17:49 13.12.2024
Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։
15:15 13.12.2024
Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ […]
14:40 13.12.2024
Դեկտեմբերի 11-ին «911» զանգած քաղաքացին հայտնել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոտ ինքնաձիգ է թողել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանություն, և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգի նմանվող առարկա, տարբեր տրամաչափի 349 փամփուշտ, «Ֆ1» տիպի՝ 2 և առանց պայթուցիչի «Մ7» տեսակի նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ […]
14:10 13.12.2024
ՎթարվթարԴեկտեմբերի 12-ին, ժամը 20.10-ին, Երևանի Վախթանգ Անանյան փողոցի հասցեներից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա պարսպին: Ուղևորը՝ 18-ամյա Գոռ Խ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:32 13.12.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, համագործակցելով Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հետ՝ ի դեմս տնօրեն Լիլիթ Չոբանյանի, կազմակերպել է միաժամանակյա առցանց շրջայց «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար։ Էքսկուրսավար Լենա Անթառամյանն ազատազրկված անձանց ներկայացրել է թանգարանային ցուցանմուշները, խոսել մեծ գրող, ակադեմիկոս Ստեփան Զորյանի կյանքի, հասարակական և գրական գործունեության մասին։
11:31 13.12.2024
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր […]
11:20 13.12.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է […]
20:52 12.12.2024
Դեկտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը։ Ազգային ժողովի կողմից ընդունված և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներով միավորվում են ՆԳՆ կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ինչի արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն: ՆԳ նախարարության ծավալուն բարեփոխումների շրջանակում այս կարգավորման նպատակը նախարարության ենթակայությամբ գործող մարմինների կադրային պատրաստությունն ապահովելն […]
17:34 12.12.2024
Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասերը՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:55 12.12.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի նոյեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում […]
16:05 12.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]
12:08 12.12.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է […]
11:38 12.12.2024
Դեկտեմբերի 9-ին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենա։ Ստուգման ընթացքում 34-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթղթերը, բացել մեքենայի բեռնախցիկը, այնուհետև պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կասկածելի փաթեթներ։ Վարորդը հայտնել է, որ մեքենայի դուռը միայն ներսից է բացվում, նստել է ղեկին՝ իբր բացելու նպատակով, սակայն դիմել […]
20:08 11.12.2024
ԵԽԽՎ-ն մարդու իրավունքների կարևոր հարցերը քննարկելու համար հարթակ է դիտարկել Հայաստանը։ Հանձնաժողովի անդամ պատվիրակներից բացի՝ Երևան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը։ Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում:
17:25 11.12.2024
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակած՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ Ս.Հ.-ն, այլ պաշտոնատար անձանց հետ, պարտադիր զինվորական ծառայությունից` հիվանդության վերաբերյալ կեղծ […]
17:06 11.12.2024
Դեկտեմբերի 7-ի ժամը 23:15-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը և երկու ուղևորները «Տելեգրամ» կայքէջի միջոցով ձեռք են բերել թմրանյութ և ուղևորվում են Գյումրի քաղաքի ուղղությամբ: Ախուրյանի համայնքային ոստիկանները և Շիրակի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 23:40-ին Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերել, թմրանյութ պահելու և […]
15:47 11.12.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ մասնավորեցնելով այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վարույթները, ինչպես նաև՝ 2024թ-ի ընթացքում կարճված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի 76 վարույթ, […]
13:48 11.12.2024
Դեկտեմբերի 9-ի ժամը 23.50-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Արթիկ քաղաքի բնակիչ 29 և 28 տարեկան երկու երիտասարդ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի սուպերմարկետի […]
12:56 11.12.2024
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցապահանջը. Խ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 410 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար և 508 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռի կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հիշեցնենք, որ […]
17:48 10.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց […]
17:06 10.12.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
16:53 10.12.2024
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Բաժնի ծառայողները զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում ձերբակալել և բաժին են ներկայացրել 30-ամյա երիտասարդի։ Նրա պայուսակում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և դանակ: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
16:31 10.12.2024
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են ստացել 17 տարեկան երկու պատանի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանիների հետ վիճաբանել են նույն փողոցի բնակիչ երեք եղբայրներ, որի ընթացքում էլ […]
16:18 10.12.2024
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ քրեական ոստիկանները Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել գյումրեցի 61-ամյա մի տղամարդու: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդը ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել 380 գրամ մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը […]
15:43 10.12.2024
Նոյեմբերի 27-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկութուն ստացան թմրամիջոց ապօրինի պահելու և օտագործելու վերաբերյալ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ քրեական ոստիկանները մեկնեցին Արմավիր քաղաքի Ջահանգիր Աղայի փողոց: Ըստ օպերատիվ տեղեկության` 52-ամյա տղամարդը հենց այս փողոցի իր տանն էր պահում թմրանյութը: Զննության ընթացքում տնամերձ հողամասում դրված սառնարանի միջից տանտերը ներկայացրեց պոլիէթիլենային տոպրակ ու […]
15:20 10.12.2024
Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով դեկտեմբերի 3-ին Օշականում ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա երիտասարդի։ Նա հայտնել է, որ տանը մարիխուանա ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան խուզարկությամբ հայտնեբերվել է 24 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 4-ի առավոտյան նույն կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի տղամարդու։ Նա […]
14:58 10.12.2024
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող հանգստի գոտին վարձակալության է հանձնվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն): Երևանի քաղաքապետի՝ 2019 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ և 2019 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ […]
13:53 10.12.2024
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, դեկտեմբերի 9-ի ժամը 22.30-ին Ֆանարջյան փողոցի 1 նրբանցքում հայտնաբերել, ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 36-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարտականի ձևափոխված 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 ձևափոխված փամփուշտներով: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ […]
13:03 10.12.2024
Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Դատարանը Փիլոյանի նկատմամբ սահմանել է 4 տարի 5 ամիս ազատազրկում՝ 5 տարվա […]
11:14 10.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների օրվա առթիվ: Այսօր` դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հիմքում ունենալով 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրը հնարավորություն է տալիս ևս մեկ […]