19:30 14.03.2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։ Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։ Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային […]
17:50 14.03.2025
Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ գիշերը Էջմիածնի Պռոշյան փողոցի իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել են մարտկոցը: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն մեկ այլ գողության, ավելի ճիշտ` փորձի վերաբերյալ: Մարտի 9-ի առավոտյան ժամը 6-ին 26 և 48 տարեկան երկու տղամարդ […]
17:20 14.03.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 142-րդ պլենար նիստին, որի ընթացքում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը: Հաշվի առնելով հարցի կարևորությունը` նախագիծը մինչև հանրային քննարկմանը և պաշտոնական շրջանառության դրվելը ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու նպատակով: Նախաձեռնությունն ուղղված է […]
15:12 14.03.2025
Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի շենքերից մեկի բնակիչը պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց: Նույն օրը, ժամը 22.15-ին, համայնքային ոստիկանները Արմավիրի մարզի պարեկների հետ Բաղրամյան փողոցում ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 18-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նա իր կողմից շահագործվեղ […]
13:50 14.03.2025
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Մ-6 միջպետական նշանակության ճանապարհի Գյումրի քաղաքի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել […]
13:35 14.03.2025
Մարտի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Կապանի բաժին ստացվել է ահազանգ, որ Վաչագան բանավանի «Ղրբանց» կոչվող տարածքում հրդեհաշիջման ընթացքում հայտնաբերվել են հատած ծառեր և ծառ հատելու գործիքներ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 12 կոճղ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել […]
12:52 14.03.2025
Մարտի 13-ի ժամը 14.20-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 12.15-ից 13.15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր անուշադրությունից, Տիտոգրադյան փողոցում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել են 220 հազար դրամ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վիլնյուսի փողոցի 36-ամյա բնակչուհին: Ժամը […]
11:26 14.03.2025
Մարտի 13-ին, ժամը 20.18-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 98-րդ կմ-ին միմյանց են բախվել «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» բեռնատարը։ Մեքենայի վարորդը՝ 54-ամյա Տիգրան Պ․-ն, մահացել է, իսկ բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
18:57 13.03.2025
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռու մարզի բնակիչ Հ.Մ.-ն դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Լոռու […]
18:07 13.03.2025
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Նորայր Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, […]
16:40 13.03.2025
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «ԳԱԶ-24» ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում` ինքնաձիգ: 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են […]
15:45 13.03.2025
Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր տասնամյա տղային` հեռացել է: Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հոսկող սարքի տեսագրությունը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և […]
13:42 13.03.2025
Մարտի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աճարկուտ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է հրազեն: Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննության ընթացքում առանձնատան պատշգամբում գտնվող բազմոցի հետևում հայտնաբերվել է «Տոզ» տեսակի, առանց գործարանային համարի ակոսափող հրազեն` յոթ փամփուշտով: Ըստ երիտասարդի` հանգուցյալ պապին պատկանող հրազենը գտել է […]
12:54 13.03.2025
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային […]
11:43 13.03.2025
Մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։ […]
17:46 12.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ: Ձեռնարկվեցին միջոցառումներ, և տեղեկությունը հաստատվեց: 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում […]
15:44 12.03.2025
Մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտ կայանված էքսկավատոր բեռնիչից գողացել են պահեստամաս: Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարվել է նախորդ օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում: Համայնքային ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 21-ամյա […]
14:27 12.03.2025
Մայրաքաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 4-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի […]
12:46 12.03.2025
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս […]
10:55 12.03.2025
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլիի խոսքով, այս գործով մեղադրվում է նաև Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, ով պարտավորվել է վճարել 300 հազար լարի տուգանք։ Ամբաստանյալները մեղադրվում են բյուջեից ինը միլիոն լարի, այսինքն՝ […]
09:42 12.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների […]
19:40 11.03.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […]
19:10 11.03.2025
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցում գտնվող՝ ընդհանուր օգտագործման կանաչ հողատարածքն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1340-Ն որոշմամբ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի […]
18:25 11.03.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ: Մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և իր վարած «Հոնդա» […]
18:15 11.03.2025
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին […]
18:05 11.03.2025
Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ: Մարտի 5-ն, ժամը 20.50-ին, բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն: Պարզվեց, որ պահելուց և […]
17:15 11.03.2025
Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով իր նկատմամբ անցկացվող շինծու դատավարության վերաբերյալ:
16:37 11.03.2025
ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ «Տեղեկացնում ենք, որ […]
15:16 11.03.2025
Մարտի 10-ի գիշերը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արտաշատի գիշերային ակումբներից մեկի դիմաց անվտանգության աշխատակցի հետ վիճող երկու տղամարդկանցից մեկի մոտ հրազեն կա: Ոստիկանները շտապ մեկնեցին վիճաբանության վայր: Պարզվեց վիճող տղամարդկանց ինքնությունը. Նոյակերտ գյուղի 46-ամյա և Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 25-ամյա բնակիչներ էին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 4.30-ի սահմաններում տղամարդիկ, […]
14:52 11.03.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին։ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ու այդ ուղղությամբ մշակված քաղաքականությանը՝ նշել է, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստում ՀՀ կառավարությունը հանձն է առել մշակել նոր ազգային ռազմավարություն։ Նախագիծն արդեն […]