ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

11:23 04.07.2025

Հուլիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, շրջայց է կատարել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում։
Շրջայցի ընթացքում նրանց են ներկայացվել համալիրի շենքային պայմաններն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։
ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ կայացման և բարեփոխումների վերաբերյալ իրականացված մեծածավալ աշխատանքը։ Նա մասնավորապես անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին՝ առանձնացնելով հատկապես հենասյունային չորս ուղղությունների ձևավորման ու կայացման գործընթացները։
ՆԳ նախարարն անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում վերջերս Բրյուսել կատարած այցին, ներկայացրել իր տպավորությունները, կայացած պայմանավորվածություններն ու պատրաստակամություն հայտնել շարունակել ինտենսիվ համագործակցությունը ինչպես ԵՄ վիզաների ազատականացման, այնպես էլ մի շարք այլ ուղղություններով։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում երկու առաքելությունների հետ հանդիպունմների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այդ ուղղությամբ նախանշված գործողությունները։
Հանդիպմանը նշվել է, որ այս տարվա աշնանը պատրաստ կլինի ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հստակ չափորոշիչներով։
ԵՄ երկրների դեսպանները դրական են գնահատել և մեծ տպավորությամբ են արձանագրել կատարված բարեփոխումները՝ դրանք անվանելով վառ օրինակ այլ ոլորտներում հաջողակ բարեփոխումների համար։
Դեսպանները հարցեր են ուղղել ՆԳ նախարարին ճանապարհային անվտանգության, միասնական զանգերի կենտրոնի ձևավորման, ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման և այլ թիրախային ուղղությունների վերաբերյալ։
Վասիլիս Մարագոսը դեսպանների անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության, շրջայցի և արդյունավետ համագործակցության համար՝ վերահաստատելով այն շարունակելու հանձնառությունը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

14:48 04.07.2025

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

14:40 04.07.2025

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...

BACK_TO_TOP