22:18 07.04.2021
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին զիջել է դիրքերը հեղինակավոր «Forbes» ամսագրի աշխարհի ամենահարուստ դեմքերի վարկանիշային աղյուսակում` կորցնելով միանգամից 240 միավոր: Հաղորդում է aliq.ge-ն: Նոր վարկանիշով` Իվանիշվիլին 589-րդ տեղում է, նախորդ տարի զբաղեցնում էր 349-րդ հորիզոնականը: Ամսագիրն օգտվել է տվյալներից, ըստ որոնց` միլիարդատերի կարողությունը տարվա ընթացքում անփոփոխ է` 4,8 լիլիարդ դոլար: Չի նշվում` […]
20:57 07.04.2021
Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB-ՊԱՎ), ինչպես նաև այդ կառույցի ևս չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչության պետ Իսմայիլ Դեմիրի ու նրա տեղակալ Ֆարուք Յիղիթի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ ԱՄՆ պետքարտուղարությունը ավելի վաղ որպես հիմնավորում նշել էր Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ Թուրքիայի համագործակցությունը: […]
19:10 07.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի COVID19-ի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Թեստը բացասական է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետաքրքրվում էին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահը երեկ՝ ապրիլի 6-ին, ինքնամեկուսացել էր: Պատճառը ռիսկերից խուսափելն էր, քանի որ նա շփում էր ունեցել վարչապետ Ղարիբաշվիլիի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
18:23 07.04.2021
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է պաշտոնական տեղեկատվություն Աբխազիայից Վրաստան անցնելիս երեք մարդու մահվան մասին: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել ենթադրյալ չորրորդ տղամարդուն գտնելու ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդման՝ Աբխազիայի երեք քաղաքացի փորձել է անցնել Ինգուրի գետը՝ Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքով: «Շամգոնա և Տագիլոնի գյուղերի տարածքում օկուպացիայի գիծը հատելիս՝ Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի […]
18:19 07.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 […]
16:47 07.04.2021
Ապրիլի 7-ին Թուրքիայի ՌՕՈւ NF-5 կործանիչը վթարի է ենթարկվել կենտրոնական Թուրքիայի Կոնիա քաղաքի շրջանում։ Ըստ Sabah թերթի ՝ NF-5-ը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Նշվում է, որ ինքնաթիռն օգտագործվել է Türk Yıldızları («թուրք աստղեր») աերոբատիկական թիմի կողմից: Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը: Համացանցում հայտնվել են կադրեր Թուրքիայի ՌՕՈւ NF-5 կործանիչի […]
16:43 07.04.2021
3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում, ասվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 13:02-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևմուտքում՝ Իմերեթիի մարզի Օնի քաղաքի մոտակայքում: Տեղեկությունը տեղադրված է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7,0 մագնիտուդով, տեղի […]
15:20 07.04.2021
Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի իրագործել «Ստամբուլ» ջրանցքի նախագիծը, որը նախատեսվում է դառնալ Սև և Մարմարա ծովերը միացնող նոր նավագնացային զարկերակ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: «Անկախ նրանից, թե ով ինչ է ուզում կամ չի ուզում, մենք կսկսենք և կստեղծենք Ստամբուլի ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին»,- նրա խոսքերը մեջբերել է […]
14:35 07.04.2021
Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ծրագրում է լքել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ինչպես նաև հեռանալ քաղաքականությունից ու վերադառնալ Միլան: Այս մասին հայտնում է Formula ՀԸ-ն ՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Մարտի 26-ին Կալաձեն հայտարարել էր, որ բուժվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: 43-ամյա քաղաքապետի մոտ ախտորոշվել էր վեստիբուլոպաթիա՝ վեստիբուլյար անալիզատորի դիսֆունկցիա: Վերջերս նա դուրս է գրվել […]
14:12 07.04.2021
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում, գրում է The Washington Post-ը: Երեկ Անկարայում տեղի է ունեցել Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ ԵՀ ղեկավարը տեղ չի ստացել նիստերի դահլիճում, քանի որ […]
14:03 07.04.2021
Անկարայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիու Շաոբինը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, հայտնում է ermenihaber.am-ը: Պատճառն Անկարայում Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում արված գրառումն է, որն անհանգստացրել է Թուրքիայի ղեկավարությանը: Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում Չինաստանի տարածքային ամբողջականությանը հակասող գրառում էր արել՝ նշելով. «Արևելյան Թյուրքեստանը (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի […]
13:49 07.04.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում ՀՀ դեսպան […]
12:54 07.04.2021
«Նոր շտամներն աստիճանաբար տարածվում են, ինչը և սպասելի է: Ինչպես գիտեք, այսպես կոչված բրիտանական շտամը շրջանառվում է մեր երկրում, և մուտացված տարբերակով վարակման դեպքերը բավականին հաճախացել են», – ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձն: Նա նաև նշել է , որ կրկնավարակման դեպքերն աճում են ինչպես Վրաստանում, այնպես էլ այլ երկրներում: «Հանրապետությունում […]
12:46 07.04.2021
Կարմիր ծովում հրթիռակոծության է ենթարկվել իրանական դրոշով «Սավիզ» նավը։ Այն գործածել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում կատարելով իրանական Mehr գործակալությունը: Ըստ իրանական մեկ այլ գործակալության՝ Tasnim-ի, նավը խոցվել է մագնիսական ականի կիրառումից: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Եմենի ու Էրիթրեայի միջև։ Ալ-Հադաթ արաբական տեղեկատվական պորտալն իր հերթին հայտնում է, […]
12:38 07.04.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ փոխնախարար Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․ քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։ «Ապրիլի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիան։ Ապրիլի 6-ին հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարար Լևան Դավիթաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել է գյուղոլորտի տարբեր […]
12:19 07.04.2021
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին Թբիլիսիում է: Այս մասին լրագրողը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Առևանգումից հետո լրագրողն առաջին անգամ է ժամանել Վրաստան, փոխանցում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք՝ ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող ադրբեջանցի լրագրողը 2014 թվականից ապրում էր Թբիլիսիում: 2017-ի մայիսի 29-ին նա անհետացել էր Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկից: Հաջորդ օրը փաստաբանն ասել է, որ Մուխթարլիին բռնի […]
11:43 07.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 27 713 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 2,48%, վերջին 14 օրը – 1,98%, վերջին 7 օրը – 2,42%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 285 645 դեպք: Ապաքինվել է ևս 327 պացիենտ, և […]
23:10 06.04.2021
Վրացի մասնագետների կարծիքով՝ բժշկական հաստատությունների զբաղվածությունը կարելի է համարել հանրապետության համաճարակաբանական իրավիճակի բարոմետր, ինչն արդեն սկսում է մասշտաբային բնույթ կրել: «Թբիլիսիի Բոչորիշվիլիի կլինիկայում ազատ տեղեր գրեթե չկան: Օրվա ընթացքում կլինիկա է ընդունվում 90-120 վարակակիր: Երկրում դեպքերի աճը ազդել է նաև մեր կլինիկայի վրա: Հոսպիտալացման մակարդակը կտրուկ աճել է: Վիճակը բարդ է.կան նաև ծանր հիվանդներ, որոնք […]
22:37 06.04.2021
Թուրքիայի զինվորականները զոհվել են Սիրիայում թուրքական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»- ն ՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։ «Էլ Հասակի թուրքական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են Թուրքիայի 12 զինծառայողներ»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը:
20:45 06.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը, սակայն ապահովագրության նկատառումներով ինքնամեկուսացել է:Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակված է կորոնավիրուսով: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագահը ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված վարչապետի հետ շփումից հետո:
20:38 06.04.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
19:09 06.04.2021
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2021-ի մարտին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Նշվում է, որ Թուրքիայում մարտին տղամարդիկ 36 կին են սպանել, որոնցից 23-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում: Սպանված կանանցից 23-ի դին հայտնաբերվել է տանը, 10-ինը՝ փողոցում, իսկ մյուս 3-ի […]
17:26 06.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 […]
16:52 06.04.2021
«Հայաստանից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենաներ համարյա չկան, մնացել են միայն նախկինում ներկրվածները»,- հայտնել է ՌԴ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծառայության պետ Միխայիլ Չերնիկովը: «Մենք ամեն դեպքում մշակել ենք ներկրված մեքենաների միասնական տեղեկատվական բազա»,- ասել է պաշտոնյան։ «Այժմ բոլոր այն վարորդները, որոնք մեքենա են ձեռք բերել ԱՊՀ տարածքից էժան գներով, գտնվում են ՃՈ տեսադաշտում: Ցանկացած պահի այդպիսի […]
16:41 06.04.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ իսկապես հեռախոսային զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք հին ընկերական հարաբերություններ ունեն,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Եվ գիտե՞ք՝ նրանք այդ հարաբերությունները պահպանում են և բավական հաճախ են զրուցում հեռախոսով»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ լրագրողները հարց էին տվել՝ կարո՞ղ է մամուլի քարտուղարը […]
15:55 06.04.2021
Թուրքիայում նկատվում է համաճարակաբանական իրավիճակի կտրուկ բարդություն. կորոնավիրուսի նոր դեպքերի քանակի աճ կա, «Ռոսպոտրեբնադզորը» իրավիճակը պահում է հատուկ վերահսկողության տակ, ասել է կառույցի պետ Աննա Պոպովան: «Իրավիճակի կտրուկ բարդացում է գրանցվել Թուրքիայում, մարտի կեսերից ի վեր գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թվի ավելի քան 40%-ի աճ, այսինքն՝ բավականին ինտենսիվ, պայթյունավտանգ աճ»,- ասել է […]
15:13 06.04.2021
Վերջին 15 տարում Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018 թվականին Ադրբեջանից Թուրքիա էր մեկնել 858.506 զբոսաշրջիկ, 2019-ին՝ 901.723 զբոսաշրջիկ։ 2020 թվականին, սակայն, այդ թվերը կորոնավիրուսի պատճառով նվազել են 73.7 տոկոսով։ 2021-ի հունվար-փետրվարին գրանցվել են նվազման միտումներ։ Ադրբեջանից Թուրքիա մեկնողների […]
14:26 06.04.2021
Թուրք ուժայինները բերման են ենթարկել դեռևս մարտի 20-ին Դենիզլի քաղաքում Էրդողանի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցած Իրանի քաղաքացիներ Իսմայիլ Ֆաթթահին, Լեիլի Ֆարաջին, Զեյնաբ Սահաֆիին և Մոհամմադ Փուրաքբարին: Այս մասին հաղորդում է Ermnihaber-ը։ Վերոհիշյալ բողոքի միջոցառումը կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշման հետ։ Նշյալ կոնվենցիան «Կանանց դեմ բռնության և […]