11:54 14.02.2025
Փետրվարի 12-ին իրենց զրույցի վերջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն փոխանցել է իր հեռախոսահամարը և ասել, որ նա ուղիղ կարող է զանգահարել իրեն։ Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը ՝ վկայակոչելով աղբյուրները։ Պորտալի զրուցակիցները պնդում են, որ ի պատասխան Թրամփի առաջարկի՝ Զելենսկին խոստացել է Ամերիկայի նախագահին տալ ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի չեմպիոնական գոտին։ […]
11:27 14.02.2025
ԱՄՆ-ի կողմից Կիևին միջուկային զենք կփոխանցվի, թե ոչ, կախված է նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Ես այստեղ չեմ, որ որևէ բան հայտարարեմ կամ չհայտարարեմ, դա իմ գործը չէ, դա նախագահի գործն է, նա առաջնորդ է, նա բանակցող ու գործարք կնքող վարպետ է»,- ասել է […]
02:22 14.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մյունխենից:
00:35 14.02.2025
Փետրվարի 13-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորեց Կիպրոսի […]
00:16 14.02.2025
Ադրբեջանը Հայաստնի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան: Ի՞նչ հայց է այն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը 1979թ.-ին ընդունված Բեռնի կոնվենցիայի մասին է, որը վերաբերում է վայրի բնությանը հասցված վնսաներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ սա պատմության մեջ առաջին հայցն է այդ կոնվենցիայի հիման վրա: Պնդում են, թե իբրև […]
23:48 13.02.2025
Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին […]
23:26 13.02.2025
Փետրվարի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշվում է կուսակցության Ֆեյսբուքի էջում: Քննարկվել են Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
22:39 13.02.2025
Հայաստանը դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը, բայց Հայաստանի վարչապետը կարծում է, որ խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են: Այս մասին էր Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը, որտեղ անդրադարձ կար նաև ադրբեջանական քարոզչամեքենայի սադրիչ թեզերին: Այս թեմային «Հեռնկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
22:17 13.02.2025
Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, […]
22:08 13.02.2025
Փետրվարի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգները (ՔՍՄ)։ Այս մասին նշվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեն։ Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, […]
21:52 13.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: […]
21:43 13.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […]
20:44 13.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
15:03 13.02.2025
Եվրոպան չպետք է երկրորդական դեր խաղա Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցություններում, ասել է Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Պուտինը և Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում […]
14:37 13.02.2025
Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով եվրաինտեգրման վերաբերյալ օրինագծին։ Կոստանյանի խոսքով՝ երկրի ղեկավարության համար էական են ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը։ «Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության […]
13:55 13.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով վերջին տարիներին Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակով շփումների բացակայությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա շատ կարևոր խոսակցություն էր: Գիտեք, որ տեղի ունեցողի ֆոնին մի քանի տարի է, ինչ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ամենաբարձր մակարդակով շփումներ չեն […]
13:39 13.02.2025
Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ «Պետությունների ղեկավարները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվել են, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,- […]
13:27 13.02.2025
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին, չի բացառում, որ ցանկացած պահի կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Աբրահամյանն այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը իշխանությունների դեմ փողոցային պայքարը վերսկսելու պլաններ ունի։ Պատգամավորի խոսքով՝ հատկապես խորհրդարանական […]
13:20 13.02.2025
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված ծրագիրը բովանդակային առումով եղել է բոլորին հայտնի «Լավրովի պլանը»։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։Նրա դիտարկմամբ՝ 2019 թվականին ներկայացված այդ ծրագիրը նույն «Լավրովի պլանն» է եղել՝ միայն որոշակի դետալային փոփոխություններով։«Բովանդակության առումով դա նույն մեզ հայտնի […]
13:03 13.02.2025
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:
12:57 13.02.2025
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին օրերին աշխատանքային կարգով զանգվածային լրատվության միջոցների գործընկերներից հարցումներ է ստանում, որոնք առնչվում են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելուն։ Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն պարզաբանում է․ «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու […]
12:43 13.02.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել եվրոպական երկրներին մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այդ մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Եվրոպան այժմ «վճռական փուլ է հասել Եվրոպայում խաղաղության և անվտանգության գոյաբանական հարցի լուծման հարցում»։ «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ բոլորովին անհասկանալի է, թե ինչպես կզարգանա այս ամենը։ […]
12:31 13.02.2025
Ամերիկյան վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կօգնի Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է համախմբել հակամարտող կողմերին խաղաղության […]
12:26 13.02.2025
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում Կառավարությունը 3 ուղղությամբ կընդլայնի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել է Ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:52 13.02.2025
Եվրոպական երկրները պետք է մասնակցեն ցանկացած հնարավոր բանակցություններին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, ասվում է «Վայմարյան եռանկյուն պլյուս» ձևաչափով (Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա և Եվրահանձնաժողով) ԱԳ նախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: «Մենք ակնկալում ենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ միասին քննարկել հետագա քայլերը (Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար): Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի […]
11:35 13.02.2025
ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում մեկնարկել են գործողությունների ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության փորձագիտական առաքելությանը։ Պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ ներկայացուցիչները։ Օրակարգում առանցքային է Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների ներկայացումը։ […]
10:50 13.02.2025
Չինաստանը ԱՄՆ վարչակազմին առաջարկ է ուղարկել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ չինացի պաշտոնյաները միջնորդների միջոցով Թրամփի թիմին առաջարկել են գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Պարբերականը նշում է, որ Պեկինի առաջարկը […]