TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.72 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռյուտե. ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի ավելի քան 3%-ը

19:40 14.02.2025

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստիպված կլինեն պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի ավելի քան 3%-ի՝ ներկայիս 2%-ի փոխարեն: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ժամանելով Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նրա ելույթը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ «Կարծում եմ՝ ՀՆԱ-ի առնվազն 3 տոկոսից ավելին կլինի»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է նա։ Ռյուտեի խոսքով, դաշինքը ներկայումս գնահատում […]

̰
Սիրիայում իրավիճակը օրեցօր լավանում է, և խնդիրներն ավելի հեշտ են լուծվում․ Էրդողան

19:34 14.02.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում շատ զինված ծայրահեղական խմբավորումներ արդեն քայքայվել են, և երկրի նոր իշխանությունները շարունակում են երկիրը ահաբեկիչներից մաքրելու ծրագիրը իրականացնել: Այս մասին նա ասել է լրագրողներին՝ վերադառնալով ասիական շրջագայությունից։ «Մենք տեսնում ենք, որ Սիրիայում շատ զինված խմբավորումներ արդեն քայքայվել են: Ահաբեկչական կազմակերպությունները պետք է հասկանան, որ Սիրիայում իրենց […]

̰
Չի կարելի ենթադրել, որ ամերիկյան ներկայությունը Եվրոպայում հավերժ կտևի․ Հեգսեթ

19:28 14.02.2025

Չի կարելի ենթադրել, որ ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայում հավերժ կտևի։ Այս մասին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Եվրոպայում Միացյալ Նահանգների զգալի ռազմական ներկայություն կա։ Միևնույն ժամանակ չի կարելի ենթադրել, որ ամերիկյան ներկայությունը Եվրոպայում հավերժ կտևի», – ասաց նա։

̰
Զելենսկին հայտարարել է իր առաջիկա այցերի մասին

19:22 14.02.2025

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Թուրքիա, սակայն հավելել է, որ այդ երկրներում շփումներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ նախատեսված չեն։ Նրա խոսքով, ԱՄԷ-ն ծրագրում է «խոշոր մարդասիրական ծրագիր, ներառյալ գերիների փոխանակում»։ «Դրանից հետո ես նույն հարցերով անմիջապես կայցելեմ Սաուդյան Արաբիա, կհանդիպեմ թագավորի հետ։ Այնուհետև […]

̰
Բրազիլիան կարող է հայելային պատասխանել, եթե ԱՄՆ-ը պողպատի վրա մաքսատուրքեր սահմանի

19:13 14.02.2025

Բրազիլիան կարող է մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների վրա, եթե Թրամփի վարչակազմը որոշի մաքսատուրքեր սահմանել բրազիլական պողպատի վրա։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Ես լսել եմ, որ նրանք (ԱՄՆ կառավարությունը) պատրաստվում են հարկել բրազիլական պողպատը: Եթե նրանք դա անեն, մենք կպատասխանենք համապատասխան տնտեսական միջոցներով՝ կա՛մ բողոք ներկայացնելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը․ Զախարովա

17:20 14.02.2025

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է: Ցավոք, հայկական կողմի դիրքորոշման պատճառով խմբում աշխատանքը ներկայումս սառեցված է: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ […]

̰
Հեգսեթը հավանական է համարել Ուկրաինայի հնարավոր բանակցություններին ԵՄ-ի մասնակցությունը

17:12 14.02.2025

ԵՄ երկրները կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հնարավոր բանակցություններին՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Կարծում եմ, որ բանակցությունները պետք է վարեն ԱՄՆ նախագահը Թրամփը, Ռուսաստանի նախագահ Պուտինը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին և, հավանաբար, Եվրոպան, որը նույնպես կմասնակցի այդ քննարկումներին», – ասել է նա։ […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ

16:18 14.02.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը: Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

̰
Պեսկով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի հաստատումը որոշակի ժամանակ կպահանջի

16:10 14.02.2025

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շփումների հաստատումը որոշակի ժամանակ կպահանջի, իսկ այժմ Կրեմլն այս թեմայով ասելիք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Ուզում եմ հիշեցնել, որ օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները ցուցումներ են տվել իրենց օգնականներին՝ կապ հաստատելու համար, դա […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները

15:52 14.02.2025

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

̰
ՀՀ դեսպանը և Վրաստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր

15:21 14.02.2025

Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորեց Մ․Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

̰
Անտոնիու Կոշտան կարևորել և ողջունել է ՀՀ Կառավարության` խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները

15:18 14.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարեփոխումների օրակարգի լիարժեք իրականացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է: Միաժամանակ, երկրի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ

14:56 14.02.2025

Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում ու ներկայացրել համապատասխան տեսանյութ։

̰
Սարգիս Խանդանյանը Կիևում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին

14:49 14.02.2025

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին: Բյուրոյի նիստի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում պատերազմի հետեւանքով վերջին տարիներին ծառացած հումանիտար խնդիրները, անհետ կորածների, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը: […]

̰
Թրամփի գրասենյակը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դեռ օրակարգում է

14:32 14.02.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջոն Քոուլը հայտարարել է, որ այս պահին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը լիովին բացառված չէ։ Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը: «Հենց հիմա դա (ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը) դեռ սեղանի վրա է»,- ասել է Քոուլը։  

̰
Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում դեռեւս 2023 թվականին սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը

14:00 14.02.2025

2025թ․ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։ Սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի […]

̰
Մեծ Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

13:52 14.02.2025

Մեծ Բրիտանիան հինգ կետով ընդլայնել է իր հակառուսական սև ցուցակը։ Այդ մասին է վկայում բրիտանական կառավարության կայքում տեղադրված պատժամիջոցների թարմացված ցուցակը: Սահմանափակումները ներառում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք և ակտիվների սառեցում, եթե հայտնաբերվեն դրանք:

̰
Լավրովը բանակցություններ կվարի Սերբիայի արտգործնախարարի հետ

13:40 14.02.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին բանակցություններ կվարի Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 17-ին բանակցություններ կկայանան ՌԴ ԱԳՆ ղեկավարի և նրա գործընկերոջ՝ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջև»,- ասել է դիվանագետը։ Նախատեսվում է մտքերի փոխանակում ռուս-սերբական բազմակողմ հարաբերությունների, փոխգործակցության, Կոսովոյի և ընդհանրապես Բալկանների […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 13-14-ը

12:54 14.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 13-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 43, թմրանյութի հայտնաբերման՝ 23, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ […]

̰
Կիևը հայտարարել է, որ չի հրաժարվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից

12:37 14.02.2025

Ուկրաինան չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր կուրսից, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից առաջ ես կարևոր զրույց ունեցա Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Ուկրաինան չի հրաժարվում իր ռազմավարական կուրսից. մենք մեր ապագան տեսնում ենք ՆԱՏՕ-ում»,- գրել է նա Facebook-ում:  

̰
Թրամփը Զելենսկուն տվել է իր հեռախոսահամարը և ասել, որ ուղիղ կարող է զանգել իրեն․ Axios

11:54 14.02.2025

Փետրվարի 12-ին իրենց զրույցի վերջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն փոխանցել է իր հեռախոսահամարը և ասել, որ նա ուղիղ կարող է զանգահարել իրեն։ Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը ՝ վկայակոչելով աղբյուրները։ Պորտալի զրուցակիցները պնդում են, որ ի պատասխան Թրամփի առաջարկի՝ Զելենսկին խոստացել է Ամերիկայի նախագահին տալ ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի չեմպիոնական գոտին։ […]

̰
Պենտագոն. Թրամփը կորոշի միջուկային զենքը Կիև փոխանցել-չփոխանցելու հարցը

11:27 14.02.2025

ԱՄՆ-ի կողմից Կիևին միջուկային զենք կփոխանցվի, թե ոչ, կախված է նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Ես այստեղ չեմ, որ որևէ բան հայտարարեմ կամ չհայտարարեմ, դա իմ գործը չէ, դա նախագահի գործն է, նա առաջնորդ է, նա բանակցող ու գործարք կնքող վարպետ է»,- ասել է […]

̰
Վարչապետը ժամանել է Մյունխեն

02:22 14.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մյունխենից:

̰
Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

00:35 14.02.2025

Փետրվարի 13-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորեց Կիպրոսի […]

̰
Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի հերթական միջազգային հայցը Հայաստանի դեմ

00:16 14.02.2025

Ադրբեջանը Հայաստնի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան: Ի՞նչ հայց է այն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը 1979թ.-ին ընդունված Բեռնի կոնվենցիայի մասին է, որը վերաբերում է վայրի բնությանը հասցված վնսաներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ սա պատմության մեջ առաջին հայցն է այդ կոնվենցիայի հիման վրա: Պնդում են, թե իբրև […]

̰
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

23:48 13.02.2025

Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին […]

̰
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր

23:26 13.02.2025

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշվում է կուսակցության Ֆեյսբուքի էջում: Քննարկվել են Գյումրիի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Արդյոք փակուղո՞ւմ են հայ-ադրբեջանական բանակցությունները. զրույց Հայկ Սուքիասյանի հետ

22:39 13.02.2025

Հայաստանը դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը, բայց Հայաստանի վարչապետը կարծում է, որ խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են: Այս մասին էր Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը, որտեղ անդրադարձ կար նաև ադրբեջանական քարոզչամեքենայի սադրիչ թեզերին: Այս թեմային  «Հեռնկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:

̰
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ

22:17 13.02.2025

Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները

22:08 13.02.2025

Փետրվարի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգները (ՔՍՄ)։ Այս մասին նշվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեն։ Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, […]

̰
BACK_TO_TOP