19:10 11.03.2025
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցում գտնվող՝ ընդհանուր օգտագործման կանաչ հողատարածքն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1340-Ն որոշմամբ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցի 180/1-2 հասցեի հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Զովունի համայնքին: 2017 թվականի մայիսի 16-ին 0,6 հա մակերեսով վերոնշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը։
Նույն թվականի հուլիսի 10-ին Զովունի համայնքի նախկին ղեկավար Վ.Ս.-ն դիմել է Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու նպատակով: Կադաստրի կոմիտեից գրավոր հայտնել են, որ հողատարածքի՝ 0,5 հա մակերեսով մասը Կառավարության համապատասխան որոշմամբ հանդիսանում է խաղահրապարակ և ընդգրկված է մասնավորեցման ոչ ենթակա հողերի ցանկում (դասվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքին):
Վ.Ս.-ն, անտեսելով այն հանգամանքը, որ Զովունի համայնքի ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման կանաչ՝ կառուցապատման ոչ ենթակա գոտի, Կոտայքի մարզպետին չի ներկայացվել հողատարածքի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոխելու առաջարկություն, 2017 թվականի հուլիսի 17-ին կայացրել է թիվ 156 որոշումը, որով վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման։
Վերոնշյալ որոշմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ Վ.Ս.-ն փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև տվյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխելու հարցում առկա է իրավասու մարմնի՝ Կոտայքի մարզպետի համաձայնությունը: Այնուհետև, Վ.Ս.-ի կայացրած՝ ապօրինի և կեղծ տեղեկություններ պարունակող որոշումը ներկայացվել է Կադաստրի կոմիտե, որի հիման վրա 2017 թվականի հուլիսի 20-ին հողամասի նկատմամբ գրանցվել է Զովունի համայնքի սեփականության իրավունքը, իսկ շուրջ մեկ ամիս անց՝ վերոնշյալ հողամասն աճուրդով օտարվել է ՍՊ ընկերության։
Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
2025 թվականի մարտի 11-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք նաև, որ Կոտայքի մարզի դատախազությունը 2024 թվականի հունվարի 22-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Զովունի համայնքի նախկին ղեկավարի՝ 2017 թվականի հուլիսի 17-ին կայացված թիվ 156 որոշումը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել վերոնշյալ ՍՊ ընկերությանը հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի որոշումը, դրա հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները»:
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...
21:10 27.06.2025
ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցումՄիացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն ավելի ուշ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Կիրառումը կսկսվի մի փոքր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առևտրային տարաձայնությունները կարգավորելու համար մի շարք այլ երկրների հետ նույնպես […] ...
21:00 27.06.2025
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը՝ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հարմոնիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վարպետության դասերին մասնակցել են տարբեր երաժշտական դպրոցների պատանի դաշնակահարներ։ Ծրագրի մասին […] ...
20:48 27.06.2025
Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ «Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։ Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․ «Երջանիկ […] ...
20:30 27.06.2025
Թրամփը վստահ է, որ Իրանը մոտ ապագայում չի վերադառնա միջուկային զարգացմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը մոտ ապագայում չի վերսկսի իր միջուկային ծրագիրը։ «Ես չեմ կարծում, որ նրանք շուտով կվերադառնան միջուկային զենքի։ Նրանք ավելի քան 1 տրիլիոն դոլար են ծախսել միջուկային ծրագրի վրա, բայց երբեք չեն ավարտել այն, և երբեք ոչինչ չեն տեղափոխել այդ վայրից», – ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի […] ...
20:22 27.06.2025
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության […] ...