13:32 23.01.2023
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ 15 զինծառայողի մահվան պատճառով դարձած հրդեհի ողբերգական դեպքի բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն, միևնույն ժամանակ, ԱԺ նախագահը վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու համար գումարի որևէ խնդիր չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
ԱԺ նախագահը նախ ցավակցեց ողբերգության զոհերի հարազատներին: Հանգամանքների վերաբերյալ Սիմոնյանի ունեցած տեղեկությունները չեն տարբերվում արդեն իսկ հայտնի տվյալներից: ԱԺ նախագահը հանդիպել է վիրավորների հետ, սակայն նրանց հետ անձնական զրույցից այլ մանրամասներ չներկայացրեց:
«Թող նախաքննությունը գնա: Վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին՝ այդ թվում քաղաքական պաշտոնները զբաղեցնողնե՞րը, օրինակ՝ Պաշտպանության նախարա՞րը՝ ԱԺ նախագահն ասաց, որ Պաշտպանության նախարարը որևիցե ձևով չի կարող այդ ամենի հետ կապ ունենալ: «Իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է: Եվ Պաշտպանության նախարարի վերաբերյալ այդ քաղաքական սակարկումները շատ սին ու անտեղի եմ համարում: Այն բարեփոխումները, որը պարոն Պապիկյանն իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որն ինքն իր վրա վերցրել է… լինելով փոխվարչապետ՝ պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել ու սկսել բարեփոխումներ»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշեց , որ բանակում լուրջ բարեփոխումներ են ընթանում՝ սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորմամբ: Վերջինը, ըստ ԱԺ նախագահի, բոլոր տեղերում փոխվել և փոխվում է: «Մենք հիմա նաև դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում ենք ներմուծելու Հայաստանի Հանրապետություն»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով պատգամավորների պարգևավճարների և այլ ուղղությամբ ծախսված գումարների մասին դիտարկմանը՝ ԱԺ նախագահը վստահեցրեց. «Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու համար գումարի որևէ խնդիր չունի: Եվ որևիցե դեպք չի եղել և չկա՝սկսած 2018 թվականից, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք»:
Սիմոնյանի խոսքով՝ այդ տան ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չեն պահպանվել անվտանգության կանոնները, պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին: «Մարդիկ, որոնք պատասխանատու են անվտանգության համար, պատժվել են և պատժվելու են: Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել: Ես վստահեցնում եմ՝ եթե այս փոփոխությունները չլինեին, նման դեպքեր, նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել: Բայց, այնուամենայնիվ, դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա սարքելն ու դա քաղաքական օրակարգ մտցնել փորձելը, անտեղի եմ համարում»,-ասաց ԱԺ նախագահը:
Սիմոնյանի խոսքով՝ զինվորների այդ կացարանները սեփական տներ են, որոնք բավականին լավ վիճակում են գտնվում, ապահովված են ամեն ինչով: Նա նշեց, որ հրդեհված տան կողքի տունը նույն ձևի տուն է՝ ապահովված ամեն ինչով՝ սկսած վառելիքից՝ հավելելով, որ դժբախտ դեպքը չի կարելի շահարկվել: «Դժբախտ դեպք է պատահել, մեղավորները պատժվել են ու պատժվելու են»,-ասաց ԱԺ նախագահը:
Իսկ թե ինչո՞ւ երկրում սուգ չի հայտարարվում՝ ԱԺ նախագահը նշեց, որ չի կարող ասել, նման որոշում չկա, դա ԱԺ-ն չի կայացնում:
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...