11:45 07.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […]
11:39 07.07.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […]
11:18 07.07.2025
Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […]
10:55 07.07.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […]
17:10 05.07.2025
Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […]
13:48 05.07.2025
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
12:50 05.07.2025
Գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […]
12:35 05.07.2025
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […]
10:53 05.07.2025
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […]
19:47 04.07.2025
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […]
18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
18:24 04.07.2025
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
17:41 04.07.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատաքները շարունակում են դրական արդյունք գրանցել: Հուլիսի 2-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և այնտեղից բերած զենք-զինամթերքը թողել է Հրազդանի Միկրոշրջան թաղամասի աղբանոցի մոտ։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են երկփողանի ողորկափող հրացան, 9 […]
17:23 04.07.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նորապատ գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «K6-92» տիպի ինքնաձիգ, գազային ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակ, […]
17:14 04.07.2025
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ: Նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը:
16:58 04.07.2025
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս […]
16:54 04.07.2025
Բնակչության շրջանում պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել ոստիկանություն: Հուլիսի 2-ին Դրախտիկ գյուղի 42-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է բերել որսորդական հրացան, տարբեր տրամաչափերի 144 փամփուշտ, փամփուշտների համար նախատեսված շղթա, պահեստատուփեր, ծխագլանակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […]
16:50 04.07.2025
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարը կմնա կալանքի տակ։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նախապես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով կալանքի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր […]
16:25 04.07.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի, որը մայիսի 29-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
15:31 04.07.2025
Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:
13:46 04.07.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ.Ա.-ն 2021-2023 թվականների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի […]
13:30 04.07.2025
Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 […]
13:10 04.07.2025
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […]
11:40 04.07.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ […]
11:23 04.07.2025
Հուլիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, շրջայց է կատարել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում։ Շրջայցի ընթացքում նրանց են ներկայացվել համալիրի շենքային պայմաններն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Արփինե […]
11:14 04.07.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան […]
11:00 04.07.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր […]
10:45 04.07.2025
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն:
19:48 03.07.2025
ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի 33-ամյա մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան, ինքնաձիգի 27 փամփուշտ, պարկուճներ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]