TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

18:23 22.03.2023

Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

17:41 22.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
ԱԽ քարտուղարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր

16:45 22.03.2023

Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին: Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությաունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ […]

̰
Թբիլիսիում վերելակում տղամարդու մարմին է հայտնաբերվել

15:16 22.03.2023

Թբիլիսիի արվարձանային Մուխիանի թաղամասի բնակելի շենքերից մեկի վերելակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրա մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն, ըստ առկա տեղեկությունների, վերելակում հրդեհի հետքեր են եղել։ Տեղում աշխատում են իրավապահները։

̰
«Էրդողանի վիճակն ավելի է վատանալու». Bloomberg

14:41 22.03.2023

Ամերիկյան առաջատար պարբերականներից «Bloomberg»-ը Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների մասին հոդվածում նշում է, որ Էրդողանի անկումներով լի շաբաթը ընտրությունների մոտենալուն զուգահեռ ավելի է վատանալու։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի հակադրություն Էրդողանի այն անհաջողությանը, որ նա չկարողացավ համոզել Էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Շիմշեքին, ընդդիմությունը կարողացավ ընտրել միասնական թեկնածու: «Bloomberg»-ը դիտարկել է նաև Էրդողանի պարտության սցենարը. «Հենց Էրդողանի ընտրություններում […]

̰
Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի տարածաշրջանի խնդիրները երկխոսությամբ լուծելու համար

14:33 22.03.2023

Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը։ Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ «Խորհրդակցությունների շրջանակում ես իմ հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում եմ, և երեկ և այսօր մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ, […]

̰
Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ին խոստանում է ավելի լավ հարաբերություններ

13:29 22.03.2023

Թուրքական մամուլի օրակարգում շարունակում է մնալ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների թեման:Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս անգամ անդրադարձը եղել է հետընտրական Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Նշվում է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները հետզհետե բարելավվում են, հատկապես երկրաշարժից հետո, երբ Արևմուտքը Թուրքիային աջակցող քայլեր արեց։ Բայց այնուամենայնիվ Կիպրոսի խնդրի և մարդու իրավունքների խախտման հարցրերի, ինչպես նաև նմանատիպ ոլորտային խնդիրների պատճառով […]

̰
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի Ճարտար քաղաքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

12:51 22.03.2023

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այս մասին հայտնում է […]

̰
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

12:37 22.03.2023

Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում: ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ: «Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական […]

̰
Ցույց Վրաստանում` ընդդեմ «Պաշտպանության օրենսգրքի» նախագծի

12:20 22.03.2023

Վրաստանի խորհրդարանի մոտ քաղաքացիները երեկ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ պարտադիր զինծառայության մասին խորհրդարան ներկայացված «Պաշտպանության օրենսգրքի» նախագծի։ Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ հանրահավաքը կազմակերպիչ չունի` կազմակերպվել է սոցցանցում։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան։ Քաղաքացիները պարզաբանել են, որ առանց իրենց կամքը հաշվի առնելու զորակոչն «անընդունելի է, դա ստրկություն է», գրում է Interpressnews.ge-ն։ Նշենք, որ […]

̰
Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում

11:43 22.03.2023

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի խոսքերը: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում: «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար […]

̰
Նիդերլանդները շարունակում է ջանքեր գործադրել, որ Լաչինի միջանցքը շուտափույթ բացվի

11:38 22.03.2023

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացել է, որ մարտի 21-ին Նիդերլանդների խորհրդարանում` Եվրոպական առաջիկա գագաթաժողովին նվիրված քննարկումների ժամանակ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի հարցերին պատասխանելիս վարչապետ Մարկ Ռյուտեն հանդես է եկել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մի շարք հայտարարություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան: Վարչապետ Մարկ Ռյուտեն մասնավորապես նշել է, որ […]

̰
Երեկ երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում վնասվածքներով

11:21 22.03.2023

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։  

̰
Թաթոյան հիմնադրամը հրապարակել է նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»

11:20 22.03.2023

Նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։ Ներկայացրել է Թաթոյան հիմնադրամը: Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականությանը մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են: Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա […]

̰
Իրանի արևելքում ավտոբուսի վթարն առնվազն 5 մարդու կյանք է խլել, կան ավելի քան 4 տասնյակ վիրավորներ

10:10 22.03.2023

Հարավային Խորասան նահանգի Մոդ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 44-ը վիրավորվել են։ Այդ մասին չորեքշաբթի IRNA գործակալությանը հայտնել է Հարավային Խորասանի ճանապարհային ոստիկանության պետ Ալիռեզա Ռեզայը: Նրա խոսքով, «վթար է տեղի ունեցել այսօր առավոտյան ժամը 04:06-ին Բիրժանդ-Սարբիշ ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Մոդ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, ավտոբուսի շրջվելու պատճառով»: […]

̰
Լավրովը կոչ է անում արցախցիներին բավարարվել Կոսովոյում սերբերի ինքնակառավարման բանաձևով

22:00 21.03.2023

Բաքվում իրենց համար որոշակի դրական երանգներ են նկատել Ռուսաստանի արտգործնախարարի երեկ արված հայտարարություններում: Խոսքը Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսումում Սերգեյ Լավրովի խոսքերում նկատված շեշտադրումների մասին է: Եվ ի՞նչն է Լավրովի խոսքերում դուր եկել ադրբեջանցիներին. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Լավրովը ոչ մի անգամ […]

̰
Հրանտ Դինքի մասին ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում

20:28 21.03.2023

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կյանքի մասին ֆիլմ կնկարահանվի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է թուրք գրող, երաժիշտ Սինա Քոլօղլուն: Ըստ նրա՝ ֆիլմի սցենարը գրել է թուրք ռեժիսոր, սցենարիստ Բարըշ Փիրհասանը, ռեժիսորական աշխատանքներն էլ գլխավորելու է Զեյնեփ Գյունայը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2024 թվականին։ Հիշեցնենք, […]

̰
100 օր՝ զրկված գրեթե ամեն ինչից. Լաչինի միջանցքը փակ է ու փակ

20:15 21.03.2023

Հումանիտար, բնապահպանական ճգնաժամ, ահաբեկող հայտարարություններ, ցեղասպանվելու վտանգ. ուղիղ 100 օր է, ինչ Արցախն աշխարհից կտրված է: Աշխարհի տարբեր երկրներից են շարունակ հնչում կոչեր, հորդորներ, դատապարտող հասցեական ուղերձներ, հրապարակվում Ադրբեջանին պարտավորեցնող վճիռներ. Լաչինի միջանցքը հիմա էլ փակ է: Իսկ ե՞րբ այն նորից բաց կլինի. կյանքի միակ ճանապարհի բացվելուն բոլորից շատ սպասում են հենց իրենք՝ զրկանքներ հաղթահարող […]

̰
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը

19:38 21.03.2023

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Էրդողանին, որից հետո Էրդողանը շնորհավորել է Հերցոգին հրեաների կողմից ապրիլին նշվող զատիկի տոնի […]

̰
«3+3» ձևաչափի դուռը բաց է Թբիլիսիի առջև. Լավրով

19:03 21.03.2023

Խոսելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր երկխոսության մասին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը խոչընդոտում է Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում։ Մասնավորապես, նա նշել է «3+3» ձևաչափի խոչընդոտը։ Ըստ նրա՝ Արևմուտքն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն։ Լավրովի խոսքով, Ռուսաստանը հստակ տեսնում է, թե ինչ նպատակներ ունի Արևմուտքը Հարավային Կովկասում։ «Նա չի էլ թաքցնում դա, ընդհակառակը, […]

̰
ԱՄՆ-ն հավելյալ 50 մլն դոլար օգնություն կտրամադրի Թուրքիային և Սիրիային

18:17 21.03.2023

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը հավելյալ 50 մլն դոլար է հատկացնելու Թուրքիային փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած միջազգային միջազգային դոնորական խորհրդաժողովի ժամանակ, որի միջոցներն ուղղվելու են Սիրիայի և Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններին։ Նշվել է, որ այդ գումարը հատկացվելու է մասնավորապես բժշկական, հոգեբանական, երեխաների […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

17:22 21.03.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Իրանի Իսլամական Հանրապետության համար նոր տարին թող նշանավորվի հաջողություններով և կայուն խաղաղությամբ։ Բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերություններն […]

̰
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

16:17 21.03.2023

Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական ​​դաշինքից» միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի ընտրություններում պաշտոնապես առաջադրվել է նախագահի թեկնածու, համապատասխան դիմում է ներկայացվել Գերագույն ընտրական խորհուրդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի հակառակորդը Քըլըչդարօղլուն է։ Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, […]

̰
Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան

15:47 21.03.2023

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին կայցելի Հայաստան: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի իր էջում: «Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց դիվանագիտական համակարգի աշխատանքը կենտրոնանում է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա: Հայ գործընկերոջս հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան»,- գրել է նա:

̰
ԵԽ-ն 1 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ որպես օգնություն

15:23 21.03.2023

Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Բելգիայի մայրաղաքաք Բրյուսելում գումարված միջազգային դոնորական խորհրդաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է. «Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյի չափով աջակցություն կցուցաբերի Թուրքիային»: Նա շեշտել է նաև փլուզված շինությունների վերակառուցման անհրաժեշտությունը բարձր սեյսմիկ ստանդարդներին համապատասխան: Իսկ եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով պատաստանատու Օլիվեր Վարհեյլին, ով […]

̰
Բելգիայում կայացել է Թուրքիայի ու Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը

13:27 21.03.2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգիայում հանդիպել է Հունաստանի ԱԳՆ-ի ղեկավար Նիկոս Դենդիասի հետ: Ըստ Չավուշօղլուի սոնցցանցային գրառման՝ կողմերը քննարկել են Թուրքիայում ու Հունաստանում տեղի ունեցասծ երկրաշարժները և պայմանավորվել շարունակել համերաշխություն ցուցաբերել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ քննարկվել են թուրք-հունական հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Եվրախորհրդի միջազգային դոնորների կոնֆերանսի շրջանակներում:

̰
Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը. ԱՀ ԱԺ նախագահի հայտարարությունը շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ

12:20 21.03.2023

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան​ի​ հայտարարություն է տարածել ​Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին: ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև առանձին հեղինակավոր անձանց կոչերը […]

̰
Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի համար նամակ է կազմել, որում դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ

12:09 21.03.2023

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նա դատապարտում է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Մարտի 8-ին՝ Ադրբեջանի շրջափակման երկրորդ ամսվա խորքում, Բոնոն, որպես ԱՄՆ հատուկ խորհրդական իր առաջին պաշտոնական այցը տարածաշրջան, հրապարակավ հայտարարեց. «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ… Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն: Այս պահին դա նույնիսկ քննարկման […]

̰
Պսևդոէկոակտիվիստը սպառնում է բառացիորեն խմել հայի արյունը. Մարուքյանը դիմում է քաղաքակիրթ աշխարհին

11:01 21.03.2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ակտիվիստի տեսանյութին, որում նա հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում՝ այն հակադրելով Ալիևի հայտարարություններին: «Երբեք բավարար չէ արյունարբու ռեժիմին և նրա խամաճիկներին սովամահ անել Լեռնային Ղարաբաղի 120000 ժողովրդին։ Հիմա նրանց պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց […]

̰
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ-ն ամփոփել է 2022 թ․-ի առաքելության արդյունքները

10:40 21.03.2023

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը ներկայացրել է տեղեկագիր, որն ամփոփում է 2022 թ․-ին Հայաստանում իրականացված  մարդասիրական աշխատանքը։ Մանրամասները ներկայացնում ենք ստորև. 2022 թվականին լրացել է տարածաշրջանում ԿԽՄԿ ներկայության 30-ամյակը՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում՝ աջակցելով հակամարտությունից տուժած անձանց, նպաստելով միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) տարածմանն ու կիրարկմանը և հանդես գալով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև։ Երևանում […]

̰
BACK_TO_TOP