13:00 19.05.2025
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը […]
10:40 19.05.2025
Իրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, […]
23:30 18.05.2025
Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […]
23:10 18.05.2025
Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […]
22:47 18.05.2025
ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […]
22:20 18.05.2025
Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […]
20:05 18.05.2025
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
19:35 18.05.2025
Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող […]
18:00 18.05.2025
Իրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […]
17:40 18.05.2025
Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […]
15:23 18.05.2025
Իրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […]
14:57 18.05.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […]
22:26 17.05.2025
Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […]
16:00 17.05.2025
Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […]
14:40 17.05.2025
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […]
12:50 17.05.2025
Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։
22:25 16.05.2025
Ասիայում կրկին գլուխ է բարձրացնում կորոնավիրուսը: Այդ հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ է արձանագրվել մի շարք երկրներում: Մեր հարևան պետություններում ևս կորոնավիրուսի նոր շտամը մասնագետների անհանգստության պատճառ է դարձել: Կրկի՞ն Չինասնանից. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ թվում նաև Չինաստանից. մասնավորապես՝ ափամերձ շրջաններում է այժմ տարածվել կորոնավիրուսը և Հոնկոնգում ամենաբարձր ցուցանիշներն են: Բացի դրանից, […]
17:23 16.05.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման գործընթացը նուրբ է, և անհրաժեշտ չէ որոշումներ պարտադրել կամ ճնշում գործադրել կողմերի վրա։ «Մենք ամեն ջանք գործադրում ենք խնդիրը լուծելու համար։ Միաժամանակ, մեր առաջնահերթությունը համապարփակ հրադադարն է։ Հաշվի առնելով գործընթացի զգայունությունը, կարևոր է խրախուսել կողմերին երկխոսության և կարգավորման՝ առանց նրանց վրա որևէ ճնշում գործադրելու կամ […]
17:05 16.05.2025
Տիրանայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից և նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին: Նիկոլ […]
16:25 16.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի նոր առաջարկ։ Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկ։ Հինգշաբթի օրը նաև Թրամփը նշեց, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և […]
15:55 16.05.2025
Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:
22:51 15.05.2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է: Իր լավատեսությունն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին: Իրանական կողմը հաստատո՞ւմ է այն, որ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունն իսկապես անսպասելի էր. քաթարցի և […]
22:17 15.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […]
17:50 15.05.2025
Հինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։
15:55 15.05.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ «Ինչպես գիտեք, մեր նախագահը ներկայումս Անկարայում ընդունում է պարոն Վոլոդիմիր Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեզ հետ է […]
22:57 14.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […]
22:18 14.05.2025
Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […]
14:18 14.05.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
12:37 14.05.2025
ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։ «Իմ կանխատեսումն այն է, որ շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում հարաբերությունների կարգավորման ներուժը։ Դա […]
12:28 14.05.2025
Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […]