TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

20:26 03.01.2025

Լեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդում նախագահության ընթացքում Լեհաստանի գործողությունների ծրագրում։ «Սա թույլ կտա մեզ զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ։ Սա նաև կաջակցի վրաց ժողովրդի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին»,- նշվում է փաստաթղթում։

̰
Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի ավելի քան 40 կասկածյալ անդամ

16:30 03.01.2025

Մեկ շաբաթվա ընթացքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 42 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան։ «Վերջին շաբաթվա ընթացքում 17 նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 42 մարդ, նրանք կասկածվում են «Իսլամական պետության» անդամակցության մեջ»,- գրել է նա X-ում։  

̰
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար

11:16 03.01.2025

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։ Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, նշել են․ «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի […]

̰
Կավելաշվիլին սկսել է աշխատանքը նախագահական պալատից

18:12 31.12.2024

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին սկսել է աշխատել Թբիլիսիի նախագահական պալատից՝ Օրբելիանի հրապարակում, որտեղ ավելի վաղ աշխատել է նրա նախորդը՝ Սալոմե Զուրաբիշվիլին։ Կավելաշվիլին պատրաստվում է ամանորյա ուղերձ ձայնագրել քաղաքացիների համար։ Նա նաեւ երկար հարցազրույց է տվել հեռուստաալիքներից մեկին, որը կցուցադրվի Ամանորից մի քանի ժամ առաջ։ Զուրաբիշվիլին, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է դեկտեմբերի 29-ին, բազմիցս հայտարարել է, […]

̰
Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին կոչ է արել ավելի զգույշ լինել իր հայտարարություններում

15:47 30.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կոչ է արել զգույշ լինել հայտարարություններում։ Նախօրեին դատական ​​նիստում տեսահոլովակի միջոցով ելույթ ունենալիս Սաակաշվիլին ասել էր, որ Վրաստանում ազատ ընտրություններ չեն կայանա այնքան ժամանակ, քանի դեռ վրաց ժողովուրդը չի մտել Իվանիշվիլիի տուն և հիացել նրա տան ակվարիումով, ինչպես սիրիացիները մտան Ասադի պալատ, երբ նա լքեց երկիրը։ Սաակաշվիլիի […]

̰
Վրացական ժողովրդավարության վրա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դերակատարների ցանկացած հարձակում դատապարտված է ձախողման․ Կոբախիձե

15:22 30.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բոլոր ընդդիմադիր ուժերին խորհուրդ է տալիս վերանայել հեղափոխական միջոցներով իշխանության գալու փորձերը և անցնել այլ օրակարգի՝ հարգելով ժողովրդավարությունը։ «Հեղափոխական ճանապարհով իշխանության գալու փորձերը լիովին ձախողվել են, և այժմ ընդդիմադիր ուժերը չգիտեն, թե ինչպես դուրս գալ այս օրակարգից, ես նրանց խորհուրդ կտայի վերանայել իրենց գործողություններն ու ծրագրերը», – ասել է նա երկուշաբթի […]

̰
Մենք ձգտում ենք 2030 թվականին դառնալ Եվրամիության լիիրավ անդամ․ Կավելաշվիլի

13:38 30.12.2024

Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այդ պաշտոնում իր առաջին ելույթում հաստատել է, որ երկիրը կշարունակի իր ընթացքը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ձգտում ենք 2030 թվականին դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, քանի որ դա մեր ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, որն ամրագրված է մեր Սահմանադրությամբ», – ասել է նա։ Կավելաշվիլին հավաստիացրել է, որ մինչև 2028 թվականը Վրաստանը կկատարի […]

̰
Վրաստանի նորընտիր նախագահը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների մասին

13:24 30.12.2024

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ելույթ է ունեցել Վրաստանի դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպմանը։ Իր խոսքում Վրաստանի նախագահն անդրադարձել է հարևան երկրների հետ հարաբերություններին։ «Վրաստանը, որպես խաղաղության և կայունության ապահովմամբ շահագրգիռ կողմ, ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։ Ինչպես գիտեք, մենք զգալի ջանքեր ենք գործադրում այս […]

̰
Վրաստանը Թրամփի վարչակազմից փոխադարձ քայլեր է ակնկալում հարաբերությունները բարելավելու համար

12:54 30.12.2024

Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և սպասում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից փոխադարձ քայլերի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մեր նպատակն է զրոյից վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, վերսկսել ռազմավարական գործընկերությունը։ Մենք հուսով ենք, որ նոր վարչակազմի օրոք կտեսնենք արդյունավետ փոխադարձ քայլեր»,-ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով դեսպանների համաժողովում։ […]

̰
Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ Արևմուտքի հրահանգով չբացեցինք երկրորդ ճակատը․ Կոբախիձե

21:50 29.12.2024

Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվեցին այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի պահանջով, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ մենք 2022 թվականի փետրվարին չմտանք պատերազմի մեջ և չբացեցինք երկրորդ ճակատը», – նշել է նա։  

̰
Ադրբեջանը խստացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար կեցության կանոնները

19:29 29.12.2024

Ադրբեջանի նախարարների կաբինետը խստացրել է ՌԴ քաղաքացիների համար երկրում գտնվելու կանոնները։ Համապատասխան բանաձեւը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մշտապես բնակվող, սակայն Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող անձինք, մեկ օրացուցային տարվա ընթացքում կարող են առանց վիզայի մնալ Ադրբեջանի տարածքում ոչ ավելի, քան 90 օր»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Ռուսաստանի Դաշնության […]

̰
Վրաստանի նոր նախագահն ասել է, որ ջանքերն ուղղելու է հասարակության համախմբմանը

14:40 29.12.2024

Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր երդմնակալության արարողության ժամանակ ասել է, որ ջանքերը կուղղորդի հասարակության համախմբմանը։ «Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի թանկ է ինձ համար, անկախ նրա հայացքներից և քաղաքական պատկանելությունից, ես լինելու եմ բոլորի նախագահը։ Իմ հետագա ջանքերն ուղղված են լինելու հասարակության համախմբմանը»,-ասել է Կավելաշվիլին։ Ինչպես նշել է Կավելաշվիլին, վրաց հասարակությունը պետք է կարողանա միավորվել «հայրենիքի, […]

̰
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի նախագահական պալատը

11:17 29.12.2024

Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի նախագահական պալատը երկրի ընտրված ղեկավար Միխեիլ Կավելաշվիլիի պաշտոնավարումից հետո։ «Ես դուրս կգամ այստեղից (նախագահական պալատից)», – ասել է Զուրաբիշվիլին հանրահավաքի ժամանակ՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք առավոտյան հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ։ Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանի նախագահն ինքն է։

̰
Երդմնակալությունից հետո Միխեիլ Կավելաշվիլին կսկսի աշխատանքը նախագահական նստավայրում․ Պապուաշվիլի

11:11 29.12.2024

Երդմնակալությունից հետո Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին աշխատանքի կանցնի Օրբելիանի հրապարակում գտնվող նախագահական պալատում՝ չնայած նրան, որ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է դրան։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Իհարկե, Կավելաշվիլին կսկսի աշխատել նախագահական նստավայրում։ Այն ​​պատկանում է վրաց ժողովրդին և նրա նախագահին»,- ասել է Պապուաշվիլին։ Կիրակի օրը Կավելաշվիլիի երդմնակալությունը […]

̰
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

10:03 29.12.2024

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:39 28.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, […]

̰
Երկրաշարժ՝ Վրաստանում, այն զգացվել է նաև Հայաստանում

16:14 28.12.2024

Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․40⁰ և արևելյան երկայնության 44.18⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը […]

̰
Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

16:10 28.12.2024

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանմանը: Հաքան Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել: Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում առկա իրավիճակն ու մարդասիրական […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:34 28.12.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Լարսը բեռնատարների համար փակ է

13:14 28.12.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ի՞նչ քաղաքական գին է սպասում Բաքուն Մոսկվայից մարդատար ինքնաթիռի խոցման դիմաց

22:47 27.12.2024

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել: Հարցազրույցում նա […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

18:16 27.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի, Արագածի, Թալինի, Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Սևան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին […]

̰
Շատ վատ պատկեր կլինի, եթե ստիպված լինենք Զուրաբիշվիլիին ստիպողաբար դուրս հանել նստավայրից և տեղափոխել ուղղիչ հիմնարկ․ Կոբախիձե

12:13 27.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ստիպված չեն լինի բռնությամբ հեռացնել իր նստավայրից և ձերբակալել իր լիազորությունների ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ին։ «Սալոմե Զուրաբիշվիլիին և մյուսներին զգուշացնելը մեր պարտքն է։ Սա միայն մեր իրավունքը չէ, այլև մեր պարտականությունը։ Ցանկացած իշխանություն պետք է կենտրոնացած լինի ոչ թե բռնաճնշումների, այլ հանցագործությունների կանխարգելման վրա։ […]

̰
Ադրբեջանի ընդդիմությունն Իլհամ Ալիևին է մեղադրում մարդատար ինքնաթիռի կործանման համար

22:45 26.12.2024

Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների կործանված Embraer 190 ինքնաթիռը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգից: Այս մասին հայտնել են մի շարք ռազմական բլոգերներ, որոնց հասանելի են դարձել Ղազախստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կադրերն ու տեսանյութերը։ Օդանավում ողջ մնացած ուղևորներից ոմանք ասել են, որ ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, և վերջին փորձն ընդհատվել […]

̰
Ռուսաստանը իզորու չէ այլևս Ադրբեջանին դրդելու Հայաստանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու. Գագիկ Սաֆարյան

21:37 26.12.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, Քովիդը պատրվա՞կ էր, իսկ պատճառը ավելի խորքայի՞ն: Իսկ ինչո՞ւ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժեցին 3 նախագահները: Հիմնականում այս հարցերից է խոսել պատմաբանը: […]

̰
Փեզեշքիանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիա խնայելու համար

16:20 26.12.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնորդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության համար։ «Մենք սպառում ենք այնքան գազ և էլեկտրաէներգիա, որքան ամբողջ Եվրոպան, ինչո՞ւ են մեր լույսերը վառվում, երբ արևը շողում է»,-ասել է Փեզեշքիանը։ Նույն պահին, ինչպես երեւում է IRIB հեռուստաալիքով հեռարձակված կադրերում, սենյակի լույսերն անջատվել […]

̰
Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը

14:57 26.12.2024

Գերմանիան դադարեցրել է Վրաստանին 200 միլիոն եվրո արժողությամբ աջակցության ծրագրերը և քննարկում է պատժամիջոցները ԵՄ գործընկերների հետ, ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ «Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությունը ավելի է հեռացնում երկիրը ԵՄ-ից, ինչը նաև լրջորեն վտանգում է Գերմանիայի հետ Վրաստանի երկարամյա գործընկերությունը»,- ասվում է Բերբոքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի […]

̰
Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում

13:38 26.12.2024

Թուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին կանոնավոր բանակ ստեղծելու հարցում և նրանց հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես հարևան երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Մենք աջակցում ենք Սիրիայի նոր ղեկավարության կողմից միասնական բանակ ստեղծելու կոչին և այդ ուղղությամբ […]

̰
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում

12:41 26.12.2024

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել […]

̰
Վրաստանի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները նախագահի երդմնակալության օրը

23:37 25.12.2024

Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է դեկտեմբերի 29-ին՝ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օրը, անվտանգության մակարդակը հասցնել դեղինի։ Այս մասին հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։ «Այս տարվա դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ, այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի»։ հաղորդագրության մեջ ասվում է. Օրենսդիր մարմինը պարզաբանել է, […]

̰
BACK_TO_TOP