TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

15:05 05.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

̰
Ռուսաստանը  շահագրգռված չէ, որ այստեղ լինի տևական խաղաղություն․ Ռուբեն Մեհրաբյան

21:19 04.06.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վերջին օրերի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին, նաև տարածաշրջանային այն իրադարձություններին, որոնք այս կամ այն չափով առընչվում են Հայաստանին և Հայաստանի շահերին։ Վերջին օրերին Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել, Թուրքիան դժգոհ է, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն էլ ավելի […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:53 04.06.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը

18:57 04.06.2025

Վրաստանում փակվում է 2005 թվականից գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ համապատասխան ծանուցում են ստացել իրենց ղեկավարությունից: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան Վրաստանի արտգործնախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ «վերակազմակերպման արդյունքում կենտրոնը կմիավորվի նախարարության հետ»։ «Մենք կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ հանրության իրազեկվածության բարձրացումը արևմտյան […]

̰
Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

18:30 04.06.2025

Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […]

̰
Թուրքիայում ևս հինգ ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել

16:14 04.06.2025

Թուրքիայում այսօր վաղ առավոտյան ևս հինգ ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել, հաղորդվում է նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 17 այլ ներկայացուցչի բերման ենթարկման մասին, որոնք ըստ պաշտոնական աղբյուրների՝ անցնում են կոռուպցիոն գործերով։ Ընդդիմադիր ուժի բանտարկված քաղաքապետերի ընդհանուր թիվը հասել է 9-ի: Նրանց թվում է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցն է։ Մարտ […]

̰
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրենի հետ

15:40 04.06.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, քննարկվել է հանրային դիվանագիտությանը, Հայաստան-Իրան ԶԼՄ-ների համագործակցությանը, տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերի շրջանակ:

̰
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետը» սպառնում է Հայաստանին. «Գեղարդ» հիմնադրամ

14:09 04.06.2025

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։ Այս մասին հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ վերոնշյալ կոնֆերանսի նպատակն է խթանել հանդուրժողականությունն ու պայքարը խտրականության դեմ ԵԱՀԿ տարածաշրջանում: […]

̰
Ստամբուլում հակաադրբեջանական ցույցեր են կազմակերպվում․ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը թուրքերը դավաճանություն են համարում

22:56 03.06.2025

Թուրքիայում աճում է Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմավարական դաշինքի ամրապնդման հետ կապված դժգոհությունը: Այդ կապակցությամբ վերջին օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել: Ովքե՞ր են այդ ցույցերի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերջին շաբաթների ընթացքում, իսկապես մի շարք թուրք գործիչներ՝ կրոնական գործիչներ, իրավապաշտպաններ, խորհրդարանի պատգամավորներ հանդես են եկել հայտարարություններով, […]

̰
Անկարան ու Բաքուն օգտագործում են բնապահպաններին Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը խանգարելու համար

22:47 02.06.2025

Թուրք բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց երկրի իշխանություններից պահանջելով ջանքեր գործադրել Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի փակմանը հասնելու ու Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը բացառելու համար: Ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունիսի 1-ին թուրքական 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ միացել են այս հայտարարությանը և այն համատեղ տարածելու նպատակով այդ կազմակերպությունների […]

̰
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

17:14 02.06.2025

Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են ԱԳ նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը: […]

̰
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

16:12 02.06.2025

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել», -բանակցությունների երկրորդ փուլի բացման խոսքում նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը, ինչպես նաև կողմերի միջև […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. Կոստանյան

12:40 02.06.2025

Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմա-Աթայի հռչակագրով։ Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին […]

̰
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցությունների համար

11:17 02.06.2025

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Գեորգի Տիխին։ «Ուկրաինական պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ», – նրա խոսքերն է մեջբերում UNIAN գործակալությունը։ Տիխիի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել մեկ օր առաջ։

̰
Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում. զրույց Սոնա Ղազարյանի հետ

22:24 31.05.2025

Քաղաքական շաբաթը «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորն անդրադարձել է առավել քննարկված իրադարձություններին և հայտարարություններին: Նա խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:  

̰
Պետք է թույլ չտալ, որ Վրաստանն օգտագործվի ուրիշների շահերի համար․ Կալաձե

16:22 30.05.2025

Վրացական իշխանությունների խնդիրն է կանխել, որ որևէ մեկը Վրաստանն օգտագործի իր շահերի համար, քանի որ խոշոր երկրները միևնույն է կհամաձայնվեն միմյանց հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Բնականաբար, խոշոր երկրները համաձայնության կգան միմյանց միջև, բայց մենք՝ փոքր երկրներս, չպետք է որևէ մեկին հնարավորություն տանք, […]

̰
Ստամբուլի բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ. Թուրքիայի արտգործնախարար

16:11 30.05.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ կոնկրետ արդյունքներ է ակնկալում հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից։ «Մենք մոտենում ենք պատերազմի կրիտիկական, շրջադարձային կետին: Առջևում ունենք երկու ճանապարհ: Գերիների փոխանակման համաձայնագրերի արագ իրականացումն ապացուցեց, որ բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ»,- ասել է նա Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ մամուլի ասուլիսում։ […]

̰
Պակիստանի ու Թուրքիայի ղեկավարներն Արցախում հաստատեցին՝ 2020 թ․ պատերազմում աջակցել են Ադրբեջանին

22:51 29.05.2025

Արցախի Բերձոր քաղաքում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ կայացել է Ադրբեջանի, Պակիստանի ու Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը: Ո՞րն էր գագաթնաժողովի գլխավոր նպատակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ սա այդ 3 երկրների առաջնորդների 2-րդ գագաթնաժողովն է: 1-ինը տեղի էր ունեցել Արցախի պատերազմից հետո, 2-րդը՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, և դա հատուկ […]

̰
Կարողացանք դիրքավորել մեզ․ Վահրամ Պետրոսյանը՝ «Երևանյան երկխոսություն» ֆորումի արդյունքների մասին

22:16 29.05.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական երկրորդ ֆորումի արդյունքներին։ Ո՞րն էր այս միջոցառման կարևորությունը, ի՞նչ տվեց այն մեզ, կարո՞ղ ենք այն համարել ՀՀ արտաքին քաղաքականության գործիքակազմի կարևոր մաս: Միջոցառումը Երևանում անցկացնելու փա՞ստն էր ավելի կարևոր, թե դրա բովանդակությունը, իսկ ի՞նչ կարևոր […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան

15:41 29.05.2025

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սահմանազատման գործընթացը կանգնած չէ։ Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային […]

̰
Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասին

14:38 29.05.2025

Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […]

̰
Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

14:29 29.05.2025

Հայաստանը դիվանագիտական ​​խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական ​​խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […]

̰
Ադրբեջանի հետ սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում խոցելիությունը. ՀՀ փոխվարչապետ

17:27 28.05.2025

Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատմամբ Հայաստանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը: Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ այն կանոնակարգի համապատասխան կիրականացվի։ Չեմ […]

̰
Լարվածությունը Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է․ ՌԴ պաշտպանության նախարար

16:54 28.05.2025

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը շարունակում է պահպանվել։  Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի խոսքերին:  «Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է», – ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Նա հավելել է, որ […]

̰
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ

16:20 28.05.2025

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դեսպան Ռոբին Դանիգանը մայիսի 22-ին հանդիպում է խնդրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն նա հրաժարվել է։ Դեսպանը պետք է Իվանիշվիլիի հետ քննարկեր այն կոնկրետ քայլերը, որոնք «Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերագործարկելու լուրջ մտադրություններ», – ասվում է դիվանագիտական ​​​​ներկայացուցչության […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը հինգշաբթի օրը կմեկնի Կիև՝ բանակցությունների համար

15:55 28.05.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը կսկսի երկօրյա այցը Ուկրաինայի մայրաքաղաք, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մայիսի 29-30-ը կայցելի Ուկրաինա՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հրավերով», – գրում է գործակալությունը։ Ըստ «Անադոլու»-ի՝ սպասվում է, որ Ֆիդանը կհայտարարի ռուս-ուկրաինական հետագա բանակցությունների համար հարթակ տրամադրելու Թուրքիայի պատրաստակամության մասին։ […]

̰
Իրանը հայտարարել է, որ բաց է երկխոսության համար, բայց չի հրաժարվի ուրանի հարստացումից

15:10 28.05.2025

Իրանը չունի միջուկային զենք մշակելու մտադրություն և բաց է հավասար հիմունքներով բանակցությունների համար, բայց երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ «Արևմուտքը փորձում է զրկել Իրանին խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու իրավունքից: Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է գերիշխանությունն ու ենթակայությունը, բայց ողջունում է ցանկացած […]

̰
Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հակակառավարական բողոքի ցույցերն արհեստական ​​է անվանել

12:58 28.05.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կառավարության դեմ ուղղված ամենօրյա բողոքի ցույցերը արհեստական ​​է անվանել և վստահություն է հայտնել, որ դրանք ֆինանսավորվում են դրսից։ Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ։ Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ մինչև 2028 թվականը կդադարեցնի երկրի՝ Եվրամիությանը անդամակցելու […]

̰
Մեքսիկայում մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

12:45 28.05.2025

Մեքսիկայում մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 1:30-ին՝ Կաբո Սան Լուկաս քաղաքից 367 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 68 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։

̰
Վրաստանի ՆԳ նոր նախարար է նշանակվել Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Գելաձեն

12:11 28.05.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Գելա Գելաձեին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակելու մասին։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր պարոն Գելա Գելաձեն նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարար։ Պարոն Գելան իրավաբան է՝ բացառիկ որակավորմամբ։ Նա ունի երկարամյա աշխատանքային փորձ Ներքին գործերի նախարարությունում։ Բացի այդ, նա երկար տարիներ աշխատել է Վրաստանի […]

̰
BACK_TO_TOP