15:12 08.01.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում շեշտել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Միրզոյանը հիշեցրել է, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը։ «Սա կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես […]
15:04 08.01.2025
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ «Տարվա ընթացքում եղել են մի շարք փաստաթղթերի և առանձին ձևակերպումների փոխանակումներ։ Եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական շփումներ։ Այնուամենայնիվ, մենք դեռ չունենք ստորագրված փաստաթուղթ»,-նշել է նխարարը։ Միրզոյանն ընդգծել է, որ օգոստոսին Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված 13 հոդված, […]
14:40 08.01.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն կա շարունակելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Պայմանավորվածություն կա շարունակել այս աշխատանքը։ Ենթադրաբար, հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների և նրանց գլխավորած հանձնաժողովերի միջև հերթական հանդիպումը։ Կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել […]
13:35 08.01.2025
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով մեկնել է Բաքու: Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ նա այնտեղ է ադրբեջանական կողմի հրավերով։ Իրանցի պաշտոնյան հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ […]
12:31 08.01.2025
Վրաստանին հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից, սակայն երկրում խաղաղության պահպանման համար պայքարը շարունակվում է։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։ «Վրաստանը մեծ ջանքերի գնով և անզիջում պայքարի արդյունքում կարողացավ խուսափել ուկրաինական սցենարից, սակայն խաղաղության համար պայքարը շարունակվում է, և այդ պայքարը պետք է ավարտին հասցվի»,- ասվում է հայտարարության մեջ։ Իշխող […]
12:09 08.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: – Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: – Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, […]
11:58 08.01.2025
Թուրքիայի հյուսիսարևելյան Էրզրում նահանգում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 8-ին, հաղորդվում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04.30-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պասինլեր շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 14,8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
11:02 08.01.2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը նախատեսվում է հունվարին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այս ամիս մեր նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը, որպեսզի շարունակվի այդ խնդրի լուծումը», – ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
15:50 07.01.2025
Հունվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին: ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն: Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ […]
14:01 07.01.2025
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին նոր ընտրություններ անցկացնել՝ որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու միջոց։ «Ես մտադիր չեմ միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին, բայց հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը կողմ է նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին, իսկ 50%-ը ցանկանում է արձակել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լուծել քաղաքական ճգնաժամը»,- գրել է Պապուաշվիլին […]
12:03 07.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային։ Մակրոնը հունվարի 6-ին ասել է, որ Ռուսաստանը «շատ ավելի ագրեսիվ» է դարձել իր հարևանների նկատմամբ և որպես օրինակ բերել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը փորձել է ապակայունացնել Վրաստանում ընտրական գործընթացը։ «Թող Ֆրանսիայի նախագահը […]
22:11 06.01.2025
Թուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […]
18:46 06.01.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
18:17 06.01.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կառուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի՝ Ռիզե քաղաքում թուրքական իշխող կուսակցության համագումարում արված հայտարարությունը: Նշվում է, որ Սամսուն-Տրապիզոն-Սարպի արագընթաց երկաթուղու նախագիծը երկաթուղային հաղորդակցություն կապահովի Անկարայի, երկրի սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի միջև: […]
17:16 06.01.2025
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։ «Մեր և […]
17:00 06.01.2025
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը (ժամը 17։00-ի դրությամբ) վերականգնվել է: Այս մասին հայտնում է AliQ Media-ն: Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ «Կցորդավոր, կիսակցորդավոր և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի […]
16:07 06.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
15:47 06.01.2025
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցեր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագիրը տարբեր ասպեկտներ ունի։ Դրա կարևոր մասը առևտրատնտեսական, էներգետիկ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերն են։ Այս համաձայնագիրը կթարմացնի և կլրացնի գոյություն […]
15:35 06.01.2025
Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկվի հունվարի 17-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արայիկ Հարությանին և Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Ավելի վաղ, Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն […]
15:20 06.01.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանումից հնարավոր էր խուսափել։ Այս մասին նա հայտարարել է անձնակազմի զոհված անդամների ընտանիքների և ինքնաթիռի ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը։ Մասնավորապես, ըստ Ադրբեջանի ղեկավարի, ողբերգությունը տեղի չէր ունենա «եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնիի տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար»։ Նա ընդգծել է, որ Բաքուն […]
14:26 06.01.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պահանջում է պատժել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի վթարի մեղավորներին։ «Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների մահվան պատասխանատուները Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն են, և մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել մեղավորներին, պահանջում ենք լիակատար թափանցիկություն։ Ռուսաստանի պետական մարմինների՝ միջադեպը լռեցնելու և զավեշտալի վարկածները պաշտպանելու փորձերը […]
12:59 06.01.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]
12:15 06.01.2025
Այսօր Իրանի Քերման նահանգում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով Free Iran Telegram ալիքին։ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:24-ի սահմաններում: Պարզ չէ՝ երկրաշարժի հետևանքով ավերածություններ կամ մարդկային կորուստներ են եղել, թե ոչ։
11:54 06.01.2025
Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, ով Թուրքիայում երկրաշարժեր է կանխատեսել, զգուշացրել է Մարմարածոովյան տարածաշրջանում, որտեղ գտնվում է Ստամբուլը, հզոր ցնցումների սպառնալիքի մասին։ Աղետը կարող է սպառնալ գրեթե չորս միլիոն բնակչի կյանքին, կարծում է գիտնականը։ «Իսկ նյութական կորուստներն աներևակայելի են լինելու։ Նույնիսկ Ստամբուլի ամենահեղինակավոր հաստատությունները պնդում են, որ քաղաքի շենքերի ավելի քան 60%-ը սեյսմակայուն չեն: Ստամբուլի […]
11:18 06.01.2025
Թուրքիայի Մուղլա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
23:45 05.01.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:39 05.01.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
21:46 04.01.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ամբողջ տարածքում։ «Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ամբողջ տարածքում և Պարսից ծոցում: Զորավարժությունների նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառումը՝ հակառակորդի սպառնալիքների դեմ […]