14:36 13.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին Երևան-Տյումեն չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 55-ամյա Ռուդիկ Ե.-ին: Նա 2020 թ. սեպտեմբերի 1-ից ՌԴ Տյումեն քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
12:54 13.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ» […]
12:40 13.05.2024
2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող Օպել մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս: Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ […]
12:23 13.05.2024
Մայիսի 12-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 25-ամյա Վաժա Խ.-ն: Նա մայիսի 4-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության և խուլիգանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
12:15 13.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 181 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, […]
11:48 13.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, մայիսի 10-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Լեո Նիկոլյանը զրույցի ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, բժշկական ծառայության ներկայացուցիչների […]
11:44 13.05.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տեղեկություններ են փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ս․-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։ Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ […]
11:08 13.05.2024
Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 13-ին Երևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով: Արձանագրված միջադեպերի […]
11:01 13.05.2024
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, համատեղ իրացնելով մայիսի 9-ին ստացված օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 9-ի ժամը 20.30-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը Գետափնյա փողոցի տներից մեկի մոտ հրազենով կրակոց է արձակել համաքաղաքացի 24 և 57 տարեկան երկու համաքաղաքացիների կայանված «ՎԱԶ-2107» և […]
10:08 13.05.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արամի փողոցի 3 հասցեի մոտ ծեծկռտուք է: Նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հերթական ահազանգ […]
09:27 13.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
09:20 13.05.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ առանձին տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը փակելու ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել է առերևույթ հանցավոր արարք։ «Մասնավորապես, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների […]
19:55 11.05.2024
Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը: «ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած […]
12:33 11.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Նազարյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է […]
12:21 11.05.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել […]
20:28 10.05.2024
ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարդու իրավունքների պաշտպանի, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրների և դրանց լուծման առաջարկների վերաբերյալ: «Քննարկման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը առանձին անդրադարձ է կատարել զինվորական […]
17:16 10.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է իրականացվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, հիշյալ խմբավորման մասնակցին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական աշխարհում «Բ․ Հ.» մականունով հայտնի անձը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու […]
17:00 10.05.2024
Մայիսի 10-ի կեսօրին Երևանի պարեկները Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից երկու տղամարդու: Նոր Խարբերդի 42-ամյա և Սարի թաղի 47-ամյա բնակիչների անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկական դանակ: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […]
15:33 10.05.2024
Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։ Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել […]
14:45 10.05.2024
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին վարձակալական հիմունքներով հատկացվել են մեկ հեկտար և 3,13 հեկտար մակերեսով տարածքներ, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքներից դուրս, որտեղ արոտավայրեր են և վարելահողեր: […]
14:25 10.05.2024
Ապրիլի 25-ին Կենտրոնական բաժնում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում մոտ քսան հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է: Ոստիկաններն արձագանքել էին, ինչպես միշտ, հնարավորինս օպերատիվ, տեղյակ էին պահվել նաև տարածքում ծառայող պարեկները: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին վնասված «Տեսլա» մակնիշի մեքենա, իսկ նեսում արյան հետքեր կային: Րոպեներ անց […]
13:51 10.05.2024
Ոստիկանության Իջևանի բաժնի, անձնագրային բաժանմունքի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին Իջևանի բաժին է ներկայացել 45-ամյա Արիս Մ.-ն: Նա փետրվարի 26-ից ՌԴ Ամուրի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով: Արիս Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:18 10.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 10-ին, ժամը 1.00-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 58-ամյա Իգոր Կ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 30-ից ՌԴ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր հանցավոր խմբի կազմում երկու անձի սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի […]
12:07 10.05.2024
Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։ Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը […]
11:18 10.05.2024
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրեցին՝ համագործակցելով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Մայիսի 4-ի ժամը 18.40-ին Մեղրիի մաքսակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 47-ամյա տղամարդու վարած «VOLVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Վարորդի խցիկի սառնարանում հայտնաբերվել է պոլիէթիլենային […]
11:09 10.05.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:
10:20 10.05.2024
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են ընդունվել Լեռնամերձ գյուղի բնակիչ 19 և 20 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է […]
22:02 09.05.2024
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով […]
21:29 09.05.2024
ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները […]