08:52 18.03.2023
Թուրքմենստանի Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններում գրանցված ընտրողների թիվը 3,5 միլիոն է, շաբաթ օրը հայտարարել է Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովը։ «2023 թվականի մարտի 12-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 3 միլիոն 496 հազար 475 ընտրող, արտասահմանում քվեարկելու է 13 հազար 78 ընտրող»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ներկայումս ստեղծվել է 2644 ընտրատեղամաս, ինչպես նաև 42-ը՝ […]
22:13 17.03.2023
Թուրքական «Aydınlık» կայքը հրապարակել է տարածքի մեծությամբ աշխարհի 40 ամենամեծ երկրների ցուցակը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ ցանկում Թուրքիան զբաղեցնում է 37-րդ տեղը։ Առաջին հնգյակը զբաղեցնում են Ռուսաստանը (17․098․242կմ²), Կանադան (9․984․670կմ²), Չինաստանը (9․596․961կմ²), ԱՄՆ-ն (9․525․067կմ²) և Բրազիլիան (8․515․767 կմ²)։ Ցուցակը եզրափակում է Մյանմարը (Բուրմա)՝ 676․578 կմ² տարածքով։
21:45 17.03.2023
Այն, ինչ տեղի է ունենում Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ, վաղուց արդեն չի կարող դիտարկվել զուտ տեղային համատեքստում: Տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս տեղի ունեցող իրադարձությունները ուղղակի ազդեցություն ունեն դրանց վրա: Այս և այլ հարցերի մասին է խոսել վերլուծաբան Արմեն Պետրոսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:17 17.03.2023
Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեվերջին սպասվող գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ հետազոտական տվյալներ է հրապարակել, որոնք կազմվել էին ֆինանսական ոլորտի 42 ներկայացուցիչների հարցման արդյունքում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ տվյալների համաձայն` փետրվարին սպասվող տոկոսային հարաբերակցությամբ ինֆլյացիայի գնահատականը, որը կազմել էր 2.70%, կաճի ու կհասնի 2.89%-ի։ Իսկ տարեվերջին 35.76%-ից աճելով հասնելու է 37.72%-ի: Հետազոտության համաձայն՝ 1 դոլարին համարժեք 1 թուրքական լիրան, […]
20:39 17.03.2023
Մարտի 17-ին կայացել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Շունցի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մասնագետը հրապարակել է Թուրքիայի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն EURO 2024-ի ընտրական փուլի առաջին երկու հանդիպմանը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Գերմանացի մասնագետը հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. Դարպասապահներ Ալթայ Բայինդըր […]
19:37 17.03.2023
Ուրբաթ օրը՝ մարտի 17-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
17:38 17.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]
15:55 17.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի գույքային վնասը կազմում է երկու տրիլիոն թուրքական լիրա (ավելի քան 105 միլիարդ դոլար), հայտնել է երկրի ֆինանսների և գանձապետարանի նախարարությունը։ «Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ», երկրում տարերքի զոհ է դարձել ավելի քան 49 հազար մարդ։ «Երկրաշարժի վնասը կազմում է 2 տրիլիոն լիրա (105 միլիարդ 280 միլիոն դոլար): Սա […]
15:06 17.03.2023
Ավելի քան երեք ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Թեև պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է բանակցել Արցախի հետ, բայց անցած զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ որևէ տեսակի բանակցությունների, այլև ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին Ադրբեջանը չի խորշում հակամարդկային […]
14:25 17.03.2023
Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի բուժման գործընթացում օտարերկրյա բժիշկների ներգրավման խնդրի առնչությամբ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության համաձայն, արդարադատության նախարարությունը 2022 թվականի նոյեմբերի 29-ին «դատապարտյալ Սաակաշվիլիին առաջարկել է բուժման գործընթացում օտարերկրյա բժիշկների ներգրավելու հնարավորություն»։ «Առաջարկը ենթադրում է, որ Հատուկ քրեակատարողական ծառայությունը դեմ չի լինի, որ դատապարտյալի կամ […]
14:00 17.03.2023
Պենտագոնի ղեկավար Լյոդ Օսթինը և ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլին ելույթ են ունեցել Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ժողովից հետո։ Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ գնահատականներ են հնչեցվել նաև Թուրքիայի վերաբերյալ։ «Թուրքիայի հետ հարաբերությունները զորեղացնելու համար մենք անում ենք ամեն ինչ։ Այդպես են անում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու շատ կարևոր գործընկեր»,- […]
10:34 17.03.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 16-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: «Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է […]
21:30 16.03.2023
Թուրքիայի ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանել: Լիրայի փոխարժեքը կրկին կտրուկ անկում է արձանագրել: Ֆինանսական շուկայում շարունակվող անկայունությունն արդեն անդրադարձել է ոչ միայն երկրի տնտեսության, այլ նաև քաղաքական գործընթացների վրա: Որքա՞ն է իջել լիրայի փախարժեքն այս անգամ և ինչպե՞ս այս զարգացումը կազդի գալիք ընտրությունների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան բորսայում […]
19:51 16.03.2023
Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին պատրաստակամություն է հայտնել այցելելու Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ Միխեիլ Սաակաշվիլիին, եթե վերջինս ցանկանա։ Հաղորդում է Aliq Media-ն։ Իոսելիանին հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Սաակաշվիլիի ընտանիքի անդամներին և օմբուդսմենի ստեղծած բժիշկների խորհրդին։ «Ես մտադիր եմ հանդիպել բոլոր շահագրգիռ անձանց, ներառյալ` նրա ընտանիքի անդամներին, և լսել նրանց տեսակետները: […]
18:38 16.03.2023
Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանում քառակողմ՝ Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան հանդիպում է նախատեսվում արտգործնախարարների մակարդակով: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական կողմի՝ ռուսական կողմից արդեն հրավեր կա և կողմերի փոխարտգործնախարարները մարտի 15-ին պետք է ժամանեին Մոսկվա հանդիպման մանրամասները քննարկելու համար։ Սակայն, մարտի 16-ին պարզ է դարձել, որ […]
18:27 16.03.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 16-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունն՝ ընդգծելով, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: «Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է […]
16:08 16.03.2023
Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը […]
15:37 16.03.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին կցվելու 9-րդ տարելիցի վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այժմ, Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմի կցումը Ռուսաստանին, որակել է, որպես «անեքսիա»: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Անեքսիայի տարելիցի կապակցությամբ մեր դիրքորոշումը կրկին հաստատում ենք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ»: Նշվել է, որ Թուրքիայի […]
15:33 16.03.2023
Թուրքիայի Բոլու քաղաքում ՝ Ստամբուլից 250 կմ դեպի արևելք, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրք սեյսմոլոգները: Քանդիլի աստղադիտարանի տվյալներով ՝ ցնցումները գրանցվել են ժամը 13.55-ին, որին հաջորդել է առնվազն երկու հետցնցում՝ մոտ 2 մագնիտուդով: Օջախը գտնվել է Բոլու Կիզիլագիլ արվարձանում՝ մոտ 10 կմ խորության վրա ։ Ավերածությունների և տուժածների մասին այս պահին […]
15:11 16.03.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը, վիրավորների թիվը՝ ավելի քան 115 հազարը։ «Տասնմեկ նահանգ տուժել է աննախադեպ աղետներից։ Թուրքիայում մեր 14 մլն քաղաքացիները տուժել են ուղղակիորեն, ավելի քան 49 հազար քաղաքացիներ զոհվել են, ավելի քան 115 հազարը՝ վիրավորվել», – հայտնել է Էրդողանը Անկարայում թյուրքական պետությունների […]
13:50 16.03.2023
Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը, արձանագրում է վարչապետն ու նշում, որ դրա հետևանքով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ԼՂ-ի հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված գործողություններ է իրականացնում. վերջին աղաղակող դրսևորումը […]
13:00 16.03.2023
Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների 2021-2022թթ. զեկույցները, որոնք անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը և տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման գործում: Երկու զեկույցները վերահաստատում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում […]
12:56 16.03.2023
2023 թվականի փետրվարին Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 59 տոկոսով։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ փետրվարին օդանավակայանից օգտվել է 75 հազար 733 ուղևոր, այնինչ մինչև համաճարակը՝ 2019 թվականի փետրվարին, 47 հազար 573 ուղևոր էր օգտվել։ Նույն աղբյուրի տվյալներով՝ բացի ուղևորահոսքից, փետրվարին ավելացել է նաև չվերթերի թիվը. […]
12:50 16.03.2023
2023 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանի հետ, տեղեկացնում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների զբոսաշրջային ներուժի զարգացման ուղիները, զբոսաշրջային ընկերությունների համագործակցության խորացման ու համատեղ շրջագայությունների անցկացման հեռանկարները։
12:40 16.03.2023
Թուրքիայում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել, որտեղ հուղարկավորության եզակի ծեսեր են անցկացվել, գրում է Phys.org-ը՝ Antiquity ամսագրին հղումով։ Սագալասոսում ուսումնասիրություններ կատարելիս հնագետները հանդիպել են դրան։ 333 թվականին այս քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայտնաբերված արտեֆակտները թվագրվում են մեր դարաշրջանի 100-150 տարի: Այն ժամանակվա մյուս հռոմեական թաղումներից Սագալասոսում գտնվող գերեզմանոցը տարբերվում է դիակիզման եղանակով։ Դիակները տեղում այրվել […]
11:43 16.03.2023
Մարտի 5-ի՝ Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները, 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են պարունակում. խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ-ի շփման գիծը, այլև՝ Լաչինի միջանցքի 5 կմ-ոց գոտին՝ կառավարության նիստին արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, ով կարևոր ու անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ, ինչ ուղղությամբ […]
11:35 16.03.2023
Հայ սակրավորներն ականազերծված նոր տարածք են հանձնել Հալեպի իշխանություններին: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։ Հալէպի նահանգային խորհուրդի իշխանութիւններուն հաւաստագիրի ստորագրութեամբ յանձնուեցաւ ՀՀ մարդասիրական առաքելութեան 11-րդ խումբին կողմէ ականազերծուած Հալէպ Նահանգի Հանտարաթ շրջանէն ներս 88 հազար քառակուսի մեթր հողատարածք։ Յիշեալ արարողութեան ներկայ գտնուեցան Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեան, Հալէպի […]
09:42 16.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում սելավները հանգեցրել են Շանլըուրֆա քաղաքի Բալըքլի Գյոլ լճակում, որը դարեր շարունակ կոչվում է Աբրահամի լճակ, ձկների զանգվածային անկման պատճառ է դարձել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է CNN Turk-ը։ Ինչպես հաղորդում է հեռուստաընկերության թղթակիցը տարերային աղետի տարածքից, 13-րդ դարում կառուցված մզկիթի մոտ գտնվող լճում ջուրը խառնվել է ցեխահոսքերին, դարձել դարչնագույն, իսկ այնտեղ ապրող կարասները […]
08:49 16.03.2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է Հյուսիսային Իրաքում ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունները, հայտնում է Anadolu գործակալությունը։ Իրաքի հյուսիսում գտնվող Դահուկ նահանգում թուրքական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնում է իրաքյան «Շաֆակ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի անվտանգության գործակալությունների աղբյուրին։ «Ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ այս հայտարարությունը լիովին չի համապատասխանում […]