժմ, որո՞նք են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատճառները: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները` դեկտեմբերի 2-ին՝ ժ. 22.30-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում պատգամավորի երկու թեկնածուների` «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա […]
13:31 01.12.2018
Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և նշել, որ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին: «Ի՞նչ է սա: Ու՞ր է այս «տեղեկատվության» հղումը, աղբյուրը: Լավ, հղումը մի կողմ, ի՞նչ դժվար էր «Փաշինյանի բացակայությունը […]
13:26 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղևորվել է Մեղրի, որտեղ համայնքապետարանի հրապարակում հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Շատ կարևոր է, որ մենք մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովենք: Մեր նախընտրական ծրագրի դրույթներից մեկը այն է, որ պետք է երեխաներին 4 տարեկանից սկսած […]
13:20 01.12.2018
«Ես ընդհանրապես բյուջետային համակարգի կրճատումներին դեմ եմ: Ես կողմ եմ մոտիվացիայի բարձրացմանը: Մեր մոտ մի նախարարությունում 120-150 հոգի մարդ է աշխատում, ՊՈԱԿ էլ չկա, ինչ կա, սեփականաշնորհել, տարել են»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ՕԵԿ պատգամավորի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: ՕԵԿ ղեկավարն իր խոսքում նշեց, որ տվյալ պարագայում կրճատելն ամենահեշտ բանն է, […]
13:09 01.12.2018
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական պաստառների մասին: Նա նաև լուսանկարներ է հրապարակել: «Այս մեկն էլ չգրված օրենքների խախտում է։ Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը։ Իրոք, տհաճ է, մի արեք այդպես»,- գրել է Աշոտյանը:
13:00 01.12.2018
«Մեր պատմությունը մեր ժողովրդի աչքերի առաջ է, մենք մեր քաղաքական ու հանրային գործունեությամբ Հայաստանում 250 օրենքի հեղինակ ենք դարձել, որոնցով բազմաթիվ խնդիրներ ենք լուծել: Եվ հիմա մենք գնում ենք առաջ, այս հեղափոխությունը առաջընթացի տեսանկյունից մեծ հնարավորություն է ընձեռել մեզ: Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել գողության կոռուպցիայի, թալանի, գանձագողության մեջ: Միայն ասում են, թե ինչի […]
12:32 01.12.2018
ԲՀԿ կուսակցությունից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հարժիսում արշալույսները խաղաղ են»: Հիշեցնենք՝ երեկ կուսակցությունը նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Սյունիքի մարզում:
12:27 01.12.2018
Ուշ երեկոյան հաստատվել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի գործընկերոջ հետ, Վլադիմիր Պուտինի աշխատակազմը որոշել է նախագահի «պարապ» ժամանակը օգտագործել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չնախատեսված հանդիպում կազմակերպելու համար։ Այս մասին հայտնի է դառնում Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հայտարարություններից։ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ այդ ազատ ժամանակը Պուտինն […]
12:17 01.12.2018
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցեր դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը: «Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ […]