12:16 23.02.2025
Գերմանիայում կիրակի օրը բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն: Ակնկալվում է, որ սրանից անմիջապես հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։ Գործակալությունը նշում է, որ ընտրությունների արդյունքը հավանաբար կորոշի Եվրոպայի արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը ուկրաինական ճգնաժամի և մայրցամաքի անվտանգության խնդիրների վերաբերյալ։ AP-ն […]
11:07 23.02.2025
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կամպար Վելդքամպը հայտնել է, որ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի միջուկային խնդրին և ատոմի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման հնարավորությանը վերաբերող հարցեր։ «Ես խոսել եմ Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ Մերձավոր Արևելքում զարգացումների մասին, անդրադարձել եմ նաև Իրանի միջուկային ծրագրին և նոր միջուկային համաձայնագրի կնքման հնարավորությանը», – […]
10:57 23.02.2025
Իսրայելը անորոշ ժամանակով հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը՝ համաձայն ՀԱՄԱՍ խմբավորման հետ պայմանավորվածության, հայտնում է The Times of Israel-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են. «ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ խախտումների լույսի ներքո, ներառյալ մեր պատանդների արժանապատվությունը նվաստացնող արարողությունները և մեր պատանդներին քարոզչական նպատակներով օգտագործելը, որոշում է կայացվել հետաձգել […]
10:45 23.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց են ունեցել մի շարք հարցերի շուրջ, հաղորդում է Սպիտակ տունը։ «Քննարկումը վերաբերել է երկուշաբթի օրը կայանալիք G7-ի գագաթնաժողովին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին»,- ասվում է հաղորդագրությունում։ Այն նշում է, որ «Թրյուդոն պաշտպանել է պատերազմը դադարեցնելու նախագահ Թրամփի ցանկությունը և ընդունել, որ նախագահը […]
01:18 23.02.2025
Ռուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։
22:24 22.02.2025
Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին հայտնել են Տաջիկստանում ՀՀ դեսպանությունից: «Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած՝ 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Է․Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես […]
21:54 22.02.2025
Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի […]
21:00 22.02.2025
«Հեռանկարն» այսօր Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները: Կարևոր ու գլխավոր իրադարձությունները վերջին օրերին առավելապես ամերիկյան նոր վարչակազմի ու Թրամփի շուրջ են տեղի ունենում: Թրամփը Զելենսկուն է մեղադրում, ասում է բռնակալ, մյուս կողմից պատրաստվում է Պուտինի հետ հանդիպմանը: Ի՞նչ է սա նշանակում, և արդյոք այս զարգացումները նոր […]
15:30 22.02.2025
Անկարան արդեն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն այս ուղղությամբ որևէ կոնկրետություն չկա, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ […]
12:43 22.02.2025
Կիևի ռեժիմին գործելու շատ տարբերակներ չեն մնացել, հիմնականներից մեկը ընտրություններ հայտարարելը և կապիտուլյացիայի պատրաստվելն է, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նրանց ճանապարհներից մեկն է՝ ընկնել ամերիկացիների ոտքերը, անմիջապես հայտարարել ընտրություններ և պատրաստվել պատերազմի տհաճ ավարտին: Ըստ էության՝ կապիտուլյացիայի»,- գրել է նա իր Telegram- ալիքում։ Մեդվեդևը նշել է նաև երկրորդ ճանապարհը, որն արդեն […]
12:25 22.02.2025
Գազայի հատվածում ազատ արձակված երկու իսրայելցի պատանդներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին և այժմ շարժվում են դեպի իսրայելական ուժեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու պատանդ է հանձնվել։ Նրանք ուղղություն են վերցրել Իսրայելի պաշտպանության ուժեր և Գազայի հատվածի գլխավոր անվտանգության ծառայություն»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, […]
11:53 22.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների յոթերորդ խմբի տեղափոխումը տեղի կունենա Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, և անկլավի կենտրոնական հատվածում՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իզեդին ալ-Քասամ բրիգադների աղբյուրին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւն է։ Ավերա Մենգիստուն եւ Թալ Շոհամը կհանձնվեն Ռաֆահում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Կազմակերպության ներկայացուցիչներն […]
11:43 22.02.2025
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում […]
11:25 22.02.2025
Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մշակած բանաձեւի նախագիծը։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փետրվարի 24-ին «պատմական բանաձեւ կառաջարկի ՄԱԿ-ին, որին պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար»։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է […]
10:34 22.02.2025
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չպետք է երկիրը ներքաշեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Բայդենը չպետք է մեզ մտցներ այս խառնաշփոթի մեջ: Մենք ունեինք ոչ կոմպետենտ նախագահ, որը մեզ այս խառնաշփոթի մեջ գցեց», – ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին: Խոսելով ուկրաինական […]
10:00 22.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է […]
09:28 22.02.2025
Մեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի 24-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Telegraph թերթը: «Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք օգնել Ուկրաինային լինել ամենաուժեղ դիրքում՝ լինի դա բանակցություններ սկսելու, թե պայքարը շարունակելու դիրքերում։ Մենք դեռ չգիտենք, թե այս տարբերակներից որն է քննարկվելու», – ասել […]
23:17 21.02.2025
Փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, բախվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի՝ ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […]
22:10 21.02.2025
Փետրվարի 21-ին «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդյունաբերական ավանների, առևտրային գոտիների […]
21:15 21.02.2025
Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ […]
20:58 21.02.2025
Փետրվարի 20-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ՝ Լուցյան Մարեկ Պիետժչիկի գլխավորությամբ: Այս մասին հայտնել են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցությունն առավել խորացնելու և առկա շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի և Լեհաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։
17:13 21.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ հարցեր:
16:45 21.02.2025
Մի շարք երկրների ղեկավարներ և եվրոպացի քաղաքական գործիչներ փետրվարի 24-ին կայցելեն Կիև՝ քննարկելու անվտանգության երաշխիքները և աջակցություն հայտնելու Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հայտարարել են այցի մասին: Ըստ Politico-ի՝ «Լատվիայից, Լիտվայից, Մալթայից […]
15:50 21.02.2025
Միացյալ Նահանգները պետք է պահպանի հարաբերությունները Չինաստանի հետ՝ որպես տնտեսապես և ռազմական առումով արագ զարգացող երկիր, լրագրող Քեթրին Հերիջին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեզ կապեր են պետք, քանի որ կապերի բացակայությունը կարող է հանգեցնել կոնֆլիկտի»,- ասել է նա։ Պետքարտուղարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ «իրենք չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որը կախված է […]
15:30 21.02.2025
ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե անգամ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել իրենց պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի պետք է բոլորի հետ խորհրդակցել, բայց մենք դեռ […]
14:55 21.02.2025
ԱՄՆ-ը ՄԱԿ-ից դուրս բերելու և դրա ֆինանսավորումը դադարեցնելու նախաձեռնություն է ներկայացվել ԱՄՆ Սենատում։ Այս մասին իր կայքում հայտնել է դրա հեղինակ, հանրապետական սենատոր Մայք Լին։ Խոսքը ՄԱԿ-ից և հարակից կազմակերպություններից ԱՄՆ-ի ամբողջական դուրս գալու մասին է, որը կներառի նաև Վաշինգտոնի կողմից դրա ֆինանսավորման դադարեցումը։ Բացի այդ, նախաձեռնությունը նախատեսում է չեղարկել ՄԱԿ-ի հետ համաձայնագիրը, որը նրան […]
14:09 21.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել և մնում է այդպիսին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար»,- ընդգծել է նա։
14:00 21.02.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […]
13:38 21.02.2025
Այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […]
12:20 21.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով, հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: Քննարկվող թեմաների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած […]