16:28 01.12.2018
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Մենուա Հարությունյանը Կապանից ուղիղ եթերի ընթացքում առաջարկով դիմել է կապանցիներին: Նա նախ՝ շեշտել է, որ Սյունիքի ամենավեհ հերոսներից մեկի՝ Դավիթ Բեկի արձանի մոտ է, ապա նշել.
«Ես էլ ինձ հետ ձի բերեցի, որ ես էլ Դավիթ Բեկի նման ձիով շրջեմ քաղաքում: Կարծում եմ` մենք պետք է Դավիթ Բեկից հետ չմնանք և այդ ավանդույթները պահպանենք»:
Մենուա Հարությունյանը առաջարկով է հանդես եկել՝ հիշեցնելով, որ օրերս առաջարկել էր` ապագայում պետք է Կապան բերել նաև պետական բուհերը՝ որպես հեռանկարային զարգացման ծրագիր: Այժմ նա քաղաքի կոլորիտի համար Կապանի քաղաքային իշխանություններին առաջարկում է Կապանում մտցնել ոստիկանների՝ ձիերով շրջելու ավանդույթ, կուլտուրա:
«Բավական գեղեցիկ կլինի: Ես այս ձին բերել եմ Կապանի կենտրոն, առաջարկում եմ ձին, որպես այդպիսին, դարձնել Կապանի կոլորիտի մի մասնիկ: Ամեն դեպքում գեղեցիկ կլինի` Դավիթ Բեկի արձանը` ձիով սլացող, և քաղաքում ոստիկաններ` ձիերով շրջող: Բավական եվրոպական, գեղեցիկ կոլորիտ կդարձնի»,- ասել է նա:
18:28 13.08.2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարիցՕգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...
18:22 13.08.2025
ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...
18:14 13.08.2025
2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարիԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...
18:06 13.08.2025
ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...
17:55 13.08.2025
ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...