TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:54 25.08.2023

Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ին, Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել երկու «Տոյոտա» և մոտոցիկլետը: 21-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: *** Օգոստոսի 23-ին, ժամը 11.20-ին, Արին Բերդի փողոցում միմյանց են բախվել «Օպելն» ու «Մերսեդեսը»: Վերջինիս 40-ամյա ուղևորը դիմել է բուժօգնության: Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 24-ին, կեսգիշերից քիչ անց, գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ […]

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք

10:46 25.08.2023

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

̰
Հայաստանն Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ. գործադիրի այսօրվա որոշումները

21:38 24.08.2023

Հայաստանի կառավարությունը Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուներին էլ կհատկացնի 450 մլն դրամ, կրթաթոշակները կբարձրցվեն, կհիմնանորոգվեն ճանապարհներ, կամուրջներ: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ հետագա զարգացման առումով կարևորել է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը

20:29 24.08.2023

Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա նիստում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները: «Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի […]

̰
Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին

20:12 24.08.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութի տեսքով ներկայացրել է իր խոսքը Ծաղկաձորում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։

̰

19:51 24.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Հովհաննիսյան փ. 16, 18, 20, 22, 24, 24/1, 26 շենքեր, Գյուլիքևխյան փ. 31/1, 35/1, 37, 39 շենքեր, Բակունցի փ. 1, 2 շենքեր, Բակունցի փ. 1-ին նրբ. 2, […]

̰
Ծաղկաձորում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

18:07 24.08.2023

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Ողջունելով Միխայիլ Միշուստինին Հայաստանի Հանրապետությունում` վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ այս հանդիպման առիթով և հուսով եմ, որ այսօր կառուցողական քննարկում կունենանք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Իհարկե, նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուբլին

13:51 24.08.2023

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

̰
Ճաապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:40 24.08.2023

Օգոստոսի 22-ին, ժամը 22-ին «Հաղթանակ» կամրջի վրա միմյանց են բախվել «Օպել», «Նիսան» ու «Մերսեդես» ավտոմեքենաներ: Վերջինիս 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 22-ին, ժամը 17-ին, մայրաքաղաքի Մարգարյան փողոցում 28-ամյա տղամարդը, վարելով «Ֆորդ» մակնիշի մեքենա, վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ և նրա 4-ամյա որդուն: Երկուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ […]

̰
Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ նրա «հայամետ» հայտարարությունների համար

12:29 24.08.2023

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Հիշեցնենք, որ նա այսօր այցելելու է Բաքու։ Ըստ գործակալության՝ պատճառը Բելգիայի արտաքին գործերի նախարարի «հայամետ» հայտարարություններն են՝ արված Հայաստանում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Հայաստանի ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի […]

̰
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ. Փաշինյան

12:17 24.08.2023

Երևանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր է մշակվում: Մինչդեռ վարչապետը հիշեցրել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներ, և նրանք չեն կարողանում […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

12:03 24.08.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի […]

̰
Վերին Դվին և Արզնի համայնքներում տեղի կունենան հերթական ընտրություններ

11:58 24.08.2023

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի […]

̰
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ օրակարգում 38 հարց է, զեկուցվում է 3-ը

11:04 24.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից զեկուցվում է 3-ը: Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը միջպետական […]

̰ ̰
Կառավարությունը ձեռնամուխ է լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման. վարչապետը և նախագահը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

21:25 23.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, […]

̰
Մոսկվայում չեն բացառում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հեռանկարը

21:18 23.08.2023

Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերություններում: Նա ասել է, որ հնարավոր է համարում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ ներառելը: Ի՞նչ առիթով է Մեդվեդևը դա ասել և ի՞նչ նպատակ է հետապնդում նման բան ասելով: Թեմային «Հորիզոնի» […]

̰
Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն. Թաթոյան

21:03 23.08.2023

Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը Հայաստանից պատվիրակություն է գործուղում ՌԴ

20:21 23.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի  23-ին որոշում է ստորագրել. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 28-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ 1) Մհեր Գրիգորյանինը և Արման […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ

18:48 23.08.2023

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները […]

̰
Արարատ Միրզոյանի և Շվեդիայի ԱԳ նախարարի հեռախոոսազրույցում ընդգծվել է ԼՂ-ն ՀՀ-ին կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը վերացնելու հրատապությունը

18:27 23.08.2023

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը վերացնելու հրատապությունը: Շեշտվել է այդ ուղղությամբ առկա բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ ԵՄ […]

̰
Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում․ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ

18:03 23.08.2023

Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամին և առկա լրջագույն մարտահրավերներին։ Արարատ Միրզոյանն նշել է, որ ԼՂ 120000 ժողովրդին սովահարության մատնելով և արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ […]

̰
Արցախում հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն

17:48 23.08.2023

Արցախի առողջապահության նախարարության և Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիների համար: Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ գինեկոլոգի մոտ: Միաժամանակ […]

̰
Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց  «Ռենջեր 2023» մրցանակաբաշխություն

15:30 23.08.2023

Ամեն տարի հուլիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ռենջերների օր (World Ranger Day): Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։ Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի հետ հայտարարել էին «Ռենջեր 2023» մրցանակաբաշխության մասին, որի արդյունքներն ամփոփվեցին նախադեպը […]

̰
Հայաստանում օգոստոսի 24-ին տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ

15:13 23.08.2023

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 24-ին տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ։ Միջոցառումն անցկացվելու է Ծաղկաձոր քաղաքում: Նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր:

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման նորանշանակ ղեկավարին

14:33 23.08.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ Պետրոս Մարտիրոսյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակալ Արման Դանիելյանին վերջին ամիսներին աշխատանքները համակարգելու համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին: «Մենք երկար քննարկումներից հետո որոշում ենք կայացրել պարոն Մարտիրոսյանին նշանակել Տեսչական մարմինների աշխատանքների […]

̰
Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ-ի կողմից հրատապ և գործուն քայլերի հրամայականը

14:03 23.08.2023

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ […]

̰
Ալեն Սիմոնյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգային մարտահրավերներ

13:10 23.08.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ […]

̰
ՃՏՊ` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

10:00 23.08.2023

Օգոստոսի 22-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1957 թ․) […]

̰
Արցախում իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի․ Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի գործընկերոջը

23:16 22.08.2023

Օգոստոսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ։ Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով […]

̰
BACK_TO_TOP