TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 111 դեպք

12:10 01.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 29-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, […]

̰
Դանակահարություններ Նուբարաշենում. պարզվել են 3 վիրավորի ինքնությունը, դեպքի վայրն ու հանգամանքները

11:48 01.03.2024

Երեկ՝ փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիչ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նուբարաշեն են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, […]

̰
ՔԿՀ բաժնի պետը, վերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը

11:30 01.03.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ բաժնի պետը, վերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։ Հաշվի առնելով վերջինիս կողմից թույլ տրված խախտման ծանրության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետի կողմից նրա նկատմամբ […]

̰
Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան

11:16 01.03.2024

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, որում ասվում է.   «Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից, աղետներից և պատերազմներից պաշտպանելու գործում: Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը, օրվա խորհրդին […]

̰
Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառել է իր աներոջը. դատախազություն

10:53 01.03.2024

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի և վերջինիս կնոջ հոր նկատմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենցաղի տան շենքը վատնման եղանակով հափշտակելու, իսկ հետագայում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փողերի լվացմանն օժանդակելու համար հանրային քրեական […]

̰
Գիշերային շրջագայության ժամանակ Արարատի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

17:16 29.02.2024

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները փետրվարի 27-ին, գիշերային շրջագայության ժամանակ, ՈԿՖ բանավանի տարածքում նկատել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման նպատակով կանգնեցրել են այն: Մեքենայի բեռնախցիկի ակնհայտ տեսանելի մասում ոստիկանները նկատել են ալյումինե մալուխներ: Արարատցի 22-ամյա վարորդը հայտնել է, որ դրանք գողացել է ՈԿՖ բանավանի էլեկտրակայանից: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով […]

̰
Քասախում տեղի ունեցած սպանության և այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ վարույթով երեք անձ կալանավորվել է

16:53 29.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի ծավալուն վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել էական փաստական տվյալներ` 2024թ․ փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում 50-ամյա Վաղիկ Ասատրյանի սպանության և այլ հանցագործության դեպքերի վերաբերյալ։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, […]

̰
Կոտայքի ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

15:05 29.02.2024

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ Բալահովիտ գյուղի 5-րդ փողոցում ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32 և 41 տարեկան 2 տղամարդու։ 32-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված և մոխրացած հետքերով ապակյա լամպ։ Նրա հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Հաջորդ դեպքում […]

̰
Գորիսում 3 անձի սպանության փորձ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել վերջիններիս 38-ամյա համաքաղաքացու նկատմամբ

14:39 29.02.2024

Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ։ Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի […]

̰
Իջևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

14:24 29.02.2024

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 28-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Իջևանի բաժին են տեղափոխել 47-ամյա Արթուր Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (Փողերի լվացումը) և 387-րդ (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել […]

̰
17-ամյա պատանու մոտ տարբեր անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել

12:38 29.02.2024

ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և տարբեր անվանական արժեքով ռուբլի և դրամ կեղծ թղթադրամներ: Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերիս» […]

̰
Արտառոց դեպք՝ Երևանում․ հարազատ եղբայրները դանակով հարվածներ են հասցրել միմյանց

11:51 29.02.2024

Փետրվարի 28-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկում եղբայրների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում օգտագործելով դանակ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության […]

̰
Մի քանի դրվագ մայրաքաղաքի պարեկների հակաթմրամոլային պայքարից

11:34 29.02.2024

Փետրվարի 18-ին պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքնով Երևանի Նելսոն Ստեփանյանի փողոցում ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ Նույն օրը թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի պարեկները ձերբակալել և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել 29-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ […]

̰
Արդարադատության նախարարաությունն ու Համաշխարհային բանկը կշարունակեն թվայնացման ոլորտում համագործակցությունը

11:10 29.02.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ոլորտային ծառայությունների թվայնացման աշխատանքները և արձանագրված արդյունքները, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, նոտարի, քրեակատարողական և քրեական դատավարության թվայնացման ծրագրերը։ Նախարարի տեղակալը կարևորել է այս ծրագրերի իրականացումը՝ […]

̰
Քասախ գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են

10:59 29.02.2024

Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր: Իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]

̰
Ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները

10:37 29.02.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 28-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում գրանցվել է հանցագործության 1736 դեպք՝ 2022 թվականի 2212 դեպքի դիմաց. արձանագրվել է հանցագործության դեպքերի […]

̰
Նախանշվել են Համաշխարհային բանկի կողմից աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները․ Կարեն Կարապետյանն ընդունել է Ադրիան Ֆոզարդի առաքելությանը

15:52 28.02.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման առաքելությանը՝ ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերած գործուն աջակցության համար, ինչպես նաև նախանշել աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված և արդեն […]

̰
Օրենսդրական փոփոխություններով կխրախուսվեն օրինապահ վարորդները և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը

15:32 28.02.2024

Փետրվարի 28-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից օրինագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Փոփոխություններով նախատեսվում է․ քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցի կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու (երկրորդ գիծ կանգնեցնելու) դեպքում գործող […]

̰
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը

14:43 28.02.2024

Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային […]

̰
Քասախ գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են

14:01 28.02.2024

Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր: Իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]

̰
Ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները

13:56 28.02.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Արամ Արամյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործությունների 4313 դեպք (2022 թվականին` 4955 դեպք): 2023 թվականի ընթացքում արձանագրվել է ծանր հանցագործությունների 587 դեպք՝ 2022 թվականի 741 դեպքի դիմաց: […]

̰
Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

13:44 28.02.2024

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 27-ին բաժին է ներկայացել 39-ամյա Տիգրան Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

̰
ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին Թբիլիսիից տեղափոխեցին Հայաստան

12:39 28.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2023 թ. հունիսի 1-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել էր 30-ամյա Հայկ Գ.-ն: 2024 թ. փետրվարի 27-ին նա ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Թբիլիսից տեղափոխվեց Հայաստան: Հայկ Գ.-ն 2023 թ. մայիսի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց […]

̰
Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 130 դեպք

12:07 28.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 16, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք […]

̰
Երևան ժամանած 27-ամյա Արտյոմը հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից դսալքության մեղադրանքով

11:57 28.02.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 27-ին, ժամը 1.40-ին, Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 27-ամյա Արտյոմ Ժ.-ին: Նա 2023 թ. ապրիլի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի (Դասալքությունը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]

̰
22 և 34 տարեկան երիտասարդները նկուղներից գողացել էին շուրջ 230 լիտր օղի, սղոց, մսի պահածոներ և այլ իրեր

11:44 28.02.2024

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնում փետրվարի 24-ին հաղորդում տված Երևանի մի բնակիչ հայտնել էր, որ փետրվարի սկզբից փետրվարի 23-ի ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Մովսես բնակավայրի իրեն պատկանող տանը մարդ չբնակվելու հանգամանքից, թաքստոցից վերցրել են տան և նկուղների բանալիները և նկուղներից գողացել էին ապակյա տարբեր տարողությամբ տարաներով շուրջ 230 լիտր օղի, բենզինով աշխատող սղոց, 25 մսի […]

̰
Շուրջ 4 մլն դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

11:26 28.02.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ […]

̰
Սևանա լճում 2023թ․ դեկտեմբերի 19-ին կատարված խմբակային խուլիգանության վերաբերյալ վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

11:14 28.02.2024

Ավարտվել է 2023թ. դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում մի խումբ անձանց կողմից կատարված կողուպուտի, խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու դեպքի նախաքննությունը՝ ևս 5 մեղադրյալի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորատուս գյուղի հիշալ 5 բնակիչները, իրենց […]

̰
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

09:37 28.02.2024

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ […]

̰
Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը

20:24 27.02.2024

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։   ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:   ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված […]

̰
BACK_TO_TOP