TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն

13:17 06.12.2024

Դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:

̰
Արդարադատության նախարարը ԳԴՀ դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները

12:28 06.12.2024

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցությունը: Ներկայացնելով Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ զրույց է ծավալվել մասնավորապես դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Այս համատեքստում քննարկվել են բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Համագյուղացու տնից ոսկյա զարդեր գողացած երիտասարդը ձերբակալվել է

12:07 06.12.2024

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներն ու ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, Մադինա գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է համագյուղացու տան պատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով շուրջ 650 հազար […]

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

11:57 06.12.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

11:22 06.12.2024

Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով՝ 24-ամյա, որովայնի վնասվածքով՝ 21-ամյա և կրծքավանդակի կտրած-ծակած արնահոսող վնասվածքով՝ 27-ամյա երեք երիտասարդ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվել է ծանր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կոտայքի մարզի վարչության, ինչպես նաև […]

̰
Զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք էր ստացել՝ 3 զինծառայողների պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու կամ տարկետում տալուն նպաստելու համար

10:53 06.12.2024

Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետը 2024 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում երեք զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ստացել է շուրջ 9 միլիոն դրամ կաշառք: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ […]

̰
Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում

09:55 06.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում` Սլովենիայի օմբուդսման Պետեր Սվետինայի հրավերով մասնակցելու օմբուդսմանական հաստատության 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին և պաշտոնական հանդիպումներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Միջոցառումն անցկացվում է «Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետությունը. ժամանակակից մարտահրավերների հաղթահարում» խորագրի ներքո։ Աշխատանքային այցին մասնակցում է նաև Պաշտպանի խորհրդական Անժելիկա […]

̰
Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

09:50 06.12.2024

2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Իջևանում գտնվող շուրջ 10 միլիոն շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք ունեցող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կողմից հողամասը կառուցապատման […]

̰
Պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգնմանն ուղղված դրամական միջոցները կվճարվեն «Վերականգնված միջոցների միասնական հաշվին»

17:43 05.12.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարելու ընթացակարգի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը: Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում: Աշխատանքային խումբը ղեկավարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Որոշման ընդունման […]

̰
Մեքենաներից գողությունները բացահայտվել են տաք հետքերով

17:11 05.12.2024

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում նոյեմբերի 21-ին տարբեր քաղաքացիներից մեքենաներից գողության մասին հաղորդումներ ստացվեցին։ Գողացել էին կողային հայելիների ապակիներ, նիկելապատ և այլ դետալներ։ ՀԿՀ ավագ տեսուչ Գևորգ Մինասյանի խոսքով՝ «Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է 34-ամյա մի երիտասարդ, որը մշտական բնակության վայր չունի»: Մինչ իրավապահները կասկածյալին հայտնաբերելու […]

̰
Գողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ

16:24 05.12.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր ահազանգ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի վարչական տարածքում սարի քանդման աշխատանքների վերաբերյալ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գառնիի համայնքապետարանի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում դեգրադացվել է 5811 քմ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի կատարած հողի քանդման և հարթեցման աշխատանքների հետևանքով՝ 5732քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ։ Հողային […]

̰
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

16:05 05.12.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
Մեքենայից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

14:50 05.12.2024

Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3000 դոլարի վնաս: Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու […]

̰
Մարմնական վնասվածքներ պատճառած 31-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

14:28 05.12.2024

Դեկտեմբերի 4-ի գիշերը՝ ժամը 2-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գլինկայի փողոցի հասցեներից մեկի մոտ՝ երթևեկելի հատվածում, դանակահարված կին կա: Հաջորդ ահազանգը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը «կրծքավանդակի բաց վերք՝ ձախից» ախտորոշմամբ Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից բուժօգնության էր տեղափոխել 20-ամյա կնոջ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության […]

̰
Թմրանյութի շրջանառության դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ

13:58 05.12.2024

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գյումրու 48-ամյա բնակիչը պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց: Նոյեմբերի 25-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն, որտեղ հայտնել է, որ պատրաստ է ներկայացնելու թմրամիջոցը: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրավապահներին է ներկայացվել 2 փաթեթ և մոխրացված հետքերով կաթուցիչ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

̰
Մեթամֆետամին, սուբուտեքս ու մարիխուանա․ ՔՈ ԹԱՇԴՊ վարչության հերթական բացահայտումը

13:00 05.12.2024

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պաքարի վարչութունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի երրորդ անձի խնդրանքով Երևանում հանդիպել է Հ. Մ.-ին, նրանից ստացել թմրամիջոց` այն խնդրողին փոխանցելու նպատակով, և նոյեմբերի 21-ին մեքենայով ուղևորվել է Գորիս քաղաքի ուղղությամբ: Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառոյողների հետ համատեղ: […]

̰
Տեղ գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

12:20 05.12.2024

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում դեկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Տեղ գյուղի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր: Քրեական ոստիկանության Սյունիքի և Արմավիրի մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ գողությունը կատարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդը: […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

11:37 05.12.2024

Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով՝ 24-ամյա, որովայնի վնասվածքով՝ 21-ամյա և կրծքավանդակի կտրած-ծակած արնահոսող վնասվածքով՝ 27-ամյա երեք երիտասարդ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվել է ծանր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կոտայքի մարզի վարչության, ինչպես նաև […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:55 05.12.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 4-5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 25, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 4, […]

̰
ՆԳ նախարարը, ԱՄՆ դեսպանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը մասնակցել են գենդերային բռնության խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկմանը

10:20 05.12.2024

ՆԳ նախարարությունը կարևորելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների միջև երկխոսությունը՝ դեկտեմբերի 4-ին, «Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի» շրջանակում, ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, […]

̰
Ներկայացվել են Հայաստանի, Դանիայի, Վրաստանի, Հունաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերահավատարմագրման արդյունքները

09:36 05.12.2024

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն (ENNHRI) անդրադարձել է 2024 թվականի հոկտեմբերին կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) կողմից իրականացված մարդու իրավունքների ազգային այն հաստատությունների վերահավատագրման արդյունքներին, որոնք նաև հանդիսանում են եվրոպական ցանցի անդամ, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Ներկայացվել են Հայաստանի, Դանիայի, Վրաստանի, Հունաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերահավատարմագրման, ինչպես […]

̰
48-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

17:41 04.12.2024

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Արևշատ գյուղում բնակվող 48-ամյա տղամարդը Վարդենիսում գտնվող հայրական տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննության ընթացքում 48-ամյա տղամարդը անասնագոմից իրավապահներին է ներկայացրել 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 22 փամփուշտ: […]

̰
Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

14:38 04.12.2024

Դեկտեմբերի 3-ի ժամը 22.50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Վնասվածքը ստանալու հանգամանքների մասին պատանին որևէ տեղեկություն չի հայտնել: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել […]

̰
Մեքենայից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

12:30 04.12.2024

Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3000 դոլարի վնաս: Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու […]

̰
42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

12:13 04.12.2024

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով: 42-ամյա տղամարդը, հայտնաբերվածը և կազմված […]

̰
Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել

11:44 04.12.2024

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա […]

̰
Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ

20:48 03.12.2024

Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ: Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի […]

̰
Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60,2 կգ սիգ. ԲԸՏՄ

17:51 03.12.2024

Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ։ Իսկ Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60,2կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է Բելգիայի դեսպանին

17:14 03.12.2024

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններ: Հիմնական թեմաներն են եղել արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը, իրավական փոխօգնության ոլորտի համագործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները, ԵՄ վիզաների ազատականացման հարցերը: Նախարարը մանրամասնել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ դատաիրավական բարեփոխումներ, մարդու իրավունքների պաշտպանություն, քրեակատարողական […]

̰
Պարեկները ձկնագողության դեպքեր են բացահայտել

17:05 03.12.2024

Դեկտեմբերի 2-ին ջրային պարեկային կարգախումբը Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի հատվածում, առանց ամրագոտի երթևեկելու համար, կանգնեցրել է Արծվանիստ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-21043» մկնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է սիգ տեսակի ձուկ: Վարորդը, համագուղացի 44-ամյա ուղևորը և մեքենան պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Պարզվել է, որ ձկները պատկանում են ուղևորին: […]

̰
BACK_TO_TOP