TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախաքննության արդյունքում ավտոմեքենաների յուղերի ու այլ պարագաների ներմուծմամբ և առևտրով զբաղվող ՍՊԸ տնօրենի և հաշվապահի կողմից պետբյուջե է վճարվել շուրջ 621 միլիոն դրամ չվճարված հարկ

14:39 28.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

̰
Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

13:55 28.12.2023

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 27-ին, ժամը 12.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 42-ամյա մի տղամարդ: Մայիսի 6-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողը:

̰
Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը վերադարձվել է ՀՀ-ին

13:48 28.12.2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է առաջիկա նիստում Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող հերթական գույքի նախապատմությանը: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պահանջով՝ օրենքի խախտմամբ օտարված՝ Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, […]

̰
Օպերատիվ իրավիճակը` հանրապետությունում

12:08 28.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի […]

̰
Գորիսում Տ.Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելու վարույթով տուժող անձին մեղադրանք է ներկայացվել․ նախաքննությունն ավարտվել է

11:48 28.12.2023

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2023թ․ հունիսի 19-ին Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ […]

̰
Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. ֆինանսների նախարարն ամփոփել է տարին

11:41 28.12.2023

Սպասվում է, որ Հայաստանը 2023 թվականին կունենա 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարին ֆինանսական առումով որակում է բավականին հաջող: Հաջորդ տարի կիրականացվեն որոշակի փոփոխություններ, նախատեսվում է, որ գործունեության որոշակի տեսակներ չեն գործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: 2024 թվականից եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք, դա նշանակում է, […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

11:23 28.12.2023

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Անչափահասի նկատմամբ կիարառվող տնային կալանք, կրթության իրավունքի իրացում. անցկացվել է «Անչափահասների արդարադատության խորհրդի» ամփոփիչ նիստը

11:17 28.12.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անչափահասների արդարադատության խորհրդի» ամփոփիչ նիստը: Լևոն Բալյանը ողջունել է անդամներին և ներկայացրել Խորհրդի աշխատանքների կազմակերպման, Խորհրդի կողմից առաջարկների քննարկման և դիրքորոշումների ներկայացման նոր ընթացակարգերը: Քննարկվել են անչափահասի նկատմամբ կիարառվող խափանման միջոցի՝ տնային կալանքի կիրառման պրակտիկայի և քրեակատարողական հիմնարկից ազատված մինչև 19-ը տարեկան անձանց կրթության, աշխատանքի շարունակականության […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

11:08 28.12.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Գորիսի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ակոսափող հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու երկու դեպք։ Հրազենի հանձնման առումով արդյունավետ էր նաև Կապանի […]

̰
ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում կձևավորվի նաև Ոստիկանության գվարդիան. մեկնարկել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ

10:18 28.12.2023

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ։ ԵԽ կողմից ներգրավված փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՆԳ նախարարի կողմից հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, ինչին հաջորդել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ նախապատրաստելը։ Նախագծերի փաթեթը առաձին հանդիպումներով քննարկվել է օրենսդիր […]

̰
Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ

09:55 28.12.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ: Այս մասին նախարարի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի Ե 40/10-6881 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Վ. Նասոյանի դիմումը՝ հրամայում եմ Վահան Անատոլիի Նասոյանին […]

̰
9 նոտար, 4 հարկադիր կատարող, 12 ՔԿՀ ծառայող և 3 պետ, 2 պրոբացիայի ծառայող ենթարկվել են պատասխանատվության․ Վերահսկողության վարչության աշխատանքների ամփոփում

09:45 28.12.2023

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Այսպիսով` 9 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ 1 «նկատողություն», 2 […]

̰
Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի իրացման մեղադրանքով կալանավորվել է 51-ամյա տղամարդ. ՔԿ

17:34 27.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննության արդյունքում հայտնաբերվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հերթական անձը։ Վերջինիս ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքեր էին տարվում դեռևս 2023 թվականի մարտի 4-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որից թմրանյութերի ձեռքբերման վերաբերյալ […]

̰
Նավուր գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

16:55 27.12.2023

Դեկտեմբերի 23-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ: Ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ Նավուր գյուղի հին գերեզմանատանը սայթաքել և ընկել է սրածայր ճաղավանդակների վրա: ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և ՊՊԳՎ Իջևանի բաժնի Տավուշի դասակի ծառայողները […]

̰
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ավազի ապօրինի արդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենների նկատմամբ. պատճառված 43 մլն դրամը վերականգնվել է

16:49 27.12.2023

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սաշա և Սպարտակ» ընկերության՝ տարբեր տարեթվերին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու տնօրենների՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ «Սաշա և Սպարտակ» ընկերության երկու տնօրենները՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն, […]

̰
Այս տարի ՊՎԾ-ի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրվել են շուրջ 117 միլիարդ դրամ առերևույթ խախտումներ

15:44 27.12.2023

Պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականացվել է թվով 40 ուսումնասիրություն: Մասնավորապես, վերահսկողություն է իրականացվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵ նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալություն»-ում (այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ-ում և […]

̰
Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

14:07 27.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 21-ամյա Էրիկ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:31 27.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության՝ 3, հոգեկան ներգործության ու կաշառակերության՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, […]

̰
Համաքաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է մահվան ելքով

11:20 27.12.2023

Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ։ Ավելի ուշ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նրան տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Սպանություն Երևանում. մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

11:08 27.12.2023

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:   Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: […]

̰
Սիսիանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք է հանձնվել

09:18 27.12.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքը գրանցել են ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները։ Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել «ՊԿ» և «Սև նետ» տեսակի 4 հրազեն, «Սև նետի» փամփշտակալ՝լիցքավորված 25 փամփուշտով, և 2 պահեստատուփ, ինչպես […]

̰
Սեռական բնույթի բռնի գործողություններ Երևանում. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

09:05 27.12.2023

Դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 2.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել մի կին։ Ըստ նրա՝ մոտ երեք ժամ առաջ ավտոբուսում անհայտ անձը ձեռքը դրել է իր ուսին և ոտքին, ինքն էլ նրա ձեռքը հրել և Ազատության պողոտայում իջել է ավտոբուսից, քայլել դեպի Նաիրի Զարյան փողոց, որտեղ նույն տղամարդը հարձակվել է իր վրա, բռնել դեմքը և […]

̰
Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ

13:53 26.12.2023

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի և Նոյեմբերյանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 25-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 34-ամյա Մելիք Ա.-ն, որը ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան

13:00 26.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Մեծամորի բաժին է ներկայացվել 32-ամյա Գարիկ Ս.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Մեկ օրում գրանցվել է 16 ՃՏՊ, 16 մարդ ստացել է վնասվածքներ

12:07 26.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, շորթման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, կողոպուտի ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

11:40 26.12.2023

Դեկտեմբերի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4066 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 221 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 137, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 207 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 178, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Սիսիան քաղաքի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ 66–ամյա հարևանի սպանության համար

11:18 26.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Սիսիան քաղաքի 66–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ 2023թ. դեկտեմբերի 23-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «Ձախ կրծքավանդակի հետին […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

14:17 25.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տարվել 34-ամյա Արայիկ Հ.-ն, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Կողոպուտ կատարած երիտասարդը ձերբակալվել է

13:26 25.12.2023

Դեկտեմբերի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գուրգեն Մահարու փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է 27-ամյա դստեր պայուսակը: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 30-ամյա երիտասարդը Որմնադիրների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է […]

̰
Հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանում ներկայացել է ոստիկանության ծառայողներին

12:44 25.12.2023

ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում Արտաշատի բաժնի ծառայողներին է ներկայացել 39-ամյա Գրիգոր Շ.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ […]

̰
BACK_TO_TOP