11:37 24.01.2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում չի օգտագործվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ «Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը պետք է պատշաճ կերպով ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը և իրականացվի այնպես, որ չխաթարվի փոխադարձ վստահությունը»,- […]
11:23 24.01.2023
46 ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ, ՇՈՒՐՋ 540 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, 16 ՄԵՂԱԴՐՅԱԼ. ԱՄՓՈՓՈՒՄ՝ 2022Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՀՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՓԱՍՏԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։ Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ […]
09:58 24.01.2023
Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի 500.000 հայերի ներկայացուցիչները քննարկել են դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքները։ Համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս […]
09:48 24.01.2023
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, […]
00:04 24.01.2023
Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելության կազմում կլինի հարյուր հոգի, ովքեր պարեկություն կիրականացնեն և կտեղեկացնեն իրավիճակի մասին, Բրյուսելում նախարարական հանդիպումից հետո ասուլիսին հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը: Նա նշեց, որ սա կնպաստի անվտանգության ապահովմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը: ԵՄ խորհուրդն այսօր է համաձայնություն […]
23:21 23.01.2023
Գերմանիայի քաղաքացիների 46%-ն է համարում կանցլեր Օլաֆ Շոլցին իրավասու, իսկ 25%-ը՝ ուժեղ առաջնորդ: «Դեռևս 2022 թվականի մայիսին Օլաֆ Շոլցի հարցումների արդյունքները լավ բան չէին խոստանում: Ուկրաինային տանկերի մատակարարման մասին վերջին բանավեճից հետո դրանք կրկին կտրուկ ընկան», – գրում է Շթերնը: Այսպիսով, քաղաքացիների 25%-ն է դեռ Շոլցին համարում ուժեղ առաջնորդ, ինչը ցույց է տալիս յոթ տոկոսային […]
22:43 23.01.2023
Մարոկկոյի Թագավորության խորհրդարանը կվերանայի իր հարաբերությունները Եվրախորհրդարանի (ԵՊ) հետ՝ այն ենթարկելով գլոբալ վերագնահատման՝ ուղղված Մարոկկոյի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին քայլերին համահունչ սուր որոշումներ կայացնելուն: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը խորհրդարանի երկու պալատների՝ Խորհրդականների պալատի (վերին) և Ներկայացուցիչների պալատի (ստորին) տարածած համատեղ հայտարարության մեջ: Ռաբաթում երկու պալատների համատեղ հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել տարբեր խորհրդարանական խմբերի […]
22:31 23.01.2023
Հայաստանի խորհրդարանը ողջունում է ԵՄ որոշումը՝ Հայաստանում լիարժեք քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգությանը, երկարաժամկետ խաղաղությանը և վստահության ամրապնդմանը»,-ընդգծել է նա: #Armenian Parliament welcomes the #EU 🇪🇺 decision to deploy fully-fledged civilian monitoring mission to 🇦🇲. […]
22:20 23.01.2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կալոնան կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը: «Այս որոշումը շատ կարևոր է, և Ֆրանսիան հաճույքով կմասնակցի եվրոպական այս առաքելությանը»,- գրել է նա: Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում […]
22:00 23.01.2023
Ռեջեփ Թաիպ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Բուրսայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել է, որ քվեարկությունը կկայանա մայիսի 14-ին: Մինչդեռ օրենքով ընտրությունները պետք է անցկացվեին հունիսի 18-ին: Ընդամենը 35 օրվա տարբերություն: Ինչի՞ համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում հայտնել մանրամասներ: «Էրդողանի կոալիցիոն […]
21:22 23.01.2023
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է պատժել Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունում տեսախցիկին կատարած գրառման համար, հայտնում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը երեկ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։ Խաչանովը տեսախցիկի վրա գրել էր՝ «Keep believing all the […]
20:42 23.01.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի կոչ անի անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները: Պետքարտուղարը […]
20:32 23.01.2023
Անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը: Միջազգային հանրությունը չի կարող լռել: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման արդյունքում հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամի առնչությամբ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի կազմակերպությունների և իշխանությունների կողմից կեղծ պատրվակով […]
19:29 23.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը, […]
18:57 23.01.2023
Հունվարի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հունամիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների […]
18:48 23.01.2023
Փետրվարի 22-ին Ստամբուլում կայանալու է գագաթնաժողով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված հատուկ օպերացիայի հարցով: Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Նիկոլաուս Մեյե-Լանդրուտը: Վերջինս նշել է, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները ազդեցություն ունեցան ողջ ԵՄ-ի վրա։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Գագաթնաժողովին մասնակցելու մի շարք պաշտոնյաներ Թուրքիայից և Ուկրաինայից: Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի […]
18:33 23.01.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
18:20 23.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի […]
18:09 23.01.2023
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, […]
14:56 23.01.2023
Հայաստանի տարածքի անվտանգությունն ապահովելու համար իշխանությունները փորձելու են բոլոր միջոցները, քանի որ գոյություն ունեցող միջոցները չեն բավարարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Հայաստան այցի համատեքստում կարելի՞ է ասել, որ դեպի Արևմուտք վեկտորի փոփոխություն է կատարվում՝ Սիմոնյանն ասաց, որ […]
14:41 23.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև. Սթիվեն Սակուր- Պարոն Վարդանյան, միգուցե մեր HardTalk-ի լսարանը շատ բան չգիտի Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն Դուք պետական նախարար եք մոտ 120 000 բնակչութուն ունեցող մի փոքրիկ տարածքում և հենց հիմա գտնվում եք հրատապ ճգնաժամի մեջ, քանի որ […]
13:40 23.01.2023
Ազգային ժողովի խորհրդի` հունվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, […]
13:32 23.01.2023
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ 15 զինծառայողի մահվան պատճառով դարձած հրդեհի ողբերգական դեպքի բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն, միևնույն ժամանակ, ԱԺ նախագահը վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու համար գումարի որևէ խնդիր չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: ԱԺ նախագահը նախ ցավակցեց ողբերգության զոհերի […]
12:55 23.01.2023
Հունվարի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 376 դեպք, որից 175-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 106, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, փլուզման, քարաթափման, դարափուլի, դիակի հայտնաբերման և որոնողափրկարարական՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 124, ինքնասպանության փորձի՝ 7, կեղծ ահազանգի՝ 2, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, […]
12:26 23.01.2023
Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, ինքնությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը: «Ադրբեջանցիները ո՛չ ողջերին են հարգում, ո՛չ մահացածներին՝ երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում: Ալիևի ղեկավարությամբ նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, նրանց պատմությունը, նրանց ժառանգությունը, […]
11:50 23.01.2023
Հունվարի 20-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և շնորհավորել վերջինիս նշանակման կապակցությամբ ։ «Գործերի ժամանակավոր հավատարմատար Լեյթինենը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծեց միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատեց մեր աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և […]
10:29 23.01.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ խոցելի խմբերին (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, երեխաներ) մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։ Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող բարեփոխումներին՝ […]
10:23 23.01.2023
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ ժամանում է Հայաստան: Նա մասնավորապես գրել է. «Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: ԵՄ նպատակը մնում է Հայաստանի և […]
09:11 23.01.2023
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի նախատեսված հանդիպմանը մտադիր են հաստատել ԵՄ նոր առաքելությունը Հայաստանի համար, որը պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Բացի դրանից, կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը, մասնավորապես նախագահ Վլադիմիր Զելենսկու, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը, լրագրողներին հայտնել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Եվրոպացի դիվանագետն ասել է, որ արտգործնախարարները կորոշեն Հայաստան […]
08:59 23.01.2023
Ամերիկացի հրթիռայինների թվում, ովքեր ծառայում էին Մալմստրյոմ ռազմաբազայում միջուկային զենքով, նրանք նշել են արյան քաղցկեղի բարձր հաճախականությունը, գրում է Associated Press-ի սյունակագիր Տարա Կոպը: «ԱՄՆ տիեզերական ուժերի փոխգնդապետ Դանիել Սեբեկի հունվարին կայացած ճեպազրույցի համաձայն՝ ինը սպաների մոտ ախտորոշվել է ոչ հոջկինյան լիմֆոմա»,- ասել է լրագրողը։ Հոդվածում նշվում է նաև, որ սպաներից մեկը մահացել է։ Տվյալների […]