20:53 19.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:
20:33 19.02.2025
Միջին հաջողության հասած կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը անհետացել է։ Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն Ուկրաինայում շատ ցածր է: Նրան հաջողվել է […]
20:13 19.02.2025
ԱՄՆ-ն ելնում է այն ենթադրությունից, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է տեղի ունենան թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կատարած այցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է TASS-ը: «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, (խմբ.ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփն ինձ ասել է […]
19:52 19.02.2025
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ապահովել դեսպանների արագ նշանակումը Մոսկվայում և Վաշինգտոնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ամենահրատապը և, իհարկե, ոչ ամենադժվարը Ռուսաստանում և ԱՄՆ-ում դեսպանների շուտափույթ նշանակումն ապահովելն է»,- ասել է Լավրովը ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով ԱՄՆ ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունների մասին։
17:00 19.02.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են հետ քաշվել իրենց հարաբերություններում անդունդի եզրից, որտեղ նրանց առաջնորդել էր Սպիտակ տան նախկին վարչակազմը։ Մոսկվան կողմ է Վաշինգտոնի հետ հանդիպումները շարունակելուն, Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Խնդիրներ միշտ կլինեն: Բայց գլխավորը հանդիպելն է, միմյանց լսելը: Այսպիսով, մենք սկսել ենք հեռանալ այն անդունդի եզրից, որտեղ […]
16:05 19.02.2025
Վլադիմիր Զելենսկին մտադիր է նախագահ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Այս մասին նա հայտարարել է ARD-ին տված հարցազրույցում։ «Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կպաշտպանեմ իմ երկիրը»,- հավելել է Զելենսկին։ Չորեքշաբթի օրը Թրամփը պաշտպանել է Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտությունը՝ մատնանշելով բնակչության շրջանում Վլադիմիր Զելենսկու աջակցության ցածր մակարդակը։ Վլադիմիր […]
15:57 19.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով): 2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 3. Սահմանել, որ հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է իր […]
15:55 19.02.2025
Ռուսաստանի և Սիրիայի միջև նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք սպասվում են հաջորդ շաբաթ։ Այս մասին Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հաջորդ շաբաթ մենք ծրագրել ենք հետագա բարձր մակարդակի շփումներ սիրիացի մեր գործընկերների հետ, այդ մասին ձեզ ավելի ուշ կպատմենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
15:10 19.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ֆոնին Վլադիմիր Զելենսկին թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի ցանկանում կորցնել Վաշինգտոնի աջակցությունը։ Ավելի վաղ Թրամփը մամուլի ասուլիսում հիասթափություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ բանակցելու և իր գրեթե ողջ տարածքը պահպանելու հնարավորությունը, իսկ այժմ դժգոհ է […]
12:20 19.02.2025
Արևմտյան ոչ մի երկիր ներկայումս չի ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, ռազմական գործողությունների ավարտից հետո կքննարկվի արևմտյան ռազմական կոնտինգենտի առկայության հարցը։ Այս մասին RTL ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն։ «Այսօր ոչ ոք չի ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա»,- ասել է նա։ Բարրոյի խոսքով՝ եվրոպացիները պետք է Ուկրաինային տրամադրեն խաղաղ համաձայնագրի […]
09:31 19.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել գրել է. «Կապանի Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանը նորոգված ու կահավորված է»։
00:50 19.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել։ «Իհարկե, ես նորից կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նման խոսակցությունն օգտակար լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային մամուլին տված հարցազրույցում, որը հրապարակվել է La Depeche թերթում։
23:42 18.02.2025
Աբխազիայի հայաբնակ շրջաններում իրավճակը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ թիմը որոշեց մեր հայերնակիցներին մեղադրել սեփական պարտության համար: Հայերի հասցեին հնչեցին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Իրավապահ մարմինները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում վտանգը չեզոքացնելու նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահական ընտրույթունների առաջին փուլում […]
23:14 18.02.2025
Փետրվարի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արաքս ՏԿ-ում խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Ղազար Ղազարյանի, Խոյ ՏԿ-ում՝ Արգիշտի Մեխակյանի, Հրազդան ՏԿ-ում՝ Սևակ Միքայելյանի, Մարտունի ՏԿ-ում՝ Կարեն Սարգսյանի, Բաղրամյան ՏԿ-ում՝ Շանթ Առաքելյանի, Սպիտակ ՏԿ-ում՝ Քաջայր Նիկողոսյանի, Աշտարակ ՏԿ-ում՝ Սերգեյ Մովսիսյանի, Գառնի ՏԿ-ում՝ Ահարոն […]
22:48 18.02.2025
Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները առաջին, բայց «մոնումենտալ քայլն» էին Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Սա իսկապես մոնումենտալ քայլ է դեպի խաղաղություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում», – ասել է նա: Լևիտն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Ուկրաինայի ղեկավարության, ինչպես նաև […]
18:35 18.02.2025
Փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ավգուստո Դա Սիլվա Կունիային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստան-Անգոլա հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: Զրուցակիցներն […]
16:56 18.02.2025
Որոշումը, թե ով կլինի Ուկրաինայի հարցով բանակցողների ռուսական թիմում, կկայացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ը դեռ չի նշանակել իր ներկայացուցիչներին, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Դեռևս պարզ չէ: Նախագահն ինքը կորոշի, թե երբ մենք կստանանք ամերիկացի մասնակիցների անունները», – ասել է Ուշակովը: Նա ասել է, որ ԱՄՆ-ն դեռ չի նշանակել իր […]
16:36 18.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է սկսել Վլադիմիր Զելենսկիի հետ՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ, հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Զելենսկին Անկարա է ժամանել երկուշաբթի երեկոյան։ Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կարող է տրամադրել նաև Թուրքիան։ Ավելի վաղ Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան […]
15:55 18.02.2025
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դա տնտեսական, ոչ թե ռազմական միավորում է, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Մենք խոսում ենք ինտեգրացիայի, տնտեսական գործընթացների մասին, և այստեղ, իհարկե, ոչ ոք չի կարող որևէ երկրի թելադրել: Մենք դա չենք պատրաստվում […]
15:27 18.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարուստ օրակարգի շրջանակներում ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման […]
15:18 18.02.2025
Էր Ռիադում ավարտվել է ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին նիստը, և կողմերը սկսել են աշխատանքային ճաշը, հայտնում է ԱԳՆ-ն։ Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում։ Մոսկվան բանակցություններին ներկայացնում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Վաշինգտոնը ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և […]
15:13 18.02.2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը Խազարի համալսարանում «Տեխնոլոգիաների աշխարհաքաղաքականություն» թեմայով ակադեմիական սեմինարի ժամանակ։ Աքգյունն անդրադարձել է նաև Թուրքիան և Ադրբեջանի հարաբերություններին։ «Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ, մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել […]
14:42 18.02.2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ արտաքին ուժերը փորձում էին երկիրը մղել Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Այս մասին նա խոսել է փետրվարի 18-ին Radio Courtoisie-ին տված հարցազրույցում: «Մեզ մենակ էին թողել միջուկային տերության հետ և ասում էին՝ ձեզ զենք կտանք։ Երիտասարդ եվրոպամետները մեզ կոչ էին անում պատերազմել Ռուսաստանի դեմ», -ասել է նա: Նրա խոսքով, […]
13:48 18.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցությունների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այնուամենայնիվ, Զելենսկու լեգիտիմությունը որպես Ուկրաինայի առաջնորդ կասկածելի է, ճեպազրույցում նշել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինն ինքը բազմիցս ասել է, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի Զելենսկու հետ։ Միևնույն ժամանակ, համաձայնագրերի իրավական արձանագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը […]
12:40 18.02.2025
Փետրվարի 17-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրանում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսական, առևտրային, ներդրումային, տրանսպորտի և տարանցման, նավթի և գազի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում: Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների ստեղծման, Իրանի տարածքով Նախիջևան […]
11:54 18.02.2025
Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Պատվիրակությունների անդամները նստել են ուղղանկյուն սեղանի շուրջ։ Ռուսական կողմը նստել է աջ կողմում, ամերիկյան կողմը՝ ձախ։ Բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրանց դիմաց կանգնած են երեք ամերիկացի բանակցողներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային […]
11:47 18.02.2025
Վիլնյուսում ներկայումս չի քննարկվում լիտվական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը։ Այս մասին ասել է Լիտվայի նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։ «Մենք կարող ենք օգնել Ուկրաինային՝ ուղարկելով մեր հրահանգիչներին: Դա անվիճելի է: Այնուամենայնիվ, Ուկրաինա որևէ կոնտինգենտի ուղարկելու մասին դեռևս խոսք չկա»,- ասել է նա: Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Լիտվայի ֆինանսական օգնությունն Ուկրաինային կազմել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո, […]
11:16 18.02.2025
Ռուս-ամերիկյան բանակցությունների վայրը կլինի թագավորական ընտանիքի պալատներից մեկը՝ Դիրիան Ալբասատին համալիրում։ Շուտով բանակցությունների վայր կժամանեն Ռուսաստանի Դաշնությունից և Միացյալ Նահանգների պատվիրակությունները: Ռուսական կողմը ներկայացնում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը: ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով […]
10:38 18.02.2025
Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին՝ իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ լավ հարաբերություններին և մտադիր է դրանք համակողմանի զարգացնել՝ ներառյալ օգնություն տրամադրելով ամենակարևոր խնդիրների լուծման, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցում», – ասել է Պեսկովը IRNA գործակալությանը […]