12:57 05.03.2024
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 4-ին բաժին է ներկայացել 42-ամյա Սեմյոն Պ.-ն, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է քննչական բաժին:
12:38 05.03.2024
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Բրիջեշ Ս.-ն: Նա 2020 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:27 05.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, […]
12:22 05.03.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հովհաննես Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հովհաննես Վրեժի Պողոսյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևան քաղաքում: 2004-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: […]
12:07 05.03.2024
Փետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել 1933 թ. ծնված տղամարդու: Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը: ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ […]
11:31 05.03.2024
Մարտի 1-ին, գիշերվա ժամը 3.37-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Բջնի գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը գողեր են մտել: Նշված հասցե ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: 44-ամյա տանտիրուհին հաղորդում է տվել, որ ժամը 3-ի սահմաններում, դեռևս չպարզված եղանակով, բացել են առաջին հարկում գտնվող խոհանոցի պատուհանը, մտել […]
11:23 05.03.2024
Փետրվարի 26-ից մարտի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4835 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 216 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 419, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 202, վարելիս հեռախոսից […]
22:07 04.03.2024
ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից պատվիրակված «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքներով հարցվողների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 27%-ը վստահության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում։ Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը։ Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը, կամ […]
21:19 04.03.2024
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. […]
15:21 04.03.2024
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Նելլի Մ.-ին, որը 2023 թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ. հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է քննչական բաժին:
13:13 04.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 2-ին բաժին է ներկայացել 39-ամյա Արթուր Հ.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 11-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից: Խափանման միջոցը՝ կալանք: Արթուր Հ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:54 04.03.2024
ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 12.50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի […]
12:37 04.03.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները մարտի 3-ին Երևան-Սևան ճանապարհին ծառայություն կատարելիս, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Իրախախտման արձանագրությունը կազմելու ընթացքում վարորդը 20 000 դրամ է դրել պարեկների ծառայողական մեքենայի ցուցիչների վահանակին, վերցրել է փաստաթղթերը և փորձել հեռանալ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: […]
12:21 04.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 205 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 28-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 18-ական, հոգեկան ներգործության՝ […]
11:07 04.03.2024
Փետրվար ամսին հանրապետության տարածքում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք, այդ թվում` 68 ինքնաձիգ, 6 ատրճանակ, 81 հրացան, 3 գնդացիր և 2 նռնականետ: Մայրաքաղաքում առգրավված 36 զենքից 18-ը հայտնաբերվել է, նույնքան էլ հանձնվել է կամավոր: Հայտնաբերվել ու առգրավվել է 2 ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, գազային և օդաժնշիչ 9 ատրճանակ և […]
11:02 04.03.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ փետրվարի 29-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Հ․-ին։ Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են […]
10:46 04.03.2024
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Մեծամորի և Արմավիրի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 1-ին, ժամը 22.20-ին, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցի բենզալցակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա Հովհաննես Ա.-ին: Նա փետրվարի 1-ից ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հովհաննես Ա.-ն և կազմված […]
10:35 04.03.2024
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները մարտի 1-ի գիշերվա ժամը 2-ին Կողբացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա Հայրապետ Թ.-ին, որը փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
10:17 04.03.2024
Երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները «Հրազդանի» կիրճում տաք հետքերով բռնել ու վնասազերծել են կողպուտ կատարողին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17։15-ի սահմաններում «Հրազդանի» կիրճում գտնվող «Մանկական երկաթուղու» տարածքում ՌԴ քաղաքացի 30-ամյա Յանօբուխովիին են մոտեցել իրեն անծանոթ 2 քաղաքացիներ, որի ժամանակ նրանցից մեկը բացահայտ […]
14:16 02.03.2024
Այս տարվա փետրվար ամսին հանրապետության տարածքում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:
13:07 02.03.2024
ՆԳ նախարարությունը 2024 թվականը հայտարարվել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։ Միայն այս տարվա փետրվարին պարեկները հանրապետության ամբողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 3895 և չամրակապված վարելու 12258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Եվ, այդուհանդերձ, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի, վտանգավոր ոչ միայն իրենց, այլև երթևեկության մյուս մասնակիցների համար։ Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, […]
12:16 02.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են 2024 թ․ փետրվարի 29-ին 73-ամյա կնոջ առերևույթ սպանության հանգամանքները։ Նշված օրը` ժամը 16-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ, ըստ ահազանգի, հարազատների ներկայությամբ մահացել է 73-ամյա տանտիրուհին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված […]
11:55 02.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի սգո սրահներից մեկի դիմաց տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։ Նշված օրը ժամը 16:15-ին, նախ ահազանգ էր ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝ 16:51-ին, հաղորդում էր ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից […]
11:52 02.03.2024
Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: «Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ: Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին […]
18:16 01.03.2024
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ։ Վերջինս՝ գերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։ Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և […]
15:49 01.03.2024
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է գնդակի մեջ […]
13:33 01.03.2024
Փետրվարի 29-ին, ժամը 16-ին, ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 73-ամյա տանտիրուհին՝ Սուսաննա Պարսամյանը: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Արտաքին զննությամբ մահացածի դեմքի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում […]
12:52 01.03.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մի շարք անձանց համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափի գումարներ։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով Միասնական սոցիալական […]
12:40 01.03.2024
Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի 5 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար (4 անձի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը): Դատախազը 2024 թվականի […]
12:22 01.03.2024
Մարտի 1-ին, կեսգիշերն անց, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գիորգի Ս.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ ՆԳՆ Օրենբուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք: