15:56 20.05.2024
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է ներնետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ հիմնարկի երկու […]
15:36 20.05.2024
Մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՓԲԸ […]
14:16 20.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 18-ին զենք-զինամթերք պահելու կասկածանքով գծային բաժին են տարել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «RETAYPM» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն։
13:50 20.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ […]
12:44 20.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […]
12:37 20.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո […]
12:23 20.05.2024
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ: Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության ծառայողներին 43-ամյա տղամարդը, ով աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում, հայտնել է, որ Իջևանի բնակիչը ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է իրեն, սակայն ինքը մերժել է, ինչից հետո վիճաբանություն է […]
11:19 20.05.2024
Մայիսի 18-ի գիշերը՝ ժամը 3.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել: Ուղևորը՝ 16-ամյա Արմեն Հ.-ն, մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:05 20.05.2024
2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, «Արտաշատի ԲԿ»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ: Նույն օրը՝ րոպեներ անց՝ Ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի […]
10:42 20.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ելույթով է հանդես եկել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների համար կատարող և համակատարող մարմինների հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների վերապատրաստմանը։ Նախարարի տեղակալը կարևորել է հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների դերը՝ որպես համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և տվյալ մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգող: Նախարարի […]
10:35 20.05.2024
Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժին Կոտայքի մարզային քննչական վարչությունից գրություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը նախնական համաձայնության է եկել 23-ամյա մի օտարերկրացու հետ՝ նրանից հրազեն գնելու համար։ Պարզվել է, որ մայիսի 15-ի ժամը 17.45-ի սահմաններում Գյումրի քաղաքում հրազդանցի երիտասարդը հանդիպել է օտարերկրյա քաղաքացուն և պայմանավորվել 2800 դոլար գումարի դիմաց նրանից ձեռք բերել […]
13:58 19.05.2024
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի […]
20:52 18.05.2024
Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում […]
16:10 18.05.2024
Թոշակառու Յուրա Ցինտուլան, ով մեղադրվում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի սպանության փորձի մեջ, ընդունել է իր մեղքը, հաղորդում է RTVS լրատվական պորտալը։ «Տղամարդն արդեն խոստովանել է մեղքը դատարանի առաջ»,- գրում է պորտալը։ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում՝ կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետն […]
14:54 18.05.2024
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել […]
11:16 18.05.2024
Մայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել […]
19:07 17.05.2024
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։ Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։ Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է […]
18:33 17.05.2024
Դատախազը 2024 թվականին ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ: Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից: Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան […]
17:20 17.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև վերջինիս 47-ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37-ամյա […]
16:50 17.05.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության […]
16:20 17.05.2024
Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա […]
16:00 17.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ: […]
12:09 17.05.2024
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից […]
09:53 17.05.2024
Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը հայտնեց, որ Շատվան գյուղիիրենց տնից գողոթյուն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնեց Շատվան: Ապրիլի 18-ից տանը մարդ չէր եղել, այդ օրն էլ վերադարձել ու տեսել էին, որ տեխնիկական միջոց կիրառելով բացել են մուտքի երկաթյա դուռն ու գողացել բենզասղոց և էլեկտրական գործիքներ` խոտհնձիչ, սղոց ու պտուտակահան: Ընդհանուր վնասը […]
23:02 16.05.2024
Մայիսի 16-ին Ծաղկաձորում մեկնարկել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքին և հարակից իրավական ակտերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումները, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ՆԳ նախարարության […]
14:38 16.05.2024
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ […]
13:48 16.05.2024
ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման գործընթացը։ Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների […]
11:49 16.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ […]
11:43 16.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում […]
11:01 16.05.2024
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 15-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Աբրահամ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Նա ներկայացվել է դատարան: