13:56 19.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իր հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միակը չէր, որ ունեցել է վերջին շաբաթների ընթացքում։ «Դա շատ լավ զանգ էր: Ես կարծում եմ, որ դա ինչ-որ լավ բանի սկիզբն է: Այն սկսվել է երեք-չորս շաբաթ առաջ: Գիտեք, ես շատ անգամ խոսել եմ Պուտինի հետ, այն չի […]
13:49 19.03.2025
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները, ինչը Ռուսաստանի համար հրադադարի պայման է։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը` պատասխանելով Reuters գործակալության հարցերին։ «Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա», – ասել է նա՝ պատասխանելով Կիևի 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: «Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել […]
13:33 19.03.2025
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Առաջարկն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ին գումարված նիստի ընթացքում: Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական […]
12:57 19.03.2025
Նախագծով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու […]
11:43 19.03.2025
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այդ թվում՝ ընդունելով Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկաններին՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում աճող լարվածության պայմաններում: Այս դիրքորոշումը նա հայտնել է Euractiv պորտալին տված հարցազրույցում: Նա ասել է, որ ԵՄ-ն պետք է «օգտվի պահից և ընդլայնվի», քանի որ «ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային ասպարեզում նվազում է»: Մեցոլան […]
11:20 19.03.2025
Ստամբուլում հանրահավաքներն ու ցույցերն արգելված են մինչև մարտի 23-ը՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո, հայտնում է TGRT Haber-ը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության մեղադրանքով, չորեքշաբթի օրը հայտնել է քաղաքի գլխավոր դատախազությունը։ «Ստամբուլում մարտի 19-23-ը արգելված են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը»,- հայտնել է հեռուստաալիքը։
11:09 19.03.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն, արձագանքելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ս/թ մարտի 18-ի հայտարարությանը, Հայաստանի Հանրապետությանը կրկին մեղադրել […]
10:34 19.03.2025
Թուրքական ոստիկանությունը հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։ Գլխավոր դատախազությունը նրան և ավելի քան 100 այլ անձանց մեղադրանք է առաջադրում կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկիչների հետ համագործակցության համար, հաղորդում է հեռուստաալիքը։
10:13 19.03.2025
Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։ «Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություններ են հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ […]
00:07 19.03.2025
Մարտի 18-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռաիսինա երկխոսության 2025» միջազգային 10-րդ համաժողովի հայկական պատվիրակների հանդիպումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վահագն Աֆյանը, ողջունելով տարբեր փորձագիտական, վերլուծական և գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներին, հակիրճ ներկայացրել է հայ-հնդկական հարաբերությունների վերջին շրջանի […]
23:15 18.03.2025
Շվեյցարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը: Դեռ դեկտեմբերին էր ընդունվել նման օրինագիծ: Այս մեկն ինչո՞վ է տարբերվում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթն այս անգամ ընդունել է խորհրդարանի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը: Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության ֆորում՝ ԼՂ-ի համար. հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն»: Այն Շվեյցարիայի […]
23:06 18.03.2025
Մարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […]
22:20 18.03.2025
Ամբողջ աշխարհը ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, իսկ մեզ մոտ այդ փաստը կարծես թե ավելի մեծ մտահոգություններ է առաջացրել: Ինչո՞ւ, և ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս պարագայում: Թեմայի շուրջ այսօր «Հեռանկարը» զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ինչու դրական լույսի տակ ներկայացվող այս լուրը, մեզ մոտ նոր անհանգստություններ […]
21:43 18.03.2025
Հեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […]
20:17 18.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է խորհրդատվական այցով Հայաստան ժամանած Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի և ԱԶԲ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում նախարարը և ԱԶԲ hայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ստորագրել են «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային […]
20:10 18.03.2025
Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է անցկացվել: Ի թիվս օրակարգի այլ հարցերի՝ ներկայացվել է Երևանի զարգացման 2024 թ.-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Ըստ զեկուցողի՝ քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում նախորդ տարվա հիմնական ձեռքբերումների թվում են 171 նոր ավտոբուսներն ու 15 էլեկտրական տրոլեյբուսները և շարժակազմում դրանց գործարկումը: 2024 -ի հաշվետվության մեջ ներառվում է նաև Երևանի գլխավոր […]
19:33 18.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառմամբ դիմել է վարդենիսցիներին․ «Սիրելի վարդենիսցիներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին, Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կիսելու եմ մտքերս Ձեզ հետ։ Միասին խորհելու ենք, գնալու ենք անցյալ, փնտրելու ենք մեր հարցերի պատասխանները կամ նորերն ենք առաջ բերելու: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։
18:50 18.03.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը: Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը […]
18:15 18.03.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հեղինակն առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել ոչ պակաս պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական […]
17:45 18.03.2025
Բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թվաքանակը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն շեմը, 40 տոկոսը` միջին շեմը: […]
17:19 18.03.2025
Նախագիծը վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելուն: Բանն այն է, որ գործող օրենսգիրքը թույլ է տալիս միեւնույն դատավորի մոտ եղած փոխկապակցված գործերը միացնել մեկ վարույթում, սակայն նախատեսված չէ կառուցակարգ, որը թույլ կտա միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում, բայց գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման […]
16:55 18.03.2025
Մեզ համար կարեւոր ժամանակահատվածում եք այցելել Հայաստան: Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանի: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Մարտի 18-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Մարինա […]
16:11 18.03.2025
Ձեզ եմ ներկայացնում 2024 թվականի ընթացքում արդարադատության ոլորտում Կառավարության կողմից կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հստակեցվել են քարոզչական նյութերի, քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները: Նախատեսվել են նաեւ նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման ու ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար […]
15:19 18.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ […]
15:15 18.03.2025
Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, արդարադատության նախարար Օլգա Ստեֆանիշինան Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ «Մեկ անդամ երկիր ուղղակի արգելափակում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Դա Հունգարիան է»,- նշել է Ստեֆանիշինան։ Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Դա […]
14:48 18.03.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հեռախոսազրույցի ժամանակ կբարձրացնեն հնարավոր անձնական հանդիպման թեման, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։ Նշվում է, որ պաշտոնյան այս խոսակցությունն անվանել է բանակցությունների բնական հաջորդ քայլ։ «Թրամփի և Պուտինի անձնական հանդիպման հարցը, ամենայն հավանականությամբ, կբարձրացվի նրանց զրույցի ընթացքում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
14:40 18.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության հասանելիության եւ կրթության իրավունքի իրացման իրավիճակից է խոսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ փաստել, որ նախադպրոցական կրթության հասանելիությունը Կառավարության ծրագրի կարեւորագույն թիրախ է: […]
14:19 18.03.2025
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2025 թվականի վերջը ազատ առևտրի երկու համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մինչև տարեվերջ մենք կարող ենք ակնկալել, որ ԵԱՏՄ-ն կստորագրի ազատ առևտրի ևս երկու համաձայնագիր»,- ասել է նա։ Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի գործարար համայնքը «պետք է ավելի մոտիկից ուսումնասիրի այս նոր հնարավորությունները»։
14:07 18.03.2025
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Ռաիսինա երկխոսություն 2025» (“Raisina Dialogue 2025”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանը: Բանախոսները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արագ փոխակերպումներից առաջ եկող մարտահրավերները, տարածաշրջանում պաշտոնական Թեհրանի ներգրավվածությանն ու դիրքին առնչվող հարցերը, այդ համատեքստում մտքեր են փոխանակել Իրանի և միջազգային […]
14:00 18.03.2025
Եվրոպական միության երկրների և եվրոպական կառույցների մեծ մասը վճռական է շարունակել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին «Ռաիսինա դիալոգ» քաղաքագիտական համաժողովի շրջանակներում։ «Ես տեսնում եմ, որ ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների մեծ մասը հստակ պարտավորություն են ստանձնել շարունակել պատերազմը», – ասել […]