18:17 12.04.2021
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, նախկին արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին: Հաղորդում է aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ դեռ վաղ է խոսել երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին: «Դեռ վաղ է խոսել օդային հաղորդակցության մասին: Վրաստանում արմատական ճիչերը միայն ավելացնում են […]
16:56 12.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 […]
16:22 12.04.2021
Հայտնի է դարձել Ռուսաստանի և Թուրքիայի առաջիկա բանակցությունների մասին, որոնք վերաբերելու են զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման հարցին: Այս մասին հայտնում է Turizm Gazetesi հրատարակությունը: Նշվում է, որ երկուշաբթի՝ ապրիլի 12-ին, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն կհանդիպեն իրենց ռուս գործընկերների հետ թռիչքների հնարավոր դադարեցման վերաբերյալ: Քաղաքական […]
15:50 12.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցելու է թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի մեդիայի և տեղեկատվության հարցերով պատասխանատու նախարարների ժողովին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ալթունը մեկնել է Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) քաղաք, ապա այցելել Գյանջա (Գանձակ) քաղաք, որը հրթիռակոծման էր ենթարկվել Արցախի զինուժի […]
15:18 12.04.2021
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ Նաթանզում ուրանի հարստացման գործարանում տեղի ունեցած վթարի կապակցությամբ, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՄԱԳԱՏԷ-ի խոսնակ Ֆրեդրիկ Դալը: «Մենք տեղյակ ենք Նաթանզի իրադարձության մասին երեկ լրատվամիջոցների հաղորդագրություններին և այդ իշխանությունների հետ կապի մեջ ենք այդ հաղորդագրությունների հետ կապված»,- ասաց Դալը: Կիրակի առավոտյան Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը […]
14:24 12.04.2021
Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան չի հանգեցրել օբյեկտի ուրանի հարստացման գործընթացի դադարեցմանը, որի արտադրական հզորությունը նախատեսվում է ավելացնել 50% -ով: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «[Նաթանզում] Շահիդ Ահմադի Ռոշանի [ուրանի] հարստացման օբյեկտում երեկ տեղի ունեցած միջադեպը խոչընդոտ չդարձավ հարստացման համար. համալիրում միացված […]
13:29 12.04.2021
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Թեհրանը ժամանակին պատասխան կտա Իսրայելին Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի համար: Այդ մասին ապրիլի 12-ին հաղորդել է Press TV- ն: «Իրանը ճիշտ ժամանակին վրեժխնդիր կլինի իսրայելական ռեժիմից վերջին հարձակման համար»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը: Ըստ Խաթիբզադեի՝ Իսրայելի կողմից նման գործողությունները «Իրանի տարածքում միջուկային ահաբեկչության գործողություն […]
12:26 12.04.2021
Իրանի հետախուզական ծառայությունները բացահայտել են Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիայի մեջ ներգրավված անձին: Այս մասին Nour News-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ երկրի տեղեկատվության (հետախուզության) նախարարության պաշտոնյան: «Պարզվել է Նաթանզի միջուկային կայանի էլեկտրական ցանցի աշխատանքը խափանած անձի ինքնությունը, ինչը հանգեցրել է համալիրի սրահներից մեկի էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցմանը», – աղբյուրի խոսքերը փոխանցում է պորտալը: Նա նաև նշել […]
11:39 12.04.2021
Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Բակուրխևի վարչական կենտրոնի վեց գյուղերի համար, հայտնում է Sputnik Georgia-ն։ Արագվի գետում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ճանապարհը հեղեղվել է և կտրել գյուղերը արտաքին աշխարհից: Վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը: Վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները կսկսվեն ջրի մակարդակի իջեցումից հետո: «Հենց օդերևութաբանական պայմանները թույլ տան, կսկսվեն վնասված ճանապարհի […]
11:33 12.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 288 755 դեպք: Ապաքինվել է ևս 526 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 277 829: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 883 […]
10:47 12.04.2021
Վրաստանի խորհրդարանում այսօր կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Հարցը նախատեսվում է քննարկել Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեում, հայտնում է 1tv.ge-ն։ Կոմիտեի օրակարգում նշված է, որ քննարկումը կկենտրոնանա «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմային: Կոմիտեի շրջանակներում պատգամավորները կլսեն հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին: Նիստը, հավանաբար, փակ կլինի։
23:59 11.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար […]
22:50 11.04.2021
Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։ Chambre des députés – Luxembourg and ADR – Alternativ Demokratesch Reformpartei member Fernand Kartheiser’s… Опубликовано Honorary Consulate of Armenia in Luxembourg Воскресенье, 11 апреля 2021 г. «Արմենպրես»-ի […]
21:44 11.04.2021
Իսրայելը կանգնած է Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևում, պնդում է իսրայելական «ԿԱՆ» հեռուստառադիոընկերությունը ՝ վկայակոչելով «հետախուզության աղբյուրները»: Ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի ատոմային օբյեկտում բաշխիչ էլեկտրացանցում վթար է գրանցվել: Նրա խոսքով ՝ տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտվածություն չկա։ Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները։ Ավելի […]
18:24 11.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար […]
18:10 11.04.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ երկրում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: «Երկրում սկսվել է երրորդ ալիքը, բայց մենք ուզում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի և լայնամասշտաբ համաճարակ չլինի: Այս բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք մինչ այժմ, ուղղակի կամ անուղղակի կապված են տարբեր զանգվածային միջոցառումների` հարսանիքներ, հիշատակի արարողություններ, ծննդյան օրեր […]
16:36 11.04.2021
Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հնարավորինս շուտ կարգավորեն առկա տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Երեկ մենք հանդիպել ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք որքան հնարավոր է շուտ լուծեն իրենց վեճերը խաղաղ ճանապարհով, և մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ», […]
16:00 11.04.2021
Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարը կասկածելի է և հիշեցնում է արտաքին ուժերի սաբոտաժի ակտ։ Նման տեսակետ է հայտնել Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Մալեկ Շարիաթի Նիյասարը Twitter-ում: «Դա պատահար է ատոմային տեխնոլոգիաների ազգային օրը և այն պահին, երբ Իրանը ձգտում է Արևմուտքին ստիպել հանել պատժամիջոցները, լուրջ կասկածներ է առաջացնում սաբոտաժի և ներթափանցման […]
15:00 11.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար […]
13:55 11.04.2021
Թուրքիան դադարեցրել է իտալական Leonardo ընկերությունից 70 մլն եվրո արժողությամբ ուղղաթիռների գնման գործարքը երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո, կիրակի օրը գրել են la Repubblica եւ Il Fatto Quotidiano երկու խոշոր հրատարակություններ։ Օրեր առաջ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես բռնապետ՝ միաժամանակ նշելով նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը։ Դրագին նաև հայտարարել […]
00:00 11.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար […]
18:36 10.04.2021
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը գործատուներին կոչ է անում աշխատակիցներին տեղափոխել հեռավար ռեժիմի: Ինչպես նաև, այսօր տեղի ունեցած նիստին, խորհուրդը որոշում է կայացրել մայիսի 4-11-ը երկրում հայտարարել ոչ աշխատանքային օրեր:Հաղորդում է Aliq Media-ն։ Խորհուրդը քննարկել է համաճարակաբանական իրավիճակը, որը վատթարանում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում: Խորհուրդը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին ճիշտ օգտագործել […]
18:29 10.04.2021
Իրանի Նաթանզ միջուկային օբյեկտում գործարկվել է կատարելագործված ցենտրիֆուգների արտադրամաս: Այս մասին Հայտնում է ՏԱՍՍ գործակալութունը, հղում անելով Fars.-ին: Ինչպես նաև հաղորդվում է, որ Նաթանզում սկսվել է գազի ներարկում նոր սերնդի ցետրիֆուգներին: Գործակալությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Իրանի իշխանությունները սկսել են IR-9 տեսակի ցենտրիֆուգի փորձարկումները: Իրանական Jame Jam պորտալն իր հերթին հայտնում է, որ […]
17:55 10.04.2021
Ստամբուլում մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու բանակցությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն ՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։ «Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները սկսվել են», – ասված է հաղորդագրության մեջ: Ստամբուլում ընթանում է թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որտեղ նախագահում են երկու նախագահները: Սպասվում է, […]
16:24 10.04.2021
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է մեկ ռուս զբոսաշրջիկ, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: «Ապրիլի 10 ին ՝ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, Կոնյա-Աքսարայ մայրուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ Կապադովկիա փոխադրող 32 ռուսաստանցի զբոսաշրջիկներից բաղկացած խմբի մասնակցությամբ, որոնք Անթալիայում հանգստանում էին», – ասել է նա: Տուժածներին […]
15:08 10.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 348 […]
13:05 10.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 348 […]
12:33 10.04.2021
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջերալդ Քոնոլին Վրաստանի կառավարությանը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, իսկ ընդդիմությունը` հարգել օրենքի գերակայությունը», – ասված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նա այս հայտարարությունն արել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծման միջնորդական ջանքերի հերթական խափանումից հետո: Ըստ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի նիստի քննարկման հիմնական թեման էր Վրաստանի […]
12:13 10.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել ատելության խոսքի և վիրավորանքների մորատորիում սահմանելու նախաձեռնությամբ: Իր նախագահության ընթացքում Զուրաբիշվիլին բազմիցս հանդես է եկել ատելության խոսքի արգելման նախաձեռնություններով` ինչպես քաղաքական կյանքում, այնպես էլ լրատվամիջոցներով: «Ես հանդես եմ գալիս մի նախաձեռնությամբ, որն անհրաժեշտ է բոլորին, և դա ոչ թե իմ, այլ հասարակության պահանջն է, որը ես ուզում եմ […]