11:18 20.03.2025
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Արթուր Նահապետյանը վստահեցրեց, որ գործադրելու է առավելագույն ջանք՝ կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։
10:56 20.03.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Պետքարտուղարը և արտգործնախարար Լամմին քննարկել են Ուկրաինայի հարցով մարտի 15-ի գագաթնաժողովից հետո հաջորդ քայլերը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը […]
10:46 20.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային […]
10:33 20.03.2025
ԱՄՆ-ը պետք է կապեր հաստատի Ռուսաստանի հետ, որն ունի արժեքավոր տնտեսական ռեսուրսներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պետք է բիզնես անենք Ռուսաստանի հետ: Նրանք ունեն աշխարհի ամենամեծ տարածքը, շատ ավելի մեծ, քան Չինաստանը: Նրանք ունեն 11 ժամային գոտիներ: Նրանց հողը հարուստ է արժեքավոր ռեսուրսներով»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը Breitbart News […]
09:18 20.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։
23:56 19.03.2025
Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին: Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- գրել է նախարարը։ Նիդերլանդների ԱԳ նախարար […]
23:33 19.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: «Հարգելի՛ նախարար Վիեյրա, Նախևառաջ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հրավերի և այս այցի ընթացքում իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Մենք բարձր ենք գնահատում թե՛ Բրազիլի, թե՛ Ձեր անձնական հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ […]
22:12 19.03.2025
Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը […]
20:52 19.03.2025
Իռլանդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դրական առաջընթացի համար: «Իռլանդիան ողջունում է խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը: Սա իրադարձությունների դրական զարգացում է, որը կարող է երկու երկրի համար ապահովել ավելի լավ ապագա»,- նշվում է հայտարարության մեջ: Ireland welcomes the progress made by 🇦🇲and 🇦🇿 […]
20:28 19.03.2025
Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները: Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ […]
17:33 19.03.2025
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:00 19.03.2025
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։ Տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի […]
16:52 19.03.2025
2024 թվականին աշխատանքների մի մասը նվիրված է եղել մակրոտնտեսական գործիքների բարելավմանը, ոլորտային վերլուծություն է կատարվել: 2025 թվականին առաջին անգամ բյուջեի կանխատեսումների գործընթացում հրապարակվել են միջնաժամկետ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կանխատեսումները: Գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները՝ ապահովելով վերլուծական հիմքեր հարկային վարչարարության բարելավման եւ ստվերի կրճատման աշխատանքների արդյունավետ իրականացման համար: Վերջին տարիներին ստվերի զգալի կրճատում է եղել եւ […]
16:42 19.03.2025
Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, […]
16:38 19.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027 թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների: Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել […]
16:33 19.03.2025
Եվրահանձնաժողովը ներկայացրել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի ռազմականացման ծրագիր՝ «Պաշտպանության մասին Սպիտակ գիրքը», որը ներառում է Ուկրաինային զինելու երկարաժամկետ ծրագիր։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Այն նշում է, որ այս «պաշտպանական փաթեթը ֆինանսական լծակներ կտրամադրի ԵՄ երկրներին՝ հնարավորություն ընձեռելու կտրուկ թռիչք կատարել զենքի արտադրության և ռազմական հնարավորություններում ներդրումների մեջ»: Սպիտակ գիրքը պարունակում է […]
15:52 19.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։ Հանդիպման երկրորդ […]
15:45 19.03.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ […]
15:30 19.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ բարձրագույն կառավարական պաշտոնում իրեն նախորդածը՝ Ջո Բայդենը, ի վիճակի չէր երկխոսություն վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Նրանք ընդհանրապես չէին խոսում։ Բայդենը ունակ չէր խոսելու», – ասել է նա Washington Examiner-ին: Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ՝ արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչպես նաև դժգոհություն […]
15:22 19.03.2025
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի բանակցությունների մասին։ Հիմնական կետերը. Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում և վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի շուրջ: ️ Պուտինը բաց […]
14:48 19.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Դաունինգ սթրիթը։ «Վարչապետը զրուցել է նախագահ Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են այն առաջընթացը, որ նախագահ Թրամփը հասել է Ռուսաստանի հետ իր զրույցներում՝ հրադադար ապահովելու համար։ Վարչապետը վերահաստատել է […]
14:31 19.03.2025
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը: Առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է այդ պաշտոնում: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում […]
14:02 19.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դրսևորել է հաստատակամություն և ուժ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան The Washington Examiner թերթին տված հարցազրույցում։ «Պուտինն իրեն դրսևորեց որպես հաստատակամ և ուժեղ մարդ, ինչպիսին ինքը կա: Դա շատ լավ հեռախոսազանգ էր: Ես նրան (Պուտինին) շատ լավ […]
13:56 19.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իր հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միակը չէր, որ ունեցել է վերջին շաբաթների ընթացքում։ «Դա շատ լավ զանգ էր: Ես կարծում եմ, որ դա ինչ-որ լավ բանի սկիզբն է: Այն սկսվել է երեք-չորս շաբաթ առաջ: Գիտեք, ես շատ անգամ խոսել եմ Պուտինի հետ, այն չի […]
13:49 19.03.2025
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները, ինչը Ռուսաստանի համար հրադադարի պայման է։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը` պատասխանելով Reuters գործակալության հարցերին։ «Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա», – ասել է նա՝ պատասխանելով Կիևի 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: «Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել […]
13:33 19.03.2025
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Առաջարկն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ին գումարված նիստի ընթացքում: Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական […]
12:57 19.03.2025
Նախագծով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու […]
11:43 19.03.2025
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այդ թվում՝ ընդունելով Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկաններին՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում աճող լարվածության պայմաններում: Այս դիրքորոշումը նա հայտնել է Euractiv պորտալին տված հարցազրույցում: Նա ասել է, որ ԵՄ-ն պետք է «օգտվի պահից և ընդլայնվի», քանի որ «ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային ասպարեզում նվազում է»: Մեցոլան […]