«Ալ Ջազիրա». ՀԱՄԱՍ-ը կազատի երկու իսրայելցի պատանդների Ռաֆահում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

«Ալ Ջազիրա». ՀԱՄԱՍ-ը կազատի երկու իսրայելցի պատանդների Ռաֆահում

11:53 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների յոթերորդ խմբի տեղափոխումը տեղի կունենա Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, և անկլավի կենտրոնական հատվածում՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իզեդին ալ-Քասամ բրիգադների աղբյուրին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւն է։

Ավերա Մենգիստուն եւ Թալ Շոհամը կհանձնվեն Ռաֆահում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Կազմակերպության ներկայացուցիչներն արդեն ժամանել են այն վայր, որտեղ պաղեստինյան խմբերը պատանդներին ազատելու արարողություն են անցկացնելու։ Գազայի հատվածում պահվող ևս չորս անձանց տեղափոխման գործընթացը տեղի կունենա ավելի ուշ Նուսեյրաթում, հայտնում է Al Jazeera-ն։

Հունվարի կեսերին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են Գազայում հրադադար հաստատել, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։

Համաձայնագրի առաջին փուլի իրականացումը կտեւի 42 օր։ Այս ընթացքում ՀԱՄԱՍ-ը Իսրայելին կփոխանցի առնվազն 33 պատանդ, այդ թվում՝ մահացածների դիակներ՝ հրեական պետության բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

11:21 11.05.2025

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

Հայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

11:08 11.05.2025

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:54 11.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

10:47 11.05.2025

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:36 11.05.2025

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:21 11.05.2025

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP