13:45 23.06.2025
Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […]
13:15 23.06.2025
ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […]
11:35 23.06.2025
Իրանը և Ռուսաստանը սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Մենք և Ռուսաստանը միշտ ունեցել ենք ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անհանգստություններ և ընդհանուր հակառակորդներ։ Մենք միշտ կիսում ենք ընդհանուր համոզմունքներ և սերտորեն խորհրդակցում ենք […]
10:30 23.06.2025
Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […]
10:17 23.06.2025
Իրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […]
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […]
20:51 22.06.2025
Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին:
20:10 22.06.2025
ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […]
19:50 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […]
19:25 22.06.2025
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […]
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […]
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […]
15:14 22.06.2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […]
14:33 22.06.2025
Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։
14:14 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […]
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […]
12:14 22.06.2025
Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին:
11:52 22.06.2025
ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […]
11:40 22.06.2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […]
10:45 22.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […]
10:24 22.06.2025
Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […]
10:11 22.06.2025
Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
10:01 22.06.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:24 22.06.2025
Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […]
09:12 22.06.2025
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը:
09:05 22.06.2025
Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […]
08:56 22.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […]
16:16 21.06.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […]