12:55 10.01.2023
Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի խորհրդարանի նախագահների` Մուստաֆա Շենթոփի, Սահիբա Գաֆարովայի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանային երկրների համագործակցության հարցը: Մուստաֆա Շենթոփը նշել է, որ Թուրքիան ի սկզբանե ասել է, որ տարածաշրջանային խնդիրները երկխոսության, խորհրդակցության և համագործակցության միջոցով պիտի լուծեն տարածաշրջանային […]
12:21 10.01.2023
Ադրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշել է Հունանյանը։
11:23 10.01.2023
Ադրբեջանն արդեն մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ ռազմագերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի շրջափակման մեջ է պահում մեկ ամիս, իսկ հայ ռազմագերիներին՝ ավելի քան 2 տարի՝ խախտելով […]
11:00 10.01.2023
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում: Avec les températures descendues à -10°, les pseudo-activistes écolos azéris sont partis se réchauffer à Bakou. A leur place : des soldats. Les masques sont tombés : le blocage […]
10:53 10.01.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 6-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 5, անձնական ունեցվածքի գողության` 4, խարդախության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ […]
09:50 10.01.2023
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի […]
08:52 10.01.2023
Առնվազն 17 մարդ է զոհվել, 52-ը՝ վիրավորվել Հուլյակա քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սան Ռոման նահանգի (Պունո դեպարտամենտ) առողջապահական համակարգը, որի վարչական կենտրոնն այս քաղաքն է։ Ավելի վաղ բժիշկները հայտնել էին բախումների ժամանակ 12 մարդու մահվան մասին։ Առողջապահության համակարգի ֆեյսբուքյան էջում հրապարակված նոր զեկույցում բացահայտվել է ևս հինգ մահվան դեպք։ […]
22:00 09.01.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը: Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան […]
21:34 09.01.2023
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը մտահոգություն է հայտնել բողոքի ցույցերի երկու մասնակիցների մահապատժի ենթարկելու Իրանի իշխանությունների մտադրության կապակցությամբ և կոչ է արել չեղարկել համապատասխան պրակտիկան: «Մենք լրջորեն մտահոգված ենք բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Մոհամմադ Գոբադլուի և Մոհամմադ Բորուգանիի մահապատժի մասին լուրերով։ Իրանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր մահապատիժները»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների […]
20:55 09.01.2023
Ուկրաինայի ապագան կարող է կախված լինել 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից։ Նման կարծիք է հայտնել Washington Post-ի վերլուծաբան Լիզ Սլայը իր հոդվածում,փոխանցում է Gazeta.ru-ն։ Նրա կարծիքով, այս երկրի ճակատագիրը գնալով սկսում է կախված լինել իր վերահսկողությունից դուրս գտնվող գործոններից։ Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային չափազանց կարևոր է, նրա ռազմական օգնությունը շատ անգամ […]
20:30 09.01.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է չկարևորել Ռուսաստանում մոբիլիզացիան շարունակելու մասին հաղորդագրությունները։ Տեղեկատվության հիմնական առաջնային աղբյուրը Ռուսաստանի Դաշնության իշխանություններն են և պետության ղեկավարը։ Նրանք արդեն ամեն ինչ ասել են մոբիլիզացիայի մասին, հավելել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 28-ին հայտարարել է մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Վլադիմիր […]
20:15 09.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենիսի և Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]
20:07 09.01.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Հովհաննիսյանին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման […]
20:00 09.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Ղազարյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
19:51 09.01.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
19:46 09.01.2023
Վարշավան հավանություն է տվել լեգեոնների առաջին հետևակային դիվիզիոնի ստեղծման հայեցակարգին, որը տեղակայվելու է երկրի արևելքում։ Այս մասին հունվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Բլաշչակն ընդգծել է, որ նոր դիվիզիոնի առաջին ստորաբաժանումների կազմավորման գործընթացն արդեն սկսվել է, և գործընթացը գնալու է «դինամիկ»։ Նա նաև հավելել է, որ առաջին լեգեոնի […]
19:37 09.01.2023
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսում են 2023-ի հունիսի 18-ի փոխարեն անցկացնել մայիսի 7-ին կամ 14-ին: Այս մասին հայտնել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Սյուրեեյա Սադի Բիլգիչը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ Բիլգիչի՝ ընտրության օրվա փոփոխությունը պայմանավորված է Քուրբան Բայրամով (Զոհաբերության տոն), Հաջի շրջանով (մուսուլմանների ուխտագնացությունը դեպի Մեքքա և հարակից սրբազան […]
19:29 09.01.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արփինե Սարգսյանին ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից։
19:11 09.01.2023
Դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակված Արցախից հիմնականում կատարվել են բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխում Հայաստան: Ընդհանուր առմամբ տեղափոխվել են 15 բուժառու` իրենց ուղեկցող անձանց հետ միասին, այդ թվում` երկու օտարերկրյա քաղաքացիներ, որոնք նույնպես կարիք են ունեցել անհապաղ բժշական օգնության. այս մասին «Հորիզոն»-ի հետ զրույցում ասել է […]
18:58 09.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները: Համաձայն որոշումների հաստատվել են՝ Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն. Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ), Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ […]
18:41 09.01.2023
Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը, ով գտնվում է Կիևում, Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ պետք է քննարկի երկրի վերակառուցման ծրագիրը, հայտնում է ԵՀ մամուլի ծառայությունը։ Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության, Թիմերմանսը «մասնավորապես կքննարկի էներգետիկ ոլորտին և էներգակիրների մատակարարմանն ուղղված կոնկրետ աջակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերակառուցման կառավարության ծրագիրը»: Եվրահանձնաժողովի փոխնախագահի ծրագիրը ներառում է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկիի և կառավարության […]
15:31 09.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՆԳՆ ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը։ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ 1. Հաստատել Ներքին գործերի նախարարության ստեղծման […]
13:54 09.01.2023
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն այս շաբաթ կայցելի Հայաստան: Այս մասին նա հայտարարել է «Թվիթեր»-ի իր էջում։ «Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,- գրել է Յաել Բրոն-Պիվեն: Նրա գլխավորած պատվիրակության […]
13:40 09.01.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պարադոքսի» մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։ «Երբ դուք հանդիպում եք նրան, նա տհաճ մարդ չէ: Տեսեք, դա է պարադոքսը»,- ասել է Մակրոնը Les Rencontres du Papotin-ի եթերում: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ համաձայն չէ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Պուտինի քաղաքականության հետ։ Մակրոնը համոզված […]
13:12 09.01.2023
Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր […]
13:00 09.01.2023
Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, հարկային և մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի և մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը։ ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ […]
12:59 09.01.2023
Ռուսաստանը, որը Վրաստանում ցորենի հիմնական մատակարն է, կրկին բարձրացնում է հացահատիկի արտահանման գինը, հայտնում է BusinessPressNews-ը, փոխանցում է Ալիք մեդիան: Տեղեկության համաձայն, հունվարի 11-ից ցորենի հարկը ներկայիս 4160,9 ռուբլուց կդառնա 4766,30 ռուբլի (57-ից՝ 65 դոլար) մեկ տոննայի դիմաց։ Արտահանման հարկը նախկին դրույքաչափի համեմատ կավելանա 14,5 տոկոսով. նոր հարկը կգործի հունվարի 17-ից։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության […]
12:55 09.01.2023
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է շարունակվող շրջափակմանը: Նա մասնավորապես ասել է. «Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է: Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ: Կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները: Ամանորը ընտանեկան հրաշքով լի տոն է: Ցավոք, հրաշք չեղավ արցախցի այս […]
12:34 09.01.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է այս տարվա առաջին գործակարգավարական նիստը: Գիշերը ձյուն է տեղացել. քաղաքապետին զեկուցել են ճանապարհների մաքրման աշխատանքների, այս ընթացքում ծագած այլ խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:22 09.01.2023
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 9-ին քննարկել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2022 թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքները: Սահմանված ժամկետներում գրասենյակը պատրաստել ու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի […]