15:30 06.01.2023
Կյանքի ճանապարհից զրկված, օր 26-րդ. ինչպիսի՞ն է պատկերը փակ դռներից ներս. Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերները պատմում են Ստեփանակերտի դատարկ կամ կիսադատարկ խանութների, անհիմն թանկացումների ու ստեղծված անորոշ վիճակի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:04 06.01.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ղարիբաշվիլին գրել է. «Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Սուրբ Ծննունդը և Աստվածահայտնության տոնը»։ Ղարիբաշվիլին նշել […]
12:03 06.01.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում մերժել է Ռուսաստանի առաջարկը աուրբծննդյան զինադադարի մասին ՝ այն անվանելով «քողարկում»՝ առաջնագծում ռուսական դիրքերի ամրապնդման համար։ «Այժմ Ռուսաստանը ցանկանում է Սուրբ Ծնունդը օգտագործել որպես «քողարկում»՝ Դոնբասում մեր տղաների առաջխաղացումը որոշ ժամանակով դադարեցնելու և տեխնիկա, զինամթերք և մոբիլիզացված մարդկանց մոտեցնելու մեր դիրքերին»,- ասել է Զելենսկին ուկրաինացի ժողովրդին ուղղված տեսաուղերձում՝ հավելելով, […]
21:30 05.01.2023
Պակիստանի խորհդարանի վերին պալատը՝ Սենատը, պաշտոնապես դիմել է Նոբելյան կոմիտեին՝ առաջադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանին, որպես խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Ինչո՞ւ Պակիստանը ու ո՞ր արժանիքների համար. Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և«Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Նախ ասեմ, որ Պակիստանն առաջին պետությունը չէ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Դեկտեմբերի վերջին Էրդողանին պաշտոնապես որպես Նոբելյան […]
20:30 05.01.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը։ Այս մասին Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Էրդողանի վարչակազմը։ «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել միջնորդի առաքելությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Քննարկվել են […]
19:39 05.01.2023
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից Կճոյանը մեկ ամսվա […]
18:12 05.01.2023
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ը, իրավասու լինելով վերահսկելու համայնքի բյուջեի կատարումը, իր ծառայողական պարտականությունները չի իրականացրել: «Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 թվականից մինչև 2017 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխանի […]
17:58 05.01.2023
Հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Նախարար Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի: Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից […]
17:12 05.01.2023
2022-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված շուրջ չորս տասնյակ նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը: Ներքին գործերի նախարարությունը համարվում է ստեղծված. հաջորդ շաբաթ կառույցը կունենա նախարար ու տեղակալներ: 2020-ին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Կառավարության որոշմամբ այժմ ընդլայնվել է ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Այսուհետ անպտղության […]
16:46 05.01.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Ռադար Արմենիա» լրատվական գործակալության հարցին։ Հարց. Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։ Արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։ Պատասխան. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները […]
15:16 05.01.2023
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները: Վերջին արդյունքները ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը. «Դեռևս 2018 թվականի մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները: Էական և ամենամեծ բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր: Միջազգային խորհրդատուների աջակցությամբ մեծածախ շուկայում էլեկտաէներգիայի վաճառքի էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որը մեկնարկել է […]
13:10 05.01.2023
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին․ «Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախյան հիմնախնդիրը […]
12:40 05.01.2023
Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով սովորելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր […]
12:00 05.01.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և տարածաշրջանային իրավիճակին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր: Լեռնային Ղարաբաղում […]
10:57 05.01.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի, 30-ի և 2023 թվականի հունվարի 3-ի, 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝ ⦁ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահե Սարգսյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի […]
10:12 05.01.2023
Դեսպան Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնը։ Այս մասին տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Ավելի քան երեսուն տարի դեսպան Ռիքերն նվիրված ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչությանը և ժողովրդին, այդ թվում ՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար։ […]
23:26 04.01.2023
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում երրորդ անգամ անհաջողությամբ պսակվեց նախագահի ընտրության փորձը: Ի՞նչն է պատճառը: Կարծես, պալատում կայուն մեծամասնություն կա. թեկնածուներից որի՞ հաղթանակն է բխում ամերիկահայերի ու Հայաստանի շահերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հանրապետականները վերահսկողության տակ առան ստորին պալատը, և խորհրդարանական՝ մինչ այդ փոքրամասնության նախագահ հանդիսացող Քևին Մաքարթին […]
18:10 04.01.2023
Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում հրաժեշտ են տալիս Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16 -րդին: Նրան հրաժեշտ տալու են գալիս հազարավոր մարդիկ: Միայն առաջին օրը նրան հրաժեշտ տալու է եկել մոտ 25 հզ մարդ: Ըստ կարգի՝ հրաժեշտի համար 3 օր է նախատեսված: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին: 95 -ամյա Բենեդիկտոս 16 -րդը մահացավ դեկտեմբերի 31-ին: Մինչ […]
13:02 04.01.2023
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանը և Արցախը, գրում է Արմենպրեսը: Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է դրվել հարևան Ադրբեջանի […]
12:53 04.01.2023
Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: «Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բասը:
12:41 04.01.2023
Այսօր Կոնգրեսի պատգամավոր Քևին Մաքքարթին (Կալիֆորնիա) չկարողացավ ապահովել հանրապետականների անհրաժեշտ ձայները Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու համար՝ սա առաջին դեպքն է, երբ մեծամասնական կուսակցության թեկնածուն տապալվում է առաջին քվեարկության ժամանակ վերջին մեկ դարում: Քվեարկությունը հարված էր Մաքքարթիի համար, ով շաբաթներ անցկացրեց զիջումներ անելով հանրապետականների շարքերում կոշտ աջերին՝ ձայներ ապահովելու հույսով: Մաքքարթիի հաջորդ քայլը անհասկանալի էր, բայց […]
12:38 04.01.2023
ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում […]
11:33 04.01.2023
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Կիմիհիրո Իշիկեն, ով Ճապոնիայի մշտական ներկայացուցիչն է և հունվարին նախագահում է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։ Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք ուկրաինական հարցը կբարձրացվի՞ միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով նախարարական հանդիպմանը, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակացույցի […]
11:17 04.01.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի օրը հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։ «Վաղը մեր նախագահը նախատեսում է հեռախոսով խոսել Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում։ Կալինի խոսքով՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի […]
10:08 04.01.2023
ԱՄՆ Կոնգրեսը սկսել է աշխատել նոր կազմով՝ ստորին պալատի հետ՝ նախագահ Ջո Բայդենի հանրապետական հակառակորդների վերահսկողության ներքո։ Կոնգրեսականներն իրենց առաջին աշխատանքային օրը սկսել են հավաքական աղոթքով։ Նոյեմբերի ընտրությունների արդյունքներով՝ Ներկայացուցիչների պալատն ունի 222 հանրապետական և 212 դեմոկրատ։ Սենատում, որը նոյեմբերի ընտրությունների արդյունքներով նորացվել է մեկ երրորդով, դեմոկրատները ոչ միայն պահպանեցին, այլեւ մեծամասնությունը ընդլայնեցին՝ հասնելով 51-ի՝ […]
21:47 02.01.2023
Հունվարի 18-19-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի, որի ընթացքում դաշինքի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն, մասնավորապես, «վաղ դիտարկումները» Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև Կիևին ցուցաբերվող օգնության շարունակականությունը։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ։ ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ Ռազմական կոմիտեն, կհանդիպի 2023 թվականի հունվարի 18-19-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպմանը կմասնակցեն ՆԱՏՕ-ի […]
20:12 02.01.2023
Թուրքիայի իշխանությունները գոհ են Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքից՝ համարելով, որ Անկարայի և Դամասկոսի ներկայացուցիչների բանակցությունների օրակարգի հաջորդ փուլը լինելու է գագաթնաժողովի կազմակերպման հարցի քննարկումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։ «Մենք կարծում ենք, որ եկել է երկու երկրների միջև կամուրջներ կառուցելու ժամանակը, եկել է քաղաքական […]
19:40 02.01.2023
Իսրայելի նոր կառավարությունն ավելի քիչ բաց կխոսի Ուկրաինայի մասին։ Երկրի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ նոր կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, ավելի քիչ բաց կխոսի Ուկրաինայի մասին։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է «Հաարեց»-ը։ «Ռուսաստան-Ուկրաինա հարցում մենք հաստատ մի բան կանենք՝ ավելի քիչ հրապարակային խոսել»,- լրագրողներին ասել է բարձրաստիճան դիվանագետը։ Միաժամանակ Քոենը հրաժարվել […]