14:16 28.06.2025
Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […]
18:08 27.06.2025
Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։
16:15 27.06.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […]
23:00 26.06.2025
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։
14:28 26.06.2025
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է ժողովրդին Իսրայելի հետ հակամարտությունում տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ չար սիոնիստական ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ (նկատի ունենալով Իսրայելը)», – մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայությունը նրա խոսքերը։
21:10 25.06.2025
«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […]
14:56 25.06.2025
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […]
13:23 25.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է B-2 ռմբակոծիչի թռիչքի տեսանյութ՝ «Bomb Iran» երգի ներքո։ «Գնացի մզկիթ, գնում եմ քարեր նետելու, ասեք այաթոլլահին. «Ես ձեզ դագաղի մեջ եմ դնելու»։ Ռմբակոծել Իրանը ։ Ռմբակոծել Իրանը», – հնչում է B-2-ների կողմից ռումբեր նետելու ընթացքում։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Իրանի երեք միջուկային […]
13:15 25.06.2025
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել երեք անձինք, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսսադի օգտին լրտեսություն անելու մեջ, հաղորդում է Fars գործակալությունը։ «Այսօր առավոտյան Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել սիոնիստական ռեժիմի երեք անդամներ, որոնք փորձել են երկիր բերել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար սարքավորումներ », – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում […]
10:55 25.06.2025
Իսրայելի հետ զինված հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Ձերբակալությունների ամենամեծ թիվը գրանցվել է Քերմանշահ, Սպահան, Խուզեստան, Ֆարս և Լորեստան նահանգներում։ Ըստ Fars-ի՝ ձերբակալվածները մեղադրվում են Իրանի տարածքից Իսրայելի շահերից ելնելով փոքր անօդաչու թռչող սարքեր արձակելու, ինքնաշեն ռումբեր […]
10:35 25.06.2025
Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […]
22:15 24.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Արա Պապյանին։ Անդրադարձ է եղել իրանա–իսրայելական վերջին զարգացումներին։ Որոնք են այս պատերազմի հետևանքներն ու արդյունքները, Իրանը փրկե՞ց դեմքը և ով ավելի շահեկան դուրս կգա պատերազմից, ու՞մ է ձեռնտու այն։ Քաղաքագետը նաև պատասխանել է հարցին, թե հրադադարը ինչ ազդեցություն կունենա մեր ավելի նեղ տարածաշրջանի՝ Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտի հետագա զարգացումների վրա։ «Սա լավ […]
15:07 24.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են հրադադարը, և ինքը դժգոհ է երկու երկրներից էլ, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփն ասաց, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից ժամեր առաջ հայտարարված հրադադարը, և որ ինքը դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Reuters-ի […]
12:50 24.06.2025
Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […]
10:21 24.06.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […]
09:46 24.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։
22:21 23.06.2025
Պատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
21:00 23.06.2025
Իրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […]
20:17 23.06.2025
Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […]
19:28 23.06.2025
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […]
19:06 23.06.2025
Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն օրեցօր ավելանում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի և ԱՄՆ-ի որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Էսկալացիայի մակարդակը միայն աճում է ամեն օր այն պատճառով, որ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, մեր օբյեկտների վրա, ոչ միայն Իսրայելի, այլև ամերիկացիների […]
18:42 23.06.2025
Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […]
18:20 23.06.2025
Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […]
16:38 23.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: […]
15:35 23.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […]
14:25 23.06.2025
Միացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […]
13:53 23.06.2025
Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […]
13:45 23.06.2025
Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […]
13:15 23.06.2025
ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […]