TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

12:57 21.12.2023

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.40-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ: Նա վնասվածքներ ստանալու վերաբերյալ ոչինչ չի հայտնել: ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի […]

̰
ԹԻՀԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը  դիտարկելու արգելքը

11:56 21.12.2023

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը, այն հիմնավորելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության […]

̰
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն. Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումը

11:14 21.12.2023

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասից ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Թումանյանի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պատանու հայրը, որի գլխի շրջանում ակնհայտ երևում էին վնասվածքներ, ոստիկաններին հայտնել է, որ ինքն ու որդին վնասվածքները ստացել են […]

̰
Անհայտ անձը մտել էր հյուրանոցում գտնվող քաղաքացու սենյակ, շշով խփել նրա գլխին, ապա հափշտակել հեռախոսը

10:57 21.12.2023

Դեկտեմբերի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է հյուրանոցի իր սենյակի դուռը և խուլիգանական արարք կատարում: Ոստիկանության Կենտրոնական բաժնից նշված հյուրանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Մանուկ խփել է հաղորդում տված տղամարդու սենյակի դռանը և հնչեցրել հայհոյանքներ: Պարզվել է նաև, որ նա նոյեմբերի 20-ի ուշ […]

̰
ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր

10:48 21.12.2023

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։ Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ […]

̰
Գորիսի ոստիկանները կանխել են սիգի վաճառքը

10:36 21.12.2023

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային տեսուչները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ իրականացրած շրջագայության ընթացքում Գորիսի Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում նկատել են, որ «ՎԱԶ-21093» մակնիշի մեքենայում ձուկ են վաճառում: Հայտնաբերվել է 31 սիգ` ընդհանուր մոտ 10 կիլոգրամ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել […]

̰
Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ

20:42 20.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին չհայտարարված այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատությունից զրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները: Այցի շրջանակներում Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների […]

̰
Պաշտոնատար անձինք միջոց չեն ձեռնարկել Աբովյան 8 հասցեում գտնվող գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

17:00 20.12.2023

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 8 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող՝ 178 մլն 464 հազար դրամ կադաստրային արժեքով՝ օտարման ոչ ենթակա 638.2 քմ […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել  ձերբակալվածներին պահելու վայր՝ Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

16:33 20.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

̰
ԱՄՆ-ում «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ կոնվենցիայի համաժողովին ներկայացվել է Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը

16:27 20.12.2023

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը մասնակցել է ԱՄՆ Ատլանտայում կայացած «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանին։ Համաժողովի շրջանակում Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հանդես է եկել ելույթներով՝ ներկայացնելով ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները, նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով նախատեսվող […]

̰
Տիգրան մեծ փողոցի խանութում երեկ տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

16:13 20.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժ.14.00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 հասցեում գործող խանութում բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 21-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ […]

̰
12 նոր կառավարիչ համալրել է սնանկության ոլորտը. մատուցվող ծառայությունների շնորհիվ կթոթափվի քաղաքացիների բեռը

15:54 20.12.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է 2023թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Առաջին փուլի 30 մասնակիցներից երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել 12-ը: Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները: Արդարադատության […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

14:50 20.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա Արման Բ.-ն: Նա նոյեմբերի 29-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցները հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային […]

̰
Հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով

14:31 20.12.2023

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 19-ին բաժին է ներկայացել 26-ամյա Տիգրան Դ.-ն, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը), 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական […]

̰
Հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն

14:02 20.12.2023

Քանաքեռ-Զեյթունի բաժին ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 19-ին, ժամը 2.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 28-ամյա Էդգար Բ.-ն, որը 2022 թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
28-ամյա երիտասարդը հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

13:33 20.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 28-ամյա Մարատ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Գեղարքունիքի մարզում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ

13:07 20.12.2023

Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ միջամտելու […]

̰
Մեկ օրում գրանցվել է 13 ՃՏՊ, 19 մարդ ստացել է վնասվածքներ

12:34 20.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, կողոպուտի, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, ավտոմեքենայի գողության, […]

̰
Դատախազությունը տեղեկություն չունի դասալքության մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվողին Հայաստանում ձերբակալելու մասին

11:42 20.12.2023

Հայաստանի գլխավոր դատախազությունն արձագանքել է տարածվող լուրերին այն մասին, թե դասալքության մեղադրանքով Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Դմիտրիյ Սետրակովին Հայաստանում ձերբակալել են ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները և տեղափոխել Գյումրիի 102-րդ ռազմաբազա։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝  Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ […]

̰
«Արտնաուկա» ընկերության տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և օժանդակել խարդախություն կատարելուն.  դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

11:26 20.12.2023

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակած «Արտնաուկա» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Պ.-ի նկատմամբ: Քրեական վարույթով պարզվել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Բնապահպանության նախարարության և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է 83 մլն 875 հազար դրամ արժողության դրամաշնորհի պայմանագիր՝ […]

̰
Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել

10:52 20.12.2023

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Արտագես գյուղի սկզբնամասում իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդով բեռնատարներ, ամբարձիչ, վերամբարձիչներ։ Մեքենաների վարորդները հրավիրվել են բաժին։ Նրանք հայտնել են, որ ավազակոպճային խառնուրդ դուրս բերելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չունեն։ Ապօրինի արդյունահանման հաջորդ դեպքը բացահայտվեց […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ

18:30 19.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Կ.-ն, թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2022թթ. ընթացքում համաքաղաքացիների՝ 31-ամյա Ռ.Բ.-ի, 26-ամյա Ա.Ս.-ի, 23-ամյա Վ.Չ.-ի, 32-ամյա […]

̰
Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

16:43 19.12.2023

Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություներ նախատեսող […]

̰
Հետախուզվում էր ուրիշի գույքին ապօրինի տիրանալու մեղադրանքով

14:44 19.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները դեկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 41-ամյա Գառնիկ Վ.-ին: Նա հոկտեմբերի 2-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ուրիշի գույքին ապօրինի տիրանալու մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:26 19.12.2023

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 48-ամյա Հարություն Մ.-ն, որը 2022 թ. մայիսի 10-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]

̰
39-ամյա տղամարդը հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

13:48 19.12.2023

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի և Կոտայքի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 39-ամյա Վահան Ս.-ն: Նա սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։

̰
Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների լուծում կտրվի, դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի

13:25 19.12.2023

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 2018 թվականին: Մինչ օրս դրանում պարբերաբար կատարվել են որոշ փոփոխություններ, բայց օրենսգրքի գործողությունների եւ գործնականում դրանում առաջացող խնդիրների ուղղությամբ մեծ ու համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն իրականացվել, թեեւ դրանց անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ Կառավարության կողմից հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության համապատասխան կետերով: Այս մասին […]

̰
24-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

13:20 19.12.2023

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 18-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 24-ամյա Մխիթար Հ.-ին, որը դեկտեմբերի 1-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

12:05 19.12.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Մ.-ի և նրա մատնանշած անձի օգտին ապօրինի անգործության համար ստացել է կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ […]

̰
Անահիտ Մանասյանը Լոռու մարզում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր

09:33 19.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ շարունակվում է: Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին Վանաձորում հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: «Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար […]

̰
BACK_TO_TOP