TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շոլցը խոստացել է հապճեպ քայլեր չձեռնարկել Կիևին զենք մատակարարելու հարցում

21:21 26.08.2023

Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների վերաբերյալ Գերմանիայի բոլոր որոշումները մանրակրկիտ կշռադատվելու են, և այս հարցում հապճեպ քայլեր չեն լինի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ օգոստոսի 26-ին։ «Ուզում եմ վստահեցնել ձեր բոլոր ընթերցողներին, որ ես կշարունակեմ ուշադիր դիտարկել յուրաքանչյուր որոշում և երբեք որևէ […]

̰
Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել և ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

20:09 26.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզ այցի շրջանակում չնախատեսված կանգառներ է ունեցել մի քանի բնակավայրերում, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին: Վարչապետը նախ եղել է Դիտավանում, որտեղ ընթացքի մեջ են 3,1 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 461 մլն դրամ: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում: Հաջորդիվ Նիկոլ […]

̰
Տավուշի մարզում հետևեցի Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Փաշինյան

19:09 26.08.2023

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Տավուշի մարզում հետևեցի Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Նման մրցաշարարերի անցկացմամբ որպես հանրություն և պետություն ևս մեկ անգամ շեշտում ենք ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը: Խաղերին մասնակցում են՝ ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, Դատախազության և Պետական […]

̰
Հունգարիայի նախագահը հայտարարել է, որ ժամանակն է Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր մշակել

12:20 26.08.2023

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը իտալական il Messaggero թերթին տված հարցազրույցում ասել է, որ վստահ է՝ շուտով փոփոխություններ կլինեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, թեև դեռևս պայմաններ չկան կոնկրետ խաղաղության ծրագրի հայտարարման համար։ Ուրբաթ օրը Նովակը մասնակցել է Վատիկանում տեղի ունեցած ընդունելությանը, որտեղ քննարկել է Ուկրաինայում հումանիտար իրավիճակը և կրոնական ազատությունները: Նովակն ասել է, որ կարծում է՝ […]

̰ ̰
Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ կարևորություն ունեցող գործընկեր երկիր. Գևորգ Պապոյան

21:00 25.08.2023

Մենք անչափ կարևորում ենք մեր երկուստեք փոխայցելություններն Իրան և Հայաստան, քանի որ դրանք առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև բարձր մակարդակի համագործակցության զարգացմանը և հետագա առավել խորացմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ օգոստոսի 25-ին հանդիպելով Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի […]

̰
Դիմում-բողոքներ չունենք. ԿԸՀ նախագահը՝ ընթացող քարոզարշավի և ընտրական այս գործընթացի մասին

20:57 25.08.2023

Սեպտեմբերի 17-ին Երևանը նոր ավագանի կընտրի, հետևաբար, նաև նոր քաղաքապետ: Այդ պաշտոնին հավակնողներն արդեն սկսել են իրենց քարոզարշավը: Ընտրական գործընթացների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Հարցին, թե քարոզարշավի այս ընթացքում դիմումներ, բողոքներ եղե՞լ են, ԿԸՀ նախագահն այսպես է պատասխանել. «Իրականում, դիմում-բողոքներ, որպես այդպիսին, չունենք, անցած երկու օրերին ավելի շատ ամբողջ […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

19:46 25.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Օլիվյե Դեկոտինիին: Վարչապետը շնորհավորել է պարոն Դեկոտինիին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ: […]

̰
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

19:39 25.08.2023

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, որից 2 մլրդը Հայաստանից արտահանում […]

̰
Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

19:33 25.08.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ից Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է: Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում 1995 թ.՝ որպես խմբավար Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում: 2000-2019 թթ. հանդիսացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի օպերետայի […]

̰
ԼՂ-ում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն․ Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

15:35 25.08.2023

Օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել վերջին երեք տարներին այս […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:54 25.08.2023

Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ին, Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել երկու «Տոյոտա» և մոտոցիկլետը: 21-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: *** Օգոստոսի 23-ին, ժամը 11.20-ին, Արին Բերդի փողոցում միմյանց են բախվել «Օպելն» ու «Մերսեդեսը»: Վերջինիս 40-ամյա ուղևորը դիմել է բուժօգնության: Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 24-ին, կեսգիշերից քիչ անց, գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ […]

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք

10:46 25.08.2023

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

̰
Հայաստանն Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ. գործադիրի այսօրվա որոշումները

21:38 24.08.2023

Հայաստանի կառավարությունը Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուներին էլ կհատկացնի 450 մլն դրամ, կրթաթոշակները կբարձրցվեն, կհիմնանորոգվեն ճանապարհներ, կամուրջներ: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ հետագա զարգացման առումով կարևորել է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը

20:29 24.08.2023

Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա նիստում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները: «Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի […]

̰
Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին

20:12 24.08.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութի տեսքով ներկայացրել է իր խոսքը Ծաղկաձորում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։

̰

19:51 24.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Հովհաննիսյան փ. 16, 18, 20, 22, 24, 24/1, 26 շենքեր, Գյուլիքևխյան փ. 31/1, 35/1, 37, 39 շենքեր, Բակունցի փ. 1, 2 շենքեր, Բակունցի փ. 1-ին նրբ. 2, […]

̰
Ծաղկաձորում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

18:07 24.08.2023

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Ողջունելով Միխայիլ Միշուստինին Հայաստանի Հանրապետությունում` վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ այս հանդիպման առիթով և հուսով եմ, որ այսօր կառուցողական քննարկում կունենանք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Իհարկե, նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուբլին

13:51 24.08.2023

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

̰
Ճաապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:40 24.08.2023

Օգոստոսի 22-ին, ժամը 22-ին «Հաղթանակ» կամրջի վրա միմյանց են բախվել «Օպել», «Նիսան» ու «Մերսեդես» ավտոմեքենաներ: Վերջինիս 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն: Օգոստոսի 22-ին, ժամը 17-ին, մայրաքաղաքի Մարգարյան փողոցում 28-ամյա տղամարդը, վարելով «Ֆորդ» մակնիշի մեքենա, վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ և նրա 4-ամյա որդուն: Երկուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ […]

̰
Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ նրա «հայամետ» հայտարարությունների համար

12:29 24.08.2023

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Հիշեցնենք, որ նա այսօր այցելելու է Բաքու։ Ըստ գործակալության՝ պատճառը Բելգիայի արտաքին գործերի նախարարի «հայամետ» հայտարարություններն են՝ արված Հայաստանում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Հայաստանի ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի […]

̰
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ. Փաշինյան

12:17 24.08.2023

Երևանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր է մշակվում: Մինչդեռ վարչապետը հիշեցրել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներ, և նրանք չեն կարողանում […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

12:03 24.08.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի […]

̰
Վերին Դվին և Արզնի համայնքներում տեղի կունենան հերթական ընտրություններ

11:58 24.08.2023

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի […]

̰
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ օրակարգում 38 հարց է, զեկուցվում է 3-ը

11:04 24.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից զեկուցվում է 3-ը: Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը միջպետական […]

̰ ̰
Կառավարությունը ձեռնամուխ է լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման. վարչապետը և նախագահը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

21:25 23.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, […]

̰
Մոսկվայում չեն բացառում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հեռանկարը

21:18 23.08.2023

Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերություններում: Նա ասել է, որ հնարավոր է համարում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ ներառելը: Ի՞նչ առիթով է Մեդվեդևը դա ասել և ի՞նչ նպատակ է հետապնդում նման բան ասելով: Թեմային «Հորիզոնի» […]

̰
Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն. Թաթոյան

21:03 23.08.2023

Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը Հայաստանից պատվիրակություն է գործուղում ՌԴ

20:21 23.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի  23-ին որոշում է ստորագրել. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 28-30-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ 1) Մհեր Գրիգորյանինը և Արման […]

̰
BACK_TO_TOP