16:36 18.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է սկսել Վլադիմիր Զելենսկիի հետ՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ, հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Զելենսկին Անկարա է ժամանել երկուշաբթի երեկոյան։ Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կարող է տրամադրել նաև Թուրքիան։
Ավելի վաղ Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Վաշինգտոնը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:
17:44 12.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […] ...
17:36 12.05.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...
17:24 12.05.2025
Ալոնսոն և «Ռեալը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրելՄադրիդի «Ռեալն» ու իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ռեալն» այս շաբաթ հրաժեշտի արարողություն կկազմակերպի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում: Մայիսի 9-ին «Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ թիմի գլխավոր […] ...
17:16 12.05.2025
Գառնի գյուղում ճակատ ճակատի բախվել են «Suzuki»-ն ու «Opel»-ը. կան տուժածներԱյսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Suzuki» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
17:11 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները Կապանում և ՔաջարանումԿրթվելը նորաձև Է. Կապան և Քաջարան քաղաքներում կայացել են Շարժման հերթական հանդիպումները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:06 12.05.2025
Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունըՇրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն միտված օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացումը, զինծառայության գրավչության բարձրացումը, արտագաղթի կանխարգելումը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատումը, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացումը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […] ...